Հա

Ազգային

02/07/2017

Հանրապետութեան հիմնադրի յուշարձանը մէկ գրանցում ունի

Եթէ Խորհրդային Միութեան, Հարաւսլաւիայի Հանրապետութիւնների, վերջապէս՝ Կոսովոյի անկախութիւնների շքերթն Արամ Աբրահամեանի ժամանակներում եղած չլինէր, ես կը մտածէի, որ յարգարժան մտաւորականը միայն գրքերից գիտի, թէ ինչպէս են ազգերն անկախութիւն ձեռք բերում: Պարոն Աբրահամռան, կը ներէք իհարկէ, բայց 18-19 թւերին երկիրը թուրք ու այլազգի բաշիբոզուկներից մաքրելը, լեռնային բնակավայրերը աւազակներից պաշտպանելը, կարգուկանոն հաստատելը, ցաքուցրիւ ժողովրդի մէջ պետական մտածողութիւն սերմանելը «աւազակապետական դրսեւորումներ» չեն: Վարժ գրելը, պատկերացրէք, սովորելու բան է, բայց Դուք փորձէք գնահատական տալ պետութեան հիմնադրին, որը մեռնում է տիֆից, որովհետեւ չէր խորշում շփւել երկիր լցւած իր գաղթական հայրենակիցների հետ:

ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍԵԱՆ

 

«Առաւօտ»-ի գլխաւոր խմբագիր Արամ Աբրահամեանի «Խորհրդանիշ դնելու ժամանակը չէ» յօդւածը, եթէ չասեմ՝ աղմուկ է բարձրացրել, ապա, առնւազն, տարակուսանքի տեղիք է տւել ընթերցողին:

Վերնագիրն արդէն ինքնին անորոշութիւն է: Կարելի է մտածել` երբ ազգը ցանկանում է իր զաւակին մեծարել, յաւէրժացնել նրա յիշատակը, ապա պէտք է սպասի ինչ-որ յատուկ ժամանակի, ամսաթւի… Մենք երբեք չէինք երազել Լենինի արձանը դնել հրապարակում, հրապարակը կոչել Լենինի անունով, նաեւ քաղաքի գլխաւոր պողոտան: Այդ ամէնը, այո, ժամանակով էր մեզ պարտադրւել: Իսկ մեզ, ինչ է, յատուկ առիթ ու իրադարձութի՞ւն է պէտք մեր ազգային մեծերի յիշատակը յաւէրժացնելու համար: Եւ, առհասարակ, գուցէ Արամ Աբրահամեանը կա՞սի նաեւ, թէ երբ է գալու խորհրդանիշ դնելու ժամանակը: Արամ Աբրահամեանը, իհարկէ, փորձել է պատասխանել նաեւ այդ հարցին: Ասում է. «Պէտք չէ շտապել Հանրապետութեան հրապարակում որեւէ մահկանացուի արձան դնել: Թող մեր հասարակութեան մէջ արմատաւորւի պետական մտածելակերպը, այդ պարագայում միայն հասարակութիւնը կը որոշի, թէ ինչպիսի խորհրդանիշ է իրեն պէտք»: Ես հիմա արդէն չեմ հասկանում` այդ ինչպէ՞ս պէտք է պետութիւն արարողի արձանը խոչընդոտի իր ազգի մէջ պետական մտածողութեան ամրապնդմանը: Եթէ առաջարկ լինէր Հանրապետութեան հրապարակում տեղադրել Ձենով Օհանի կնոջ արձանը, դեռ կարելի էր ասել, որ Արամ Աբրահամեանը ճիշտ դատողութիւն է արել, որովհետեւ այդ կինը, այո, քիչ աղերսներ ունի պետական մտածողութեան հետ: Բայց Արամի պարագայում նրա անւանակից Արամ Աբրահամեանը հաստատ սխալւում է:

Գործընկերոջ իրաւունքով Արամ Աբրահամեանին մի հարց եմ ուզում տալ: Պարոն Աբրահամեան, Դուք նոյնկերպ կընդդիմանայի՞ք Արամ Մանուկեանի արձանի տեղադրմանը, եթէ որոշում կայացւէր այն տեղադրել, օրինակ` Չարբախում: Հաւանաբար` ոչ:

«Առաջին Հանրապետութեան ժամանակ չե՞ն եղել «աւազակապետական դրսեւորումներ», Արամ Մանուկեանը չի՞ ունեցել սխալներ եւ մոլորութիւններ: Ակնյայտ է, որ ամէն ինչ չի եղել այնպէս, ինչպէս 70 տարի ներկայացնում էր կոմունիստական քարոզչութիւնը, բայց չի էլ եղել նաեւ այնքան իդէալական, որքան հիմա փորձում են ներկայացնել Դաշնակցութեան ներկայացուցիչները»: Սա, ես կասէի, Արամ Աբրահամեանի հիմնական եւ ամենաուժեղ կռւանն է` Արամի արձանը Հանրապետութեան հրապարակում տեղադրելու դէմ իր պայքարում: Բայց պէտք է ասեմ, որ գլխաւոր խմբագրի արգումենտը շատ թոյլ է:

Եթէ Խորհրդային Միութեան, Հարաւսլաւիայի Հանրապետութիւնների, վերջապէս՝ Կոսովոյի անկախութիւնների շքերթն Արամ Աբրահամեանի ժամանակներում եղած չլինէր, ես կը մտածէի, որ յարգարժան մտաւորականը միայն գրքերից գիտի, թէ ինչպէս են ազգերն անկախութիւն ձեռք բերում: Պարոն Աբրահամռան, կը ներէք իհարկէ, բայց 18-19 թւերին երկիրը թուրք ու այլազգի բաշիբոզուկներից մաքրելը, լեռնային բնակավայրերը աւազակներից պաշտպանելը, կարգուկանոն հաստատելը, ցաքուցրիւ ժողովրդի մէջ պետական մտածողութիւն սերմանելը «աւազակապետական դրսեւորումներ» չեն: Վարժ գրելը, պատկերացրէք, սովորելու բան է, բայց Դուք փորձէք գնահատական տալ պետութեան հիմնադրին, որը մեռնում է տիֆից, որովհետեւ չէր խորշում շփւել երկիր լցւած իր գաղթական հայրենակիցների հետ:

Բոլոր հետաքրքրւածներին հրաւիրում եմ Դաշնակցութեան պատմութեան թանգարան` աւելի մօտիկից շփւելու Առաջին Հանրապետութիւն ժամանակների «աւազակապետական դրսեւորումների» հետ: Այնտեղ դուք կը տեսնէք, օրինակ, Հայաստանի Հանրապետութեան միջոցներով ձեռք բերւած կոստիւմներ եւ ֆրակներ, որոնք պետական այրերը հագել են բացառապէս պաշտօնական արարողութիւնների` ընդունելութիւնների, այցերի ժամանակ, որովհետեւ դրանք գնւել են հէնց այդ նպատակով: Մեր օրերի «աւազակապետական» ո՞ր դրսեւորման հետ սա համեմատենք, երբ մեր պաշտօնեայի զոքանչը շուկայ է գնում իր փեսայի ծառայողական մեքենայով:

Դաշնակցութիւնն Արամ Մանուկեանին եւ ոչ էլ որեւէ դաշնակցականի չի իդէալականացրել: Այդ առումով Դաշնակցութիւնը ժլատների ժլատն է: Գնահատե՞լ, գործը կարեւորե՞լ` գուցէ: Եւ թող տպաւորութիւն չստեղծւի, թէ Դաշնակցութիւնը պայքարում է յանուն Արամ Մանուկեանից կուռք ստեղծելու եւ նրա արձանը Հանրապետութեան հրապարակում դնելու: Պէտք է ընդամենը հասկանալ` Հանրապետութեան հրապարակը մեր անկախ պետականութեան խորհրդանիշն է, եւ այն պէտք է, այո, զարդարւի, այո, ամբողջանայ այդ պետութեան հիմնադրի յաւէրժ ներկայութեամբ:

Մեզ համոզիչ չի թւում նաեւ Արամ Աբրահամեանի այն մտահոգութիւնը, թէ Արամ Մանուկեանի արձանը սովորական մահկանացուի արձան է, եւ ժամանակի հետ, հնարաւոր է, այլ մօտեցում լինի դրան: Կա՞յ անկախութիւն եւ ազգային պետութիւն ունենալուց աւելի բարձր բան: Եւ, ուրեմն, այդ ի՞նչ նոր ձեռքբերում ենք ունենալու, որ ապագայ սերունդը, յանկարծ, չհաշտւի Արամ Մանուկեանի` իր անկախութեան ու պետութեան հիմնադրի կերպարի հետ:

Քաղաքապետարանի որոշումը` Հայաստանի Հանրապետութեան հռչակման 100-ամեակի կապակցութեամբ Արամ Մանուկեանի արձանը տեղադրել Նալբանդեան-Արամի փողոցների հատման վայրում, որքան էլ ասենք` լաւ որոշում է, հայրենասիրական է եւ այլն, միեւնոյն է` թերի է: Եւ, ամենակարեւորը, տպաւորութիւն է ստեղծւել, թէ ինքներս հիմա մեր դէմ ենք պայքարում ու չենք կարողանում յաղթահարել մի բան, որ հոգեբանները, թերեւս, աֆեկտ կանւանէին` արագ եւ բուռն կերպով ընթացող յուզական գործընթաց, որն առաջ է բերում կամային գիտակցական վերահսկողութեան չենթարկևող իմպուլսիև գործողութիւններ եւ արտայայտիչ շարժումներ (դիմախաղ, ժեստեր եւ այլն), ձայնային ռէակցիաներ (լաց, ճիչ): Այս վիճակը հաղթահարել է պէտք, մանաւանդ, որ արդէն հասկացել ենք, որ Արամի արձանը չի կարող Հանրապետութեան հրապարակի մօտ չլինել: Մնում է կէս քայլ` Արամի արձանը Հանրապետության հրապարակում տեղադրելու եւ մեր պատմութեան թերեւս ամենակարեւոր էջը սրբագրելու համար: Ինչո՞ւ չանենք այդ կէս քայլը:

«hraparak.am»

Յարակից լուրեր

  • Պատերա՞զմ, թէ՞ խաղաղութիւն. Կեղծ երկընտրանք
    Պատերա՞զմ, թէ՞ խաղաղութիւն. Կեղծ երկընտրանք

    Թուրքիայի ներխուժումը Սիրիա խաղաղութեան տէրպետրոսեանական կոնցեպցիայի ջատագովներին լուրջ մտորումների տեղիք պէտք է տար: Մինչդեռ նրանք այսօր էլ մտմտում են ԼՂ հարցի կարգաւորման թուրք-ադրբեջանական առաջարկների շուրջ, այն է` ազատագրւած տարածքների վերադարձ եւ դրան որպէս փոխզիջում` ԼՂ ստատուս-քւոյի երեւակայական փոփոխութիւն եւ խաղաղութեան հաստատում:

  • Վատիկանում հանդիսաւորութեամբ բացւել է Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը
    Վատիկանում հանդիսաւորութեամբ բացւել է Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը

    Սուրբ Աթոռ կատարած պաշտօնական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն ապրիլի 5-ին Վատիկանում մասնակցել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակւած Աստւածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողութեանը: Բացումը կատարել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայէլ Մինասեանը:

  • Սերժ Սարգսեանը, Գարեգին Բ-ն եւ Արամ Ա-ն ներկայ կը լինեն Վատիկանում Գրիգոր Նարեկացու արձանի տեղադրման արարողութեանը
    Սերժ Սարգսեանը, Գարեգին Բ-ն եւ Արամ Ա-ն ներկայ կը լինեն Վատիկանում Գրիգոր Նարեկացու արձանի տեղադրման արարողութեանը

    Այցելութեան նպատակն է եղել Նորին Սրբութեանը պաշտօնապէս յանձնել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հրաւէր-նամակը, ապրիլի 5-ին Վատիկանում կայանալիք՝ Ս․ Գրիգոր Նարեկացու արձանի զետեղման արարողութեանը։

  • Վատիկանում կը բացւի Գրիգոր Նարեկացու արձանը
    Վատիկանում կը բացւի Գրիգոր Նարեկացու արձանը

    Չեխիայի Հորնի Կալնա քաղաքի արւեստանոց-ձուլարանում պատրաստւում է Գրիգոր Նարեկացու արձանը:

    Քանդակը, որի կառուցումը մօտենում է աւարտին, նւէր է Հռոմի պապի համար եւ պէտք է տեղադրւի Վատիկանում, որտեղ քանդակի հանդիսաւոր բացումը կայանալու է ապրիլի 5-ին: Այս մասին չեխական լրատւամիջոցին յայտնել է քանդակի հեղինակ Դաւիթ Բաբայեանը:

  • Ինչո՞ւ կ՛առարկենք
    Ինչո՞ւ կ՛առարկենք

    Արամ Մանուկեանի յուշարձանի նախագծին շուրջ ծաւալող հրապարակային վէճը կը բխի բարոյական այն նորմերէն, որոնք կը սահմանեն էութիւնը հայ անկախ պետականութեան գաղափարին։ Արամը Հայաստանի Հանրապետութեան  հիմնադիր հայրը չէ միայն։ Ան հարազատ խորհրդանիշն է բոլոր ժամանակներու մեր ինքնիշխան պետականութեան։ Եւ ան վերջնական չափանիշն է, որմով պիտի չափուին բոլոր ներկայ եւ ապագայ սերունդները Հայրենիքի եւ Սփիւռքի մեր ղեկավարութեան եւ ժողովուրդին։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։