Հա

Ազգային

Հինգշաբթի, 29 Յունիսի 2017 11:40

Համազգային երկրորդ հռչակագրին ընդառաջ

Ահաւասիկ.- ժամանակն է,- եթէ ոչ ուշացած-, որ Հայաստան-Սփիւռք միասնական ոգու որպէս կամարտայայտութիւն (յար եւ նման Հայոց պահանջատիրութեան 100-ամեակին) Հայաստանի Հանրապետութեան նախագահի մակարդակով 2-րդ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ բանաձեւի- ամրագրւի 2018 թ.-ի Մայիսեան յաղթանակների 100-րդ տարեդարձի նախօրեակներին, որն, ինչ խօսք ոչ թէ լոկ հռչակագիր-յայտարարութեան, այլեւ ազգի ու պետականութեան պահպանման ու կարեւորը ամրակայման-հզօրացմանը միտող ռազմավարական համազգային հայեցակարգի արժէք կրելով` երաշխաւորւած կը լինի գործադրական ու իրականացման բոլոր նպատակադրութիւններով…:

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ

 

Վերջերս պաշտօնապէս յայտարարւեց, եւ միաժամանակ «Ալիք»-ն եւս արձագանգեց, որ Հայաստանում կեանքի է կոչւել կառավարական յանձնաժողով` 2018 թւականին Հայաստանի Անկախ ու Առաջին Հանրապետութեան հիմնադրութեան 100-ամեակը համազգային ու համապետական պատշաճ մակարդակով նշանաւորելու նպատակով:

Այս ընդհանուր համատեքստում, Հայաստանի Հանրապետութեան կառավարական թէ հասարակական հիմնարկ-կառոյցները 100-ամեայ պետականակերտման արժէքները վերաիմաստաւորելու-վերարժեւորելու որոշակի քայլեր են նախագծել, որոնցից վերջինը հանդիսացաւ Հայաստանի Անկախ ու Առաջին Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի արձանի տեղադրումը Հանրապետութիւն հրապարակի հարեւանութեաբ:

…Անցնող ամսւայ Մայիսի 28-ի փառապանծ 99-րդ տարեդարձի առիթով «Ալիք»-ն իր խմբագրականում գերկարեւորել էր ինչպէս Հայոց պահանջատիրութեան 100-ամեակին ընդառաջ համազգային վերաբերմունքը, նոյնպէս եւ Հայոց անկախ պետականութեան կերտման 100-րդ յոբելեանը: Հեռու ցուցադրականութիւնից, առաւել եւս պարտաւորեցնող (այն էլ հաւաքական ու համազգային պարտաւորութեան գիտակցմամբ) հանգամանք է ազգովի ամրագրելու ապագայի սերունդների հաշւին ազգային ու մանաւանդ պետականութեան հզօրանքի արժէք-գաղափարն ու դրա գերազանցապէս Համահայկական բնութագրումը (հեռու սովետախտային բարբաջանքներից)…

Ահաւասիկ.- ժամանակն է,- եթէ ոչ ուշացած-, որ Հայաստան-Սփիւռք միասնական ոգու որպէս կամարտայայտութիւն (յար եւ նման Հայոց պահանջատիրութեան 100-ամեակին) Հայաստանի Հանրապետութեան նախագահի մակարդակով 2-րդ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ բանաձեւի- ամրագրւի 2018 թ.-ի Մայիսեան յաղթանակների 100-րդ տարեդարձի նախօրեակներին, որն, ինչ խօսք ոչ թէ լոկ հռչակագիր-յայտարարութեան, այլեւ ազգի ու պետականութեան պահպանման ու կարեւորը ամրակայման-հզօրացմանը միտող ռազմավարական համազգային հայեցակարգի արժէք կրելով` երաշխաւորւած կը լինի գործադրական ու իրականացման բոլոր նպատակադրութիւններով…:

Յարակից Հրապարակումներ

  • Պատմութեան անբեկանելի դասերը...
    Պատմութեան անբեկանելի դասերը...

    Եւ ահա, այսօր համալրւում է 1921 թւականի փետրւարի 18-ի հայկական ապստամբութեան 97-րդ տարին: Ապստամբութիւն՝ թուրք-բոլշեւիկեան հակահայ ու հակահայաստանեան դաշինքի արդիւնքում՝ Հայաստանի անկախութիւնն խախտած եւ իշխանութեան եկած՝ հայանուն բոլշեւիկների հակազգային ու հակամարդկային բռնարարքների դէմ:

  • Համազգային պարտաւորութիւն...
    Համազգային պարտաւորութիւն...

    «Ալիք»-ի խմբագրութիւնն օրերս ստացել է Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարարութեան կողմից հրապարակւած «Հայաստանի Հանրապետութեան եւ Մայիսեան հերոսամարտերի 100-ամեակին նւիրւած միջոցառումների ծրագիր»-ը:

    Ծրագիր, որն ընդգրկում է 86 տարատեսակ միջոցառումներ, որոնք կայանալու են 2018 թւականի ողջ ընթացքում (գլխաւոր միջոցառումները՝ մայիս ամսւայ ընթացքում):

  • Ձիթենու կոտրւող ճիւղը...
    Ձիթենու կոտրւող ճիւղը...

    Կոտրւող «Ձիթենու ճիւղ»-ի վրայ նստած Թուրքիան արդէն սկսել է չքմեղանքի եւ արդարացման հնարքներով խաղեր տալ…

    Յոխորտացող Էրդողանը կուսակիցների առջեւ հերթական ելոյթում յայտարարել է, որ զինական գործողութիւնների ընթացքում յաջողութիւններին միշտ էլ ուղեկցում են ձախողութիւնները…

  • Վարդանանքի արդիականութիւնը...
    Վարդանանքի արդիականութիւնը...

    Հայոց ազգային գաղափարախօսութեան ձեւաւորման ու կայացման հիմքում իր ուրոյն եւ անբեկանելի դրոշմն է ամրագրել ՎԱՐԴԱՆԱՆՔ-ը:

  • «Դիպլոմատ հրէշներ»-ի արդիականութիւնը...
    «Դիպլոմատ հրէշներ»-ի արդիականութիւնը...

    Հայ ազատագրական պայքարի (սկսեալ 1870-ականներից մինչեւ 1918-ի Հայաստանի անկախացում) ողջ երկայնքում թէ՛ ռուսական եւ թէ՛ եւրո-արեւմտեան դիւանագիտութիւնը, ժամանակին, մեծ յեղափոխական Ստեփան Զօրեանը (Ռոստոմ) արժանիօրէն բնութագրեց ոչ աւել, ոչ պակաս քան՝ հրէշաւոր դիպլոմատիա, իր՝ հէնց նոյն վերտառութեամբ հազւադէպ յօդւածներից մէկում...

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։