Հա

Ազգային

05/10/2017 - 12:20

Հայ Դատ. «ԱՄՆ պետքարտուղարը ցանկանում է Արցախում ականազերծման աշխատանքներն արագ աւարտին հասցնել»

Միացեալ Նահանգների ԱԳ նախարար Ռեքս Թիլերսոնը հոկտեմբերի 3-ի իր ելոյթում յայտարարել է, որ ինքն աջակցում է Արցախում խաղաղութիւն հաստատելու նպատակով կոնգրեսականներ Էդ Ռոյսի եւ Էլիոթ Էնգէլի առաջարկներին:

«alikonline.ir» - Միացեալ Նահանգների ԱԳ նախարար Ռեքս Թիլերսոնը հոկտեմբերի 3-ի իր ելոյթում յայտարարել է, որ ինքն աջակցում է Արցախում խաղաղութիւն հաստատելու նպատակով կոնգրեսականներ Էդ Ռոյսի եւ Էլիոթ Էնգէլի առաջարկներին, որոնց գլխաւոր նպատակն է ականազերծել Արցախի սահմանները, խստացնել սահմանային հսկողութիւնն ու տեղադրել նախայարձակ կողմին յստակ բացայայտող սարքեր. այդ մասին տեղեկացրել է Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը: Գրում է «yerkir.am»-ը:

Թիլերսոնը նաեւ յայտարարել է, որ ինքն աջակցում է Արցախի ականազերծման աշխատանքներին՝ «ամենաարագ եւ ամբողջական կերպով» այն իրականացնելու ջանքերին:

Նա յայտնել է, որ Վաշինգտոնն այդ նպատակով 45 միլիոն դոլար է տրամադրել Արցախեան զոհերի ընտանիքներին:

Նրա խօսքով՝ նախարարութիւնը քննարկում է նաեւ Արցախում ականազերծման աշխատանքներն իրականացնող «The HALO Trust» ընկերութեանը յաւելեակ գումարներ տրամադրելու առաջարկը:

Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանն իր հերթին ողջունել է նախարարի այս յայտարարութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։