Հա

Ազգային

Կիրակի, 09 Ապրիլի 2017 11:50

Կիպրոսի խորհրդարանի նախագահը կոչ է արել միջազգային հանրութեանը ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը

Սիլուրիսը նշել է, որ Կիպրոսի խորհրդարանն աշխարհում առաջիններից էր, իսկ Եւրոպայում հէնց առաջինն էր, որ 1975 թւականին ճանաչեց եւ դատապարտեց Հայոց Ցեղասպանութիւնը` պահանջելով պատմական ճշմարտութեան վերականգնումը:

«alikonline.ir» - Կիպրոսի խորհրդարանը ապրիլի 7-ին տեղի ունեցած նիստի ժամանակ դատապարտել է Հայոց Ցեղասպանութիւնը` կոչ անելով միջազգային հանրութեանը ճանաչել այն: Գրում է «artsakhpress.am»-ը: 

Նիստի աշխատանքները սկսելուց առաջ խորհրդարանի խօսնակ Դեմետրիս Սիլուրիսը (Demetris Syllouris), դիմելով ներկաներին, նշել է, որ անգամ եթէ հարիւր տարի է անցել 1915 թւականի Հայոց Ցեղասպանութիւնից, երբ թուրքական պետութիւնն էթնիկ զտում իրականացրել է հայերի դէմ, Թուրքիան շարունակում է ժխտել մէկ ու կէս միլիոն հայերի սպանդը: 

Սիլուրիսը նշել է, որ Կիպրոսի խորհրդարանն աշխարհում առաջիններից էր, իսկ Եւրոպայում հէնց առաջինն էր, որ 1975 թւականին ճանաչեց եւ դատապարտեց Հայոց Ցեղասպանութիւնը` պահանջելով պատմական ճշմարտութեան վերականգնումը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։