Հա

Ազգային

11/09/2017 - 14:20

ԱՄՆ-ի Սենատի կոմիտէն հաւանութեան է արժանացրել Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի առաջարկութիւնները

ԱՄՆ-ի Սենատի ֆինանսաւորման յանձնաժողովը 2018 ֆինանսական տարւայ համար հաւանութեան է արժանացրել ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի ներկայացրած մի քանի միջոցառումներ։ 

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Սենատի ֆինանսաւորման յանձնաժողովը 2018 ֆինանսական տարւայ համար հաւանութեան է արժանացրել ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի ներկայացրած մի քանի միջոցառումներ։ Տեղեկացնում է «news.am»-ը:

Մասնաւորապէս՝ օրէնսդիրները կոչ են արել շարունակել օգնութիւն ցուցաբերել Արցախին, արգելք դնել Թուրքիայի զէնքի վաճառքի վրայ եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել։

Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը երախտագիտութիւն է յայտնել օրէնսդիրներին եւ նշել, որ երկու կուսակցութիւնների սենատորները բացայայտ կերպով դիմակայում են եւ պաշտօնապէս պատժամիջոցներ առաջ քաշում Էրդողանի եւ Ալիեւի դէմ։

Կոմիտեն 20.7 մլն. դոլարով մեծացրել է Հայաստանին ֆինանսական օգնութիւնը, ինչը 14 մլն. դոլարով աւելի է, քան նախագահ Թրամփի առաջարկած բիւջէի գումարը։

Յարակից լուրեր

  • Իրանագէտ. «Հայաստանն ու Իրանը իրար լաւ չեն ճանաչում»
    Իրանագէտ. «Հայաստանն ու Իրանը իրար լաւ չեն ճանաչում»

    Հայ-իրանական յարաբերութիւններում իրար չճանաչելու խնդիրը շատ էական է։ Այս մասին «News.am»-ի հետ զրոյցում շեշտեց իրանագէտ Վարդան Ոսկանեանը։ 

  • Արամ Ա Վեհափառ Հայարապետն այսօր կը լինի Հայաստանում
    Արամ Ա Վեհափառ Հայարապետն այսօր կը լինի Հայաստանում

    Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն այսօր՝ փետրւարի 19-ին մեկնել է Հայաստան: 

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է
    Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է

    Ինչպէս Սօս Սարգսեան ըսած է, «Ձեզի համար Ղարաբաղը հողատարածք է, մեզի համար հայրենիք է»: Պատմական ճշմարտութիւն եւ քաղաքական տրամաբանութիւն կայ այս հաստատումին մէջ։

    Եւ կայ աւելին։ Արցախի պահպանումը աշխարհաքաղաքական պարտադրանք է ու հայրենիքի անվտանգութեան ճիշդ ռազմավարութեան հրամայականն է։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։