Հա

Ազգային

11/09/2017 - 14:30

Կարօ Արմէնեան. «Սփիւռքում սպասողական վիճակ է, թէ ով 2018-ին կը դառնայ ՀՀ վարչապետ»

Հայկական կողմը պէտք է միշտ պատերազմի հաւանականութեանը պատրաստ լինի: Այս մասին «Առաջին լրատւական»-ի հետ զրոյցում նշեց ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի անդամ Կարօ Արմէնեանը:

«alikonline.ir» - Հայկական կողմը պէտք է միշտ պատերազմի հաւանականութեանը պատրաստ լինի: Այս մասին «Առաջին լրատւական»-ի հետ զրոյցում նշեց ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի անդամ Կարօ Արմէնեանը:

Անդրադառնալով ստեղծւող Համահայկական խորհրդին Կարօ Արմէնենաը նկատեց. «Համահայկական խորհուրդը անորոշ վիճակում է, սաղմնային գաղափար է եւ երկար ճանապարհ ունի անցնելու եւ վստահ չեմ, որ կեանքի կը կոչվի, իսկ կեանքի կոչւելու դէպքում էլ «եթէ»-ները շատ են»:

Հարցին, թէ ինչպէս են Սփիւռքում վերաբերում այն քննարկումներին, որ 2018-ին Սերժ Սարգսեանը հնարաւոր է նշանակւի վարչապետի պաշտօնում, Արմէնեանը յայտնեց, որ Սփիւռքում սպասողական վիճակ է, թէ ով 2018-ին կը դառնայ ՀՀ վարչապետ. «Սերժ Սարգսեանը որպէս նախագահ եւ ՀՀԿ առաջնորդ իր ձեռքում մեծ խաղաքարտ ունի: Միաժամանակ ՀՀ վարչապետը իր կարճ կառավարման շրջանում եւս կարեւոր թեկնածու է»:

Յարակից լուրեր

  • Դաշնակցութեան այլընտրանքային ծրագիրը
    Դաշնակցութեան այլընտրանքային ծրագիրը

    Այսօր, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի հրապարակային ասուլիսով յայտարարուեցաւ, որ շուտով հանրութեան քննարկման սեղանին կը դրուի ՀՅԴ սոցիալ-տնտեսական ծրագիրը իր համապարփակ ընդգրկումով։ Հիմա, որ իշխանութիւնը հրապարակած է իրը, թէկուզ սահմանադրական նորմերու լուրջ խախտումներով, Դաշնակցութեան այլընտրանքային ծրագրով հանրութեան դատողութեանը կը յանձնուին իրական եզրերը երկրի զարգացման հրամայականներուն։ Այսուհետև մեր երկրի ժողովրդավարական գործընթացն է, որ պիտի տայ իր արդար գնահատականը։

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Սփիւռքը եւ Հայրենիքը
    Սփիւռքը եւ Հայրենիքը

    Սփիւռքը, իր ներկայացուցած (ազգին երկու երրորդը, կամ աւելի հաւանական՝ երեք չորրորդը) համրանքով, իր ունեցած բարձրորակ կրթութեամբ եւ այլազան հմտութիւններով օժտուած մարդուժով, իր տնտեսական ներուժով, ազգային արժէքներու նկատմամբ իր անզիջող հաւատարմութեամբ, բայց մանաւանդ Հայրենիքին, Ազգին ու Հայ Դատին նկատմամբ իր անսակարկ յանձնառութեամբ, պէ՛տք է կարենայ իր կարիքներով զբաղող, իր խնդիրներուն լուծումներ առաջարկող, բայց նաեւ հայրենիքի մէջ իր նիւթական թէ բարոյական ներդրումները յանձանձող եւ մանաւանդ հայ ժողովուրդի կառավարման մէջ իր արժանի տեղը ապահովող նախարարութիւն մը ունենալ։

  • Ազգային օրհներգը ենթակայ չէ փոփոխութեան եւ վերջ
    Ազգային օրհներգը ենթակայ չէ փոփոխութեան եւ վերջ

    Յանկարծ կ՚իմանանք, որ անհասկնալի փութկոտութեամբ մը եւ դեռ որեւէ այլ փոփոխութիւններու չձեռնարկած՝ ՀՀ իշխանական համակարգը հրապարակ իջած է Հայաստանի Հանրապետութեան օրհներգը փոխելու… Այո՛, սիրելիներ, ճիշտ լսեցիք. բազմաթիւ սերունդներու հաւատքով վճռահատուած եւ հաստատագրուած եւ մեր ազգային միասնականութիւնը խորհրդանշող ազգային օրհներգը՝ «Մեր Հայրենի՛ք»-ը այսօր յանկարծ ենթակայ է շնորհազրկման ձեր իսկ ընտրած խորհրդարանի ղեկավարութեան կողմէ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։