Հա

Ազգային

Չորեքշաբթի, 19 Ապրիլի 2017 14:40

Կալիֆորնիայի նահանգային սենատում Ցեղասպանութեան ճանաչման կոչով բանաձեւ է ընդունւել

ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգային սենատն օրերս ընդունել է բանաձեւ, որով ապրիլը հռչակւում է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, անմեղ զոհերի յիշատակի ոգեկոչման, Միացեալ Նահանգների կառավարութեանն ուղղւած՝ Ցեղասպանութիւնը պաշտօնապէս ճանաչելու պահանջի մասին:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգային սենատն օրերս ընդունել է բանաձեւ, որով ապրիլը հռչակւում է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, անմեղ զոհերի յիշատակի ոգեկոչման, Միացեալ Նահանգների կառավարութեանն ուղղւած՝ Ցեղասպանութիւնը պաշտօնապէս ճանաչելու պահանջի մասին: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «Ասպարէզ»-ը՝ բացի այդ, փաստաթղթում Թուրքիայի իշխանութիւններին կոչ է արւում հայկական կողմին վերադարձնել բոլոր պատմական եկեղեցիներն ու եկեղեցական անշարժ գոյքը:

Սենատոր Էնթոնի Պորտանտինօն եւս մէկ անգամ կարեւորել է ԱՄՆ-ի կառավարութեան կողմից Հայոց Ցեղասպանութիւնը որպէս պատմական փաստ ճանաչելու անհրաժեշտութիւնը՝ իր ելոյթում մի քանի հայալեզու մէջբերում անելով Վիլեամ Սարոյեանի գրածներից:

«Լիայոյս եմ, որ Կալիֆորնիայի բարձր ու յստակ ձայնը Վաշինգտոնին եւ նախագահին վերջնական վստահութիւն կը տայ ճիշտ քայլ կատարելու համար եւ թոյլ կը տայ մարդկանց վերջիվերջոյ ապաքինւել 102 տարի առաջ տեղի ունեցած սարսափից»,- նշել է սենատորը:

Աղբիւրը մանրամասնում է, որ ի լրումն բանաձեւի ընդունման՝ Սենատում ցուցադրւել է օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի Ցեղասպանութեան մասին «Խոստումը» ֆիլմը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։