Հա

Ազգային

23/04/2017 - 10:50

Թուրքիայի մարդու իրաւունքների միութիւնը Ապրիլի 24-ին կը յարգի Ցեղասպանութեան զոհերի յիշատակը

Ստամբուլի Սուլթանհամեդի շրջանում Ապրիլի 24-ին, 12։00-ին  «Մարդու իրաւունքների միութեան» Ստամբուլի մասնաճիւղի ներկայացուցիչները կը յիշեցնեն, որ Թուրք-իսլամական ստեղծագործութիւնների թանգարանը նախկին եղել է բանտ, որտեղ հաւաքել են 1915 թւականի Ապրիլի 24-ին ձերբակալւած հայ մտաւորականներին եւ մահւան ուղարկել։

«alikonline.ir» - Ստամբուլի Սուլթանհամեդի շրջանում «Մարդու իրաւունքների միութեան» Ստամբուլի մասնաճիւղը Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցի հետ կապւած յիշատակի միջոցառում է անցկացնելու։ Տեղեկացնում է «news.am»-ը՝ «Ակօս»-ին յղումով:

Ստամբուլի Սուլթանհամեդի շրջանում Ապրիլի 24-ին, 12։00-ին  «Մարդու իրաւունքների միութեան» Ստամբուլի մասնաճիւղի ներկայացուցիչները կը յիշեցնեն, որ Թուրք-իսլամական ստեղծագործութիւնների թանգարանը նախկինում եղել է բանտ, որտեղ հաւաքել են 1915 թւականի Ապրիլի 24-ին ձերբակալւած հայ մտաւորականներին եւ մահւան ուղարկել։

Ժամը 15։00-ին, «Մարդու իրաւունքների միութեան» Ստամբուլի մասնաճիւղի ներկայացուցիչները հաւաքւելու են 2011-ի ապրիլի 24-ին բանակում ծառայակցի կողմից սպանւած Սեւակ Շահին Բալըքչըի գերեզմանի մօտ։

Յիշատակի միջոցառումներին մասնակցելու է նաեւ Եւրոպայի հակառասիստական շարժման ներկայացուցիչներ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։