Հա

Ազգային

Երեքշաբթի, 05 Սեպտեմբերի 2017 12:50

Արմէն Ռուստամեան. «Վարչապետի թեկնածու առաջադրելը վերապահւած է ՀՀԿ-ին, բայց վարչապետի անձը պէտք է քննարկւի նաեւ մեզ հետ»

 Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը վարչապետի թեկնածուի հարցը չի քննարկել, որովհետեւ դրա ժամանակը չէ:

«alikonline.ir» - Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը վարչապետի թեկնածուի հարցը չի քննարկել, որովհետեւ դրա ժամանակը չէ: «Tert.am»-ի հետ զրոյցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը: 

«Որքան մօտենայ գարունը, ապրիլի 9-ից յետոյ գործողութիւնները լիարժէք փուլի մէջ կը մտնեն, եւ այդ ժամանակ մենք մեր տեսակէտները կը յայտնենք: Ներկայումս մենք աշխատում ենք նոյն կառավարութեան կազմում, շարունակում ենք հետապնդել կոալիցիոն հռչակագրով ամրագրւած դրոյթները»,- ասաց ՀՅԴ-ականը:

Արմէն Ռուստամեանը շեշտեց, որ իրենք միշտ պահպանում են ձեռքբերւած պայմանաւորւածութիւնները, որոնք ամրագրւած են ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցութեան մասին համաձայնագրով:

«Համաձայնագրով վարչապետի տեղը վերապահւած է ՀՀԿ-ին: Դա ՀՀԿ որոշելիքն է: Բայց բնական է, որ վարչապետի անձը պէտք է քննարկւի նաեւ մեզ հետ՝ որպէս կոալիցիոն գործընկերոջ: Մենք մեր տեսակէտն իրենց առաջարկած թեկնածուի մասին կարող ենք ունենալ, բայց որ վարչապետի տեղը վերապահւելու է ՀՀԿ-ին, դա նախապէս ամրագրւել է կոալիցիոն համաձայնագրով»,- շեշտեց Արմէն Ռուստամեանը:

Հարցին՝ ինչպէ՞ս կը վերաբերւէք, եթէ ՀՀԿ-ն առաջադրի Սերժ Սարգսեանին, ապա Արմէն Ռուստամեանը պատասխանեց. «Օրը կը գայ, աւելի յստակ այդ մասին կը խօսենք: Մենք չգիտենք՝ ՀՀԿ-ն ներկայացնո՞ւմ է, չի ներկայացնում Սերժ Սարգսեանի թեկնածութիւնը, ինչո՞ւ պէտք է նախապէս դրա մասին ասենք»:

«Ժառանգութիւն» կուսակցութեան խօսնակ Գէորգ Ղահրամանեանը յայտարարել է, որ իրենց համար օրակարգային հարց է Սերժ Սարգսեանին վարչապետ դառնալ թոյլ չտալը: Հարցին՝ ինչպէ՞ս կը վերաբերւէք նման շարժմանը, Ռուստամեանն ասաց, որ դա իրենց սահմանադրական իրաւունքն է, ՀՅԴ-ն ունի իր ծրագիրը եւ չի պատրաստւում միանալ այլ քաղաքական ուժերի ծրագրերին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։