Հա

Ազգային

17/04/2017

Այսօր Շահէն Մեղրեանի յիշատակի օրն է

Շահէն Մեղրեանն առաջիններից էր, ով սկսել է կազմակերպել զինւած ջոկատներ

Արրցախեան հերոս Շահէն Զինաւորի Մեղրեանը ծնւել է 1952 թւականի յունւարի 2-ին Շահումեանի շրջանի Գիւլիստան գիւղում։ 

Շահէն Մեղրեանն առաջիններից էր, ով սկսել է կազմակերպել զինւած ջոկատներ: 1990 թւականին անդամագրւել է ՀՅԴ շարքերին:

1991 թւականին` «Օղակ» օպերացիայից յետոյ, Ադրբեջանը գրաւեց Էրքէջ, Բուզլուխ, Մանաշիդ գիւղեր։  Սեպտեմբերին Շահէն Մեղրեանը կազմակերպեց օպերացիա, որի արդիւնքում սեպտեմբերի 11-13-ին ազատագրւեցին երեք գիւղերը։ 

1992 թւականի յունիսին Շահէն Մեղրեանը Հաթերք գիւղում հաւաքեց 25 հոգանոց ջոկատ եւ մտաւ թշնամու թիկունք։ Հայդուկների անմիջական օգնութեամբ ազատագրւեցին Մարտակերտի մի շարք գիւղեր՝ Հաթերքը, Ակնաբերդը, Մատաղիսը, Տօնաշէնը, Դաստագիրը, Սարսանգի ջրամբարը:

1993 թւականի ապրիլի 17-ին ուղղաթիռը, որի մէջ էր Շահէն Մեղրեանը՝ իր զինակիցների հետ, խփւեց,եւ բոլորը զոհւեցին։ 

2014 թւականի հոկտեմբերի 24-ին Շահէն Մեղրյանին յետմահու շնորհւել է «Արցախի հերոս» կոչումը: 

 

Յարակից լուրեր

  • «Շահումեանի արծիւը». Շահէն Մեղրեանի յիշատակի օրն է
    «Շահումեանի արծիւը». Շահէն Մեղրեանի յիշատակի օրն է

    Շահէն Մեղրեանի մարտական ուղին սկսւել է 1988 թ.: Այն ժամանակ Շահէնը առաջիններից էր, որ զգաց, թէ առանց մարտական ջոկատների անհնար է պաշտպանել շրջանը եւ սկսեց կազմակերպել զինւած ջոկատներ: 1990 թ. յունւարի 9-ին Խանլարի ոստիկանութիւնը տեղի զինւորականների օժանդակութեամբ շրջանի ղեկավարութեանն ամբողջութեամբ գերի է վերցնում Մարտունաշէնի ճանապարհին, երբ նրանք շտապում էին մասնակցելու ադրբեջանցիների կողմից սպանւած մարտունաշէնցի պահակի յուղարկաւորութեանը։ 

  • Հրանտ Մարգարեան.- «Մենք յաճախ անկարելին կարելի ենք դարձրել»
    Հրանտ Մարգարեան.- «Մենք յաճախ անկարելին կարելի ենք դարձրել»

    «Ժամանակի վկան» հայագիտական հաղորդաշարի հեղինակ Իրինա Բարսեղեան-Կրպէյեանն այս անգամ անդրադարձել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պաշտօնապէս հաստատւելուն Հայաստանում, Դաշնակցական առաջին կամաւորական ջոկատների կազմաւորմանը, Լեռնային Ղարաբաղում, Գետաշէնի ենթաշրջանում եւ Շահումեանի շրջանում ինքնապաշտպանութեան կազմակերպմանը, եւ այլ մանրամասներ՝ աւելի քան քառորդ դար առաջ տեղի ունեցած իրադարձութիւններից:

  • Շահէն Մեղրեանի եւ իր «Եղնիկներ»-ու խոստումը...
    Շահէն Մեղրեանի եւ իր «Եղնիկներ»-ու խոստումը...

    1993 թւականի յունւարի 22-ին, թէ 23-ին էր... Ադրբեջանական երկու ուղղաթիռներ յայտնւեցան երկինքի վրայ եւ կրակ բացին եկեղեցւոյ ուղղութեամբ. կը մտածէին՝ եկեղեցիին մէջ պէտք է պատսպարւած ըլլանք... Գմբեթէն դղրդիւնով ինկաւ փշրւեցաւ հսկայ խաչը, վնասւեցան եկեղեցւոյ պատերը... Յաջորդ օրը մտանք «Երից Մանկունք» եկեղեցի: 

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - «Պատերազմն էլ նոյն անձրեւն է՝ ազգն է մաքրում»
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - «Պատերազմն էլ նոյն անձրեւն է՝ ազգն է մաքրում»

    Լուսանկարիչ Յակոբ Պօղոսեանի հետ սպասում ենք երգիչ Մակիչին: Յակոբը պատմում է, որ Մակիչը՝ Մկրտիչ Մկրտչեանը, Արցախեան պատերազմի մասնակիցներից է, եղել է Շուշիի առանձնակի գումարտակում: Քիչ յետոյ մեզ է միանում երգիչ-ազատամարտիկը: Յակոբը նրան պատերազմի տարիներին արւած գունաւոր լուսանկարներ է տալիս: Մակիչը վերցնում է դրանք, ուշադիր նայում, յետոյ սկսում են խօսել լուսանկարում պատկերւած տղերքից:

  • Եղնիկներ ջոկատի հրամանատարը («Շահումեանի արծիւ»)
    Եղնիկներ ջոկատի հրամանատարը («Շահումեանի արծիւ»)

    Շահէն Մեղրեանը ծնւել էր 1952 թ. յունւարի 2-ին Շահումեանի շրջանի Գիւլիստան գիւղում: Գերազանց աւարտելով միջնակարգ դպրոցը՝ 1969 թ. ընդունւել է ԵՊՀ-ի տնտեսագիտութեան ֆակուլտետ: 1975 թ. աւարտել է համալսարանը եւ վերադարձել Շահումեանի շրջան: Սկզբում աշխատել է որպէս տնտեսագէտ, ապա շրջանի կոմերիտմիութեան առաջին քարտուղար

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։