Հա

Ազգային

16/09/2017 - 14:40

Հրանտ Մարգարեան. «ՀՅԴ օրակարգը սոցիալական արդարութիւնն է»

Սեպտեմբերի 16-ին Աղւերանում մեկնարկել է «Հայաստանի տնտեսութեան ներկայ վիճակի ախտորոշումը, առկայ մարտահրաւէրները եւ զարգացման հայեցակարգային տեսլականը» թեմայով երկօրեայ խորհրդաժողովը: Այն կազմակերպել է Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը: Մասնակցում են ՀՅԴ ղեկավար մարմինների ներկայացուցիչներ, կառավարութեան անդամներ, գիտնականներ, փորձագէտներ:

«alikonline.ir» - Սեպտեմբերի 16-ին Աղւերանում մեկնարկել է «Հայաստանի տնտեսութեան ներկայ վիճակի ախտորոշումը, առկայ մարտահրաւէրները եւ զարգացման հայեցակարգային տեսլականը» թեմայով երկօրեայ խորհրդաժողովը: Այն կազմակերպել է Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը: Մասնակցում են ՀՅԴ ղեկավար մարմինների ներկայացուցիչներ, կառավարութեան անդամներ, գիտնականներ, փորձագէտներ: Գրում է «yerkirmedia.am»-ը:

Խորհրդաժողովի ընթացքում պէտք է մշակւեն երկրի տնտեսական զարգացման ՀՅԴ հայեցակարգային ուղենիշները: Դրանք կօգտագործւեն կուսակցութեան կողմից առաջիկայ 4-5 տարիների ընթացքում:

«Կառավարման եւ տնտեսական ճգնաժամի հիմքերը ՀՀ-ում», «Սոցիալական արդարութեան հաստատման հանրային պահանջը: Աղքատութեան սոցիալ-հոգեբանական հիմքերը», «Սոցիալապէս խոցելի խմբերի հիմնախնդիրների լուծման ուղիները. Աղքատութեան յաղթահարումը եւ տարածքային համաչափ զարգացման խնդիրները». սրանք երկօրեայ խորհրդաժողովի օրակարգում ներառւած թեմաներից մի քանիսն են։

Զեկուցումներով հանդէս կը գան կառավարման փորձագէտ Յարութիւն Մեսրոբեանը, ԵՊՀ-ի դասախօս Աղասի Թադէոսեանը, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետեանը, ՀՅԴ Բիւրոյի հանրային կապերի գրասենեակի ղեկավար Արտակ Սարգսեանը եւ այլք։

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը հանդէս է եկել բացման խօսքով, որտեղ մասնաւորապէս նշել է.

«ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի գործակցութիւնից պէտք է շահի երկիրը: Հասարակութիւնը պէտք է իմանայ ՀՅԴ-ի աշխատանքի մասին որպէս կոալիցիոն գործընկեր: Սակայն ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն տարբերւում են իրարից: ՀՅԴ-ի օրակարգը սոցիալական արդարութիւնն է: Մենք պէտք է պահենք մեր դիմագիծը, չսպառենք այն բարոյական կապիտալը, ինչը որ կայ: Այս խորհրդաժողովը կօգնի, որ ծնւի ՀՅԴ տնտեսական ամբողջական հայեցակարգը, որի առանցքը կը լինի սոցիալական արդարութիւնը»:

Ըստ Հրանտ Մարգարեանի՝ աւելի շատ գործնական արդիւնք է ակնկալւում, որպէսզի ծնւեն նոր ծրագրեր, որով էլ կուսակցութիւնը կառաջնորդւի:

Ելոյթ է ունեցել նաեւ ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը:

«Դաշնակցութիւնը, լինելով սոցիալ-դեմոկրատական արժէքներով առաջնորդւող կուսակցութիւն, նախեւառաջ պէտք է այդ գաղափարախօսութեան տեսանկիւնից յստակեցնի իր պատկերացումը սոցիալական-շուկայական տնտեսութեան վերաբերեալ: Ըստ այդմ անհրաժեշտ է առաջարկել այնպիսի պետական քաղաքականութեան հայեցակարգ, որն առաւելագոյնս կապահովի ընդհանուր տնտեսական բարեկեցութիւնը, սոցիալական արդարութիւնը»,-ասել է Ա. Ռուստամեանը:

Յարակից լուրեր

  • «Արցախում ո՞ր ուժերը ՀՅԴ-ի հետ նախագահի համաձայնեցւած թեկնածու կունենան». Դաւիթ Իշխանեանն է պարզաբանում
    «Արցախում ո՞ր ուժերը ՀՅԴ-ի հետ նախագահի համաձայնեցւած թեկնածու կունենան». Դաւիթ Իշխանեանն է պարզաբանում

    Արցախի՝ 2020 թ.-ի նախագահական ընտրութիւններին համաձայնեցւած թեկնածուով մասնակցելու նպատակով՝ ՀՅԴ-ն հանդիպումներ եւ քննարկումներ է անցկացրել գրանցւած 22 կուսակցութիւնից 15-ի հետ. Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը:

  • «4.9 տոկոս տնտեսական աճը յեղափոխական չէ». Արթուր Խաչատրեան
    «4.9 տոկոս տնտեսական աճը յեղափոխական չէ». Արթուր Խաչատրեան

    «Յեղափոխական» հռչակւած տնտեսական ծրագիրը դանդաղեցրել է երկրի տնտեսական աճը՝ Yerkir.am-ին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ անդամ Արթուր Խաչատրեանը:

  • Հ. Յ. Դաշնակցութեան 129-ամեակին նւիրւած հանդիսութիւն՝ Թեհրանում
    Հ. Յ. Դաշնակցութեան 129-ամեակին նւիրւած հանդիսութիւն՝ Թեհրանում

    129-ամեայ կաղնի Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը իր երիտասարդական աւիւնով շարունակում է իր երթը, հայ ժողովրդի վեհ գաղափարների իրականացման ճամբին:

    ՀՅԴ 129-ամեակի տօնակատարութիւնը մեկնարկեց «Մշակ բանւոր» օրհներգով, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում, հինգշաբթի, հոկտեմբերի 3-ին, ուր օրւայ բանախօս էր հրաւիրւել ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանը:

  • Գրանցւած տնտեսական աճը ներառական չէ
    Գրանցւած տնտեսական աճը ներառական չէ

    Խնդիրը ոչ թէ տնտեսական աճի մեծութիւնն է, այլ այդ աճի որակը: Այս համոզմանն է ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը:

  • Ղեկավարում ալ կայ, ղեկավարում ալ…
    Ղեկավարում ալ կայ, ղեկավարում ալ…

    Դաշնակցական մտաւորական, հրապակագիր եւ հրապարակախօս Սեդօ Պոյաճեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Ի վերջոյ ունինք ղեկավարում, պէ՚տք է ունենանք, որպէսզի առաջ ընթանայ ազգային կեանքը։ Հարցը, սակայն, ղեկավարումի որակին եւ կարողութեան մասին է։ Ղեկավարումի մակարդակին աթոռի վրայ նստած պատահական մարդ կրնայ գնահատուիլ ո՚չ թէ իր անձին սեփական քարոզչութեամբ, այլ իր նախաձեռնած աշխատանքով՝ յօգուտ հաւաքականին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։