Հա

Ազգային

Շաբաթ, 12 Օգոստոսի 2017 09:10

ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախումբը «Americana at Brand»-ին կոչ է անում վերանայել Հայոց Ցեղասպանութեան մասին ֆիլմի գովազդի արգելքը

«Americana at Brand» առեւտրային կենտրոնը հրաժարւել է տեղադրել Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող վաւերագրական ֆիլմի մասին գովազդային վահանակ, այն անւանելով «չափազանց քաղաքական»։ «Ժխտման ճարտարապետները» վաւերագրական ֆիլմը նպատակ ունի բարձրացնել իրազեկումը Հայոց Ցեղասպանութեան ու մարդու իրաւունքների խախտումների մասին, որոնք տեղի են ունենում այսօր։ 

«alikonline.ir» - «Americana at Brand» առեւտրային կենտրոնը հրաժարւել է տեղադրել Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող վաւերագրական ֆիլմի մասին գովազդային վահանակ, այն անւանելով «չափազանց քաղաքական»։ «Ժխտման ճարտարապետները» վաւերագրական ֆիլմը նպատակ ունի բարձրացնել իրազեկումը Հայոց Ցեղասպանութեան ու մարդու իրաւունքների խախտումների մասին, որոնք տեղի են ունենում այսօր։ Այս մասին գրում է «news.am»-ը՝ վկայակոչելով «Ասպարէզ»-ին:

Օգոստոսի 4-ին ու 8-ին  Գլենդէլում  ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցչութիւնը նամակ է ուղարկել առեւտրի կենտրոնի ղեկավարութեանը՝ խնդրելով հանդիպել ու միջոցառումներ ձեռնարկել այդ իրավիճակը շտկելու համար։ Այսօրւայ դրութեամբ «The Americana at Brand - Caruso»-ն դեռ նամակին չի պատասխանել։

Հայ Դատի յանձնախումբը կոչ է անում մասնակցել ակցիային եւ Առեւտրի կենտրոնի ղեկավարութեանը կոչ անել հրաժարւել լռութեան քաղաքականութիւնից՝ նրան ուղարկելով համապատասխան նամակը։

Սենատոր Էնթոնի Ջ․ Պորտարինօն նամակ է ուղարկել «The Americana at Brand - Caruso»-ին՝ կոչ անելով վերանայել որոշումը ու թոյլատրել ֆիլմի գովազդը։ «Արւեստը «չափից քաղաքական» անւանելը տարօրինակ պատճառ է պատմական վաւերագրական ֆիլմի ազատ արտայայտութիւնը մերժելու համար»,- գրել է նա։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։