Հա

Ազգային

Շաբաթ, 16 Սեպտեմբերի 2017 12:00

Կիրօ Մանոյեան. «Առանց Հայաստանի համաձայնութեան ԵԱՏՄ-ին Թուրքիայի անդամակցութիւնն անհնար է»

Առանց Հայաստանի համաձայնութեան ԵԱՏՄ-ին Թուրքիայի անդամակցութիւնն անհնար է։ «news.am»-ի թղթակցի հետ զրոյցում այս մասին յայտնել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւքաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը:

«alikonline.ir» - Առանց Հայաստանի համաձայնութեան ԵԱՏՄ-ին Թուրքիայի անդամակցութիւնն անհնար է։ «news.am»-ի թղթակցի հետ զրոյցում այս մասին յայտնել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւքաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը:

Նրա խօսքով՝ ԵԱՏՄ-ին Թուրքիայի անդամակցութեան հեռանկարը իրատեսական չէ հետեւեալ հասարակ պատճառով՝ ԵԱՏՄ-ին միանալը նշանակում է յատուկ յարաբերութիւններ մաքսային ոլորտում։ «Թուրքիան ԵՄ-ի Մաքսային միութեան անդամ է։ Ես չեմ կարծում, թէ ԵՄ-ն կը համաձայնի, որ Թուրքիան միաժամանակ լինի ԵՄ ՄՄ եւ ԵԱՏՄ-ի անդամ։ Իսկ եթէ Թուրքիան որոշի դուրս գալ ԵՄ ՄՄ-ից , դա արդէն այլ հարց է, որը պէտք է քննարկւի։ Հասկանալի է, որ առանց Հայաստանի համաձայնութեան ԵԱՏՄ-ին Թուրքիայի անդամակցութիւնն անհնար է»,- ասել է Կիրօ Մանոյեանը։

Այն հարցին,արդեօք նա հնարաւոր է համարում, որ Թուրքիան իր արտաքին քաղաքական վեկտորը կը փոխի դէպի Ռուսաստանի եւ ԵԱՏՄ, Կիրօ Մանոյեանը պատասխանել է «Իր վարքագծով Թուրքիան փորձում է ոչ թէ փոխել վեկտորը, այլ աւելի շուտ ճնշում գործադրել Արեւմուտքի վրայ։ Դիտարկենք թէկուզ Չինաստանից կամ հիմա արդէն նաեւ Ռուսաստանից այդ նոյն սպառազինութիւնների գնումը՝ ՆԱՏՕ-ի մասնակից երկիրը Ռուսաստանից գնում է ՀՕՊ համակարգեր։ Սա պարզապէս ճնշում է Արեւմուտքի վրայ, քանի որ այսպէս մէկ օրում արտաքին քաղաքականութեան վեկտորը փոխել հնարաւոր չէ։ Դա մեծ խնդիրների հետ է կապակցւած։ Այսինքն Թուրքիան չի փոխում իր վեկտորը։ Իսկ Ռուսաստանը փորձում է օգտւել Թուրքիայի տրամադրւածութիւնից, որպէսզի սեպ խրի Արեւմուտքի հետ նրա յարաբերութիւնների մէջ։ Այդուհանդերձ, որքան տարաձայնութիւններ էլ որ լինեն Թուրքիայի ու ԵՄ-ի միջեւ՝ Թուրքիան ու ՆԱՏՕ-ն եղել են ու կը լինեն միասին»։

Յիշեցնենք, որ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զէյբեկչին Իզմիրում ցուցահանդէսի ժամանակ ասել է․ «Մենք առաջարկութիւն ունենք, որ Թուրքիան սկսի բանակցել ԵԱՏՄ-ի հետ՝ մաքսային համաձայնագիր կնքելու մասին։ Չխախտելով ԵՄ-ի հետ նոյնատեսակ համաձայնագրերը՝ Թուրքիան ցանկանում է հարթել նաեւ ԵԱՏՄ-ի հետ համագործակցութիւն»։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։