Հա

Ազգային

10/08/2017

Աւարտւեց ՀՅԴ Պատանեկան միութիւնների Հայաստանագնացութիւնը

2017 թւականի օգոստոսի 7-ին Արցախի Հանրապետութեան Շուշի քաղաքում աւարտւեց ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ կազմակերպւած ՀՅԴ Պատանեկան միութիւնների «Խանասորից Շուշի, յաղթանակից յաղթանակ» խորագիրը կրող թւով 3-րդ Հայաստանագնացութիւնը։

«alikonline.ir» - 2017 թւականի օգոստոսի 7-ին Արցախի Հանրապետութեան Շուշի քաղաքում աւարտւեց ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ կազմակերպւած ՀՅԴ Պատանեկան միութիւնների «Խանասորից Շուշի, յաղթանակից յաղթանակ» խորագիրը կրող թւով 3-րդ Հայաստանագնացութիւնը։

Հայաստանագնացութեան փակման արարողութեանը խօսքով հանդէս եկան ՀՅԴ Պատանեկան միութիւնների 3-րդ Հայաստանագնացութեան ընդհանուր պատասխանատու ընկեր Սարգիս Արապողլեանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ ընկեր Դաւիթ Իշխանեանը, ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու ընկեր Սարգիս Մկրտչեանը, ովքեր իրենց ելոյթներում կարեւորեցին նման ձեռնարկների իրականացումը եւ շարունակականութիւնը, որը հնարաւորութիւն է տալիս պատանիներին Հայաստանի եւ Արցախի տեսարժան վայրեր այցելելուց զատ նաեւ կոփելու իրենց կամքը, դաստիարակւելու ազգային ոգով եւ հայրենասիրութեամբ՝ յոոյս յայտնեով ապագայում նրանց արդէն տեսնելու նման ձեռնարկների կազմակերպիչների դերում։

Փակման խօսքով ելոյթ ունեցան նաեւ պատանիներ, ովքեր յայտնեցին, որ Հայաստանագնացութիւնը հնարաւորութիւն տւեց ձեռք բերել նոր ընկերներ, դասախօսութիւնների եւ խմբային աշխատանքների միջոցով ստանալ նոր գիտելիքներ եւ աւելի մօտիկից ծանօթանալ հայրենիքին։ Նրանցից շատերի համար Հայաստանագնացութիւնը հնարաւորութիւն էր առաջին անգամ հայրենիք այցելելու։ Պատանիները բաժանւեցին արցունքն աչքերին՝ յաջորդ տարի հանդիպման յոյսով։

Յիշեցնենք, որ ՀՅԴ Պատանեկան միութիւնների Հայաստանագնացութիւնը մեկնարկեց յուլիսի 31-ին Թումոյի այգում։ Հայաստանագնացութեանը մասնակցում էին 230 պատանիներ տարբեր երկրներից, ինչպէս Լիբանան, Սիրիա, Իրան, Քուվէյթ, Արաբական Էմիրութիւններ, Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւններ եւ այլուր։

Հայաստանագնացութեան ութ օրերի ընթացքում պատանիները հնարաւորութիւն ստացան այցելելու Հայաստանի տեսարժան վայրեր՝ Գառնի, Գեղարդ Սարդարապատի եւ Բաշ Ապարանի Մայիսեան հերոսամարտերին նւիրւած յուշահամալիր, Օշական, ռազմական ուսումնարան, յարգանքի տուրք մատուցեցին Ծիծեռնակաբերդում Հայոց Ցեղասպանութեան զոհերի եւ Եռաբլուր պանթէոնում Արցախեան պատերազմի եւ զինադադարի կնքումից ի վեր Հայաստանի եւ Արցախի պետական սահմանների պաշտպանութեան ընթացքում զոհւածների յիշատակին, ունկնդրեցին դասախօսութիւններ աւագ ընկերների մատուցմամբ, կազմակերպեցին ցուցահանդէս պատանեկան միութիւնների կողմից իրականացւած հրատարակութիւններից եւ այլն։

Հայաստանագնացութեան վերջին երեք օրերը մասնակիցները անցկացրեցին Արցախում, որտեղ այցելեցին Գանձասարի եկեղեցի, Նիկոլ Դումանի տուն-թանգարան՝ տեղում ունկդրելով դասախօսութիւն Արցախյան հակամարտութիւնը եւ բանակցային գործընթացը թեմայով, Շուշիի Կանաչ եկեղեցի, սուրբ Ղազանչեցոց եկեղեցի, որտեղ եւ կայացաւՀյաստանագնացութեան փակման արարողութիւնը։

Կասկածից վեր է, որ ութօրեայ Հայաստանագնացութիւնն իր անջնջելի դրոշմն է թողել մասնակից պատանիների յիշողութեան մէջ։

Վարձքը կատար բոլոր պատասխանատուների եւ կազմակերպիչների։

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակ

09 օգոստոս, 2017 թ.

Երեւան, Հայաստան

Յարակից լուրեր

  • Միֆեր եւ իրականութիւն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին
    Միֆեր եւ իրականութիւն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին

    Կենսաթոշակային համակարգը երկրի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական անվտանգութեան տեսանկիւնից կարեւորագոյն գործօններից է, որի արդիւնաւէտ եւ առողջ կենսագործունէութեամբ մեծապէս պայմանաւորւած են երկրի սոցիալ-տնտեսական, բիւջետային կայունութիւնը, քաղաքացիների ընդհանուր բարեկեցութիւնը, հասարակութեան ունակութիւնը հոգ տանել իր անդամների մասին մինչեւ խոր ծերութիւն։

  • Արմէն Ռուստամեան. «ՀՅԴ-ն կողմ է քւէարկում Մանուէլ Գրիգորեանին անձեռնմխելիութիւնից զրկելուն»
    Արմէն Ռուստամեան. «ՀՅԴ-ն կողմ է քւէարկում Մանուէլ Գրիգորեանին անձեռնմխելիութիւնից զրկելուն»

    ԱԺ-ում շարունակւում է ԱԺ պատգամաւոր Մանուէլ Գրիգորեանի նկատմամբ քրէական հետապնդում յարուցելուն եւ նրան ազատութիւնից զրկելուն համաձայնութիւն տալու վերաբերեալ միջնորդագրերի քննարկումը:

  • ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ. «Արծւիկ Մինասեանը չի վախենում իր դիրքորոշումները բարձրաձայնելուց»
    ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ. «Արծւիկ Մինասեանը չի վախենում իր դիրքորոշումները բարձրաձայնելուց»

    Յունիսի 11-ին կառավարութեան արտահերթ նիստի ժամանակ բանավէճ տեղի ունեցաւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ու Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծւիկ Մինասեանի միջեւ: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերեալ հարցի քննարկման ժամանակ նախարար Մինասեանն ասաց, թէ երբեք չի եղել դէպք, որ ինքն` իբրեւ Դաշնակցութեան ներկայացուցիչ, կողմ քւէարկի պարտադիր կուտակային համակարգին, եւ այս անգամ էլ մնում է իր տեսակէտին: 

  • Դաշնակցութիւնը ոչ միայն կուսակցութիւն է, այլ նաեւ մի աւանդական ընտանիք
    Դաշնակցութիւնը ոչ միայն կուսակցութիւն է, այլ նաեւ մի աւանդական ընտանիք

    Երկար, փշոտ եւ արիւնալի է եղել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անցած ուղին, քանզի յանուն հայ ժողովրդի ու հայրենիքի ծնունդ առած այս կուսակցութիւնն իր բազմամեայ պատմութեան ընթացքում շարունակ եղել է դաւադիր թշնամիների ու զանազան ուժերի թիրախը, ովքեր ջանք չեն խնայել հայ ժողովրդին զրկելու իրեն յոյս ներշնչող միակ գաղափարական պաշտպանից ու առաջնորդից:

  • ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրութիւնների կը գնայ միայնակ
    ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրութիւնների կը գնայ միայնակ

    ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ Հայ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Սպարտակ Սէյրանեանը «tert.am»-ի հետ զրոյցում դժւարացաւ ասել, թէ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները երբ կը լինեն՝ նշելով, թէ ինքն ընդհանրապէս քաղաքականութեան մէջ գուշակութիւններով զբաղւելու կողմնակից չէ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։