Հա

Ազգային

Հինգշաբթի, 21 Սեպտեմբերի 2017 08:30

ՄԱԿ-ի գրասենեակի դիմաց ամերիկահայերը հանրահաւաք են անցկացրել՝ ընդդէմ Էրդողանի եւ Ալիեւի բռնապետութիւնների

Նիւ Եօրքում հայերն ու ամերիկացիներն ազատութեան հանրահաւաք են անցկացրել ՄԱԿ-ի գրասենեակի առաջ, որտեղ ընթանում է միջազգային կառոյցի Գլխաւոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը:

«alikonline.ir» - Նիւ Եօրքում հայերն ու ամերիկացիներն ազատութեան հանրահաւաք են անցկացրել ՄԱԿ-ի գրասենեակի առաջ, որտեղ ընթանում է միջազգային կառոյցի Գլխաւոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը:

Ըստ «tert.am»-ի՝ այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը, որն հաւաքից տեսանիւթ էր հրապարակել իր ֆէյսբուքեան էջում: Հանրահաւաքի մասնակիցներն իրենց բողոքն են արտայայտել Թոււրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ռեջեբ Թայիբ Էրդողանի եւ Իլհամ Ալիեւի բռնապետական քաղաքականութեան դէմ:

Յիշեցնենք, որ նախօրէին ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայում ելոյթով հանդէս են եկել կառոյցի անդամ երկրների ղեկավարները, այդ թւում եւ Իսրայէլի վարչապետ Բենիամին Նաթանիահուն, ով յայտարարել է, որ Իսրայէլն ընդլայնել է համագործակցութիւնն այնպիսի իսլամական երկրների հետ, ինչպիսիք են Ադրբեջանը եւ Ղազախստանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։