Հա

Ազգային

Երեքշաբթի, 03 Հոկտեմբերի 2017 14:50

Աւարտւեց Ընկերվար երիտասարդների միջազգային միութեան ճանաչողական այցը Արցախի Հանրապետութիւն

2017 թւականի սեպտեմբերի 29-ին, Երեւանում մեկնարկեց, ապա մինչեւ հոկտեմբերի 1-ը Արցախի Հանրապետութիւնում շարունակւեց Ընկերվար երիտասարդների միջազգային միութեան անդամ կազմակերպութիւնների 25 պատւիրակների ճանաչողական այցը Արցախ:

2017 թւականի սեպտեմբերի 29-ին, Երեւանում մեկնարկեց, ապա մինչեւ հոկտեմբերի 1-ը Արցախի Հանրապետութիւնում շարունակւեց Ընկերվար երիտասարդների միջազգային միութեան անդամ կազմակերպութիւնների 25 պատւիրակների ճանաչողական այցը Արցախ:

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ եւ Ընկերվար երիտասարդների միջազգային միութեան հրաւէրով Արցախում մեկտեղւած՝ աշխարհի 17 երկրների պատւիրակները, ովքեր ներկայացնում էին Եւրոպայի՝ Բուլղարիա, Ուկրայինա, Մոլդովա, Բելառուս, Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Աւստիրա, Ալբանիա, Պորտուգալիա, Կիպրոս, Մերձաւոր եւ Միջին Արևելքի՝ Լիբանան, Պաղեստին, Իսրայէլ, ԱՄՆ-ի եւ Նոր Զելանդիայի սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցութիւնների երիտասարդ քաղաքական գործիչները սպառեցին ծրագրի յագեցած օրակարգն ու վերադարձան իրենց երկրներ՝ տանելով Արցախեան հիմնախնդրի, Արցախի մշակոյթի եւ առօրյայի, հայկական զոյգ հանրապետութիւնների արտաքին քաղաքական առաջնահերթութիւնների վերաբերեալ առարկայական պատկերացումներ:

Ծրագրի երեւանեան օրակարգն ընդգրկում էր հանդիպումներ ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանի եւ ՀՀ փոխարտգործնախարար Շաւարչ Քոչարեանի հետ, որոնց ընթացքում արտասահմանցի երիտասարդները, մի դէպքում ծանօթացան կոնֆլիկտի պատմութեանը եւ կարգաւորման գործընթացի վերաբերեալ ՀՅԴ դիրքորոշմանը, իսկ միւս դէպքում՝ բանակցային գործընթացի եւ խնդրի կարգաւորման վերաբերեալ ՀՀ պաշտօնական դիրքորոշմանը, բանակցային գործընթացի ներկայ հանգրւանին եւ հաւանական զարգացումներին:

Արցախեան հանդիպումների շարքը մեկնարկեց Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնում: Արտասահմանցի երիտասարդների հանդիպումը ԱՀ արտաքին գերատեսչութեան ղեկավար Մասիս Մայիլեանի հետ, առանձնացաւ հետաքրքիր հարցադրումներով, որոնք վերաբերում էին կոնֆլիկտի կարգաւորման՝ Արցախի Հանրապետութեան դիրքորոշմանը, վերջինիս միջազգային ճանաչմանը, ԱՀ միջազգային կապերին եւ ընդհանրապէս նախարարութեան քաղաքական առաջնահերթութիւններին:

Կարեւորագոյն հանդիպումներից յաջորդը Արցախի Հանրապետութեան խորհրդարանում էր, որտեղ նրանց ընդունեց ԱՀ ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութիւնը, որի անդամներ Արմէն Սարգսեանը եւ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը հիմնաւորապէս ներկայացրեցին Արցախեան հիմնախնդրի լուծման վերաբերեալ ՀՅԴ դիրքորոշումը, ինչպէս նաեւ առանձնապէս կարեւորեցին միջազգային քաղաքականեւ միջկուսակցական թատերաբեմում Սոցիալիստական Ինտեռնացիոնալի հաւասարակշիռ պահւածքը՝ Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ:

Պետականաշինութեան գործում կարեւորելով քաղաքացիական հասարակութեան նշանակութիւնը՝ ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակը, յաջորդ հանդիպումը նախատեսել էր Արցախում գործող չորս խոշորագոյն հասարակական կազմակերպութիւնների հետ: Արցախի պետական համալասարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկւեցին տարւող աշխատանքները արցախեան քաղաքացիական հասարակութեան գործունէութեան հիմնական ոլորտներում՝ երիտասարդութեանը յուզող հարցեր, կրթութիւն, մշակոյթ, առողջապահութիւն, փախստականների հիմնախնդիրներ եւ այլն:

Ճանաչողական այցի շրջանակներն ընդգրկել են նաեւ Արցախում դեռեւս 2000 թւականից գործունէութիւն ծաւալող անգլիական «Հալօ թրաստ» մարդասիրական կազմակերպութեան ծրագրերին ծանօթացումը, որի արդիւնքում հարիւրաւոր հեկտարներ ապաականաապատւել են՝ վերահաս վտանգից փրկելով հարիւրաւոր կեանքեր:

Ընկերվար երիտասարդները Շուշի քաղաքում հանդիպել են նաև ԱՀ մշակույթի եւ երիտասարդութեան հարցերի փոխնախարար Գայանէ Գէորգեանի հետ՝ ծանօթանալով ԱՀ մշակութային քաղաքականութեանը, երիտասարդութեանը յուզող հարցերին եւ նրանց զբաղւածութեանը։ Շուշիում մասնակիցները այցելեցին նաեւ մինչեւ այսօր կանգուն իրանական մզկիթ։

Ուումնական այցի եզրափակիչ օրը մասնակիցները այցելցին Ստեփանակերտի Թումօ ստեղծարար կենտրոն, ծանօթացան կենտրոնի աշխատանքներին եւ արցախցի նորարար երիտասարդներին՝ ցոյց տալով Արցախի մտային ներուժը:

Արցախի Հանրապետութեան մշակութային ժառանգութեան ծանօթացումը, այդ համատեքստում այցելութիւնները հայկական մշակոյթի ու տարածքի հայապատկանութեան առհաւատչեաներ հանդիսացող Շուշիի սուրբ Ղազանչեցոց և Քարվաճառի Դադիվանք վանքային համալիրներ, «Տատիկ Պապիկի» յուշահամալիր, յաւելեալ անգամ ցուցեցին Արցախի հայապատկանութեան անվիճարկելիութիւնը։

Մասնակիցները Արցախից հեռացան տպաւորւած՝ Արցախի մասին դրական պատկերացում կազմելով, ինչպէս նաեւ վերադառնալու ակնկալիքով։

ՀՅԴ Երիտասարդականը՝ ՀՅԴ Բիւրոյի երիտասարդական գրասենեակի ընդհանուր համակարգմամբ, յետայսու էլ շարունակելու է արտաքին-յարաբերական գործուն նախաձեռնողական քաղաքականութիւնը, որը Եւրոպայի եւ ընդհանրապէս աշխարհի վաղւայ քաղաքական դերակատարների շրջանում բիւրեղացնելու է Արցախեան հիմնախնդրն, Հայ Դատին, հայութեանը առնչւող եւ յուզող խնդիրների շուրջ առարկայական եւ փաստարկւած պատկերացումները:

ՀՅԴ Բիւրոյի
Երիտասարդական գրասենեակ

02 հոկտեմբեր 2017

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։