Հա

Ազգային

Չորեքշաբթի, 20 Սեպտեմբերի 2017 17:10

Կիրօ Մանոյեան. «Նախագահը կարող էր եւ ասել, որ արդէն յետ ենք վերցնում մեր ստորագրութիւնները»

ՀՅԴ-ն ողջունում է ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլեայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի ելոյթը, յատկապէս հայ-թուրքական յարաբերութիւններին վերաբերող հատւածը: Հայաստան-Սփիւռք 6-րդ համաժողովի ժամանակ  ասաց Կիրօ Մանոյեանը:

«alikonline.ir» - ՀՅԴ-ն ողջունում է ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլեայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի ելոյթը, յատկապէս հայ-թուրքական յարաբերութիւններին վերաբերող հատւածը: Հայաստան-Սփիւռք 6-րդ համաժողովի ժամանակ  ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

«Յուսով ենք, որ ոչ մի դրական փոփոխութիւն արձանագրութիւնների գծով տեղի չի ունենայ, որպէսզի նախագահն իր ասածն անի յաջորդ գարնան նախօրէին: Վստահ եմ, որ նա էլ չի հաւատում դրական տեղաշարժին, ուրեմն Հայաստանը իր ստորագրութիւնը յետ կը վերցնի: Մենք սպասում ենք այդ օրւան: Դա ճիշտ որոշում է: Կարծում եմ՝ նախագահը կարող էր եւ ասել, որ արդէն յետ ենք վերցնում, բայց հաւանաբար, ցանկացաւ առիթ տալ ոչ թէ Թուրքիային, այլ ընդհանրապէս այդ գործընթացի միջնորդներին, որպէսզի եթէ բան ունեն անելու, անեն»,- ասաց նա:

Հարցին՝ որպէս կոալիցիոն գործընկեր՝ ՀՅԴ-ն տեղեկացւած էր, որ երկրի ղեկավարը ՄԱԿ-ի ամբիոնից այսպիսի շեշտադրումներով է խօսելու հայ-թուրքական արձանագրութիւնների մասին՝ Կիրօ Մանոյեանն առանց մանրամասներ մատնանշելու ընդգծեց՝ ՀՀ նախագահը վաղուց էր ասել, որ այսպէս  է լինելու:

«Արձանագրութիւնների մասով դրական տեղաշարժ չեմ կարծում լինի: Եւ դա ոչ Հայաստանի պատճառով, այլ այն պատճառով, որ Թուրքիան բազմաթիւ ներքին հարցեր ունի, արտաքին բազմաթիւ խնդիրներ ունի, որ Հայաստանի հետ յարաբերութիւններ հաստատելու խնդիրը իրենց օրակարգում չկայ: Չի բացառւում, որ Թուրքիան կեղծ բաներ անի, որ իբր կարող է վաւերացնել արձանագրութիւններից մէկը, բայց դա Հայաստանի կողմից կարծում եմ չի ընդունւի: Թուրքիայի դրած նախապայմանը լուրջ է, իրենց տեսակէտից լուրջ է: Իրենց համար հիմնական խնդիրն Արցախի հարցում Հայաստանի վրայ ճնշում բանեցնելն է, իսկ եթէ ճնշումը չի աշխատում, չեմ կարծում, որ նրանք կը ստորագրեն այդ արաձանագրութիւնները»,- ամփոփեց Կիրօ Մանոյեանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։