Հա

Ազգային

Շաբաթ, 13 Մայիսի 2017 10:10

«Tert.am»-ի յօդւածը. «Պատմական հայրենիք վերադառնալ ցանկացող հայերն ու Թուրքիայի՝ «հրէական համախտանիշ»-ը»

Ըստ Զարաքոլուի՝ թուրքերն ու քրդերը մինչ օրս սարսափում են հայերի վերադարձից եւ անում հնարաւոր ամէն բան, որպէսզի դա տեղի չունենայ: Պատմաբանը համոզւած է՝ այսօր Թուրքիայում տեղի ունեցող խառնաշփոթը նոյնպէս հետեւանք է մեկ դար առաջ տեղի ունեցածի:

«alikonline.ir» - Թուրք պատմաբան, մարդու իրաւունքների պաշտպան Ռագըբ Զարաքոլուն թուրքական «Evrensel» պարբերականի իր սիւնակում խօսել է Թուրքիայում պատմութեան անիւը պարբերաբար յետ շրջելու, Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով ունեցած վախերի եւ «հրէական համախտանիշ»-ի մասին: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ըստ Զարաքոլուի՝ թուրքերն ու քրդերը մինչ օրս սարսափում են հայերի վերադարձից եւ անում հնարաւոր ամէն բան, որպէսզի դա տեղի չունենայ: Պատմաբանը համոզւած է՝ այսօր Թուրքիայում տեղի ունեցող խառնաշփոթը նոյնպէս հետեւանք է մեկ դար առաջ տեղի ունեցածի:

Ռագըբ Զարաքոլուի յօդւածի մի մասը ներկայացնում ենք ստորեւ.

«Հայ ընկերներիցս մէկը Մարդինում մի հին տուն առաւ եւ վերակառուցեց, փորձանք չմնաց, որ գլխին եկած չլինէր:

Մէկ այլ ամերիկահայ Վանում հիւրանոց բացեց:

Մեր երկրի տնտեսական քաղաքականութիւնն օտարերկրեայ ներդրողներին գրաւելու համար մեզ մէջտեղից ճղելը չէ՞ր:

Իհարկէ, դուք կարող էք լինել ամերիկացի, բայց էթնիկ ծագումով հայ, յոյն չլինելու պայմանով:

Մարդն ի վերջոյ փախաւ, գնաց:

Այս ամէնը կարող ենք անւանել «հրէական համախտանիշ»:

Հրեաները 2000 տարի անց վերադարձան իրենց հայրենիք: Սա մերոնց մղձավանջն է դարձել: Իսկ եթէ մի օր յետ գա՞ն….

Հայերը, յոյները, ասորիները եթէ ցանկանան վերադառնալ իրենց հայրենիք… Դէ, քանդիր, աւերիր, եթէ դու էլ չկարողանաս՝ գանձագողերին աւերել տուր, ոչնչացնել տուր, գերեզմանոցները վերացրու… Որպէսզի եթէ անգամ որպէս զբօսաշրջիկ գան հայերը՝ մշտական վերադարձի մասին միտք անգամ չանցկացնեն գլխներով:

Այս ամէնից բխող վախի համախտանիշն իշխում է այս երկրում: Օրինակ՝ երբ ձերբակալելու այլեւս մարդ չի մնացել, արդէն ոստիկանը ոստիկանին, դատախազը դատախազին, փաստաբանը փաստաբանին է կալանաւորում: Աշխարհում մէկ այլ այսպիսի օրինակ կա՞յ:

Այս երկիրը երբեք չի յաջողացնի փոխւել: Եւ «սեւ պատմութիւն»-ը միշտ կրկնւելու է:

Մինչեւ որ չուտի պատմութռան մեծագոյն ապտակը»:

Նշենք, որ օրեր առաջ թուրք ոստիկանները գրոհել էին Զարաքոլուի գլխաւորած «Բելգէ» հրատարակչութեան շէնքը և առգրաւել 2000 կտոր գիրք:

«Բելգէ» հրատարակչութիւնն առաջիններից էր Թուրքիայում, որն անդրադարձել է Հայկական հարցին դեռեւս 1990-ականների սկզբին: «Բելգէ» հրատարակչութեանն են պատկանում «Յուշամատեան ապրիլի 24-ի», «Թուրքիայի վարած ուծացման եւ լեզւասպանութեան քաղաքականութիւնը», «Հայոց Ցեղասպանութիւն» եւ Հայկական հարցին նւիրւած տասնեակ այլ գրքեր:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։