Հա

Ազգային

Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2017 12:10

Մեկնարկեց ՀՅԴ ԱՊՀ երկրների ուսանողական բանակումը

2017 թւականի օգոստոսի 16-ին ՀՅԴ Բիւրոյի Երիտասրդական գրասենեակի նախաձեռնութեամբ Հայաստանի Հանրապետութեան Ծաղկաձոր քաղաքում մեկնարկեց ՀՅԴ ԱՊՀ երկրների ուսանողական բանակումը: Բանակումին մասնակցում են աւելի քան 100 ուսանողներ:

«alikonline.ir» - 2017 թւականի օգոստոսի 16-ին ՀՅԴ Բիւրոյի Երիտասրդական գրասենեակի նախաձեռնութեամբ Հայաստանի Հանրապետութեան Ծաղկաձոր քաղաքում մեկնարկեց ՀՅԴ ԱՊՀ երկրների ուսանողական բանակումը: Բանակումին մասնակցում են աւելի քան 100 ուսանողներ:

Մասնակիցներին ողջոյնի խօսք յղեցին ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու ընկեր Սարգիս Մկրտչեանը եւ բանակումի ընդհանուր պատասխանատու ընկեր Խաչատուր Ստեփանեանը:

Ընկեր Սարգիս Մկրտչեանը, կարեւորելով նման ձեռնարկի իրականացումը, շեշտադրում կատարեց բանակումի նպատակի վրայ, որն է ԱՊՀ երկրների տարածքում, մասնաւորապէս Ռուսաստանի Դաշնութիւնում, երիտասարդութեանը համախմբելը, նրանց կազմակերպեը, վերածելը մի ուժի, հզօր ուժի, որը ի զօրու կը լինի իր գործունէութեամբ նպաստելու հայրենիքի հզօրացմանը եւ զարգացմանը: Ընկերը յոյս յայտնեց, որ բանակումը իսկապէս կը ծառայի իր նպատակին:

Ընկերը Խաչատուր Ստեփանեանը կարեւորեց անկախ պետականութեան կայացման եւ հզօրացման գործում հայ երիտասարդութեան եւ ուսանողութեան դերն ու անելիքը: Ընկերոջ խօսքով, բանակումի մասնակիցները, ովքեր վաղը լրացնելու են հայ մտաւորականութեան շարքերը, կարեւոր անելիք ունեն իրենց շրջապատում ի նպաստ հայոց պետականութեան հզօրացման լայնածաւալ գործունէութիւն իրականացնել:

Բանակումի առաջին օրը շրջանների ներկայացուցիչները ներկայացրին իրենց պատկան շրջանի երիտասարդութեան իրավիճակը, խնդիրներն ու իրենց կատարած աշխատանքները։

ՀՅԴ Բիւրոյի անդամ ընկեր Կիրօ Մանոյեանը դասխօսութիւն կարդաց Հայ Դատ նիւթի վերաբերեալ եւ պատասխանեց ներկաների բազմաթիւ հարցումներին։

Բանակումը տեւելու է 5 օր, որի ընթացքում մասնակիցները ունկնդրելու են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականութեանը, հայկական սփիւռքին, ՀՅԴ պատմութեանը եւ անելիքներին, երիտասարդութեան դերին նւիրւած դասախօսութիւներ: Դասախօսութիւնների թեմաներն առանձին քննարկւելու են աշխատանոցներում, որոնց ընթացքում բանակումի մասնակիցները հնարաւորութիւն կունենան քննարկւող խնդիրների վերաբերեալ ներկայացնել իրենց տեսակէտները: Բանակումի ընթացքում լինելու են նաեւ արշաւներ, խաղեր, խրախճանք, խարոյկահանդէս:

Բանակման կարգախօսն է «Կազմակերպւածութիւնը ուժ է»։

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակ
16 օգոստոս, 2017թ.
Ծաղկաձոր, Հայաստան

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։