Հա

Ազգային

Երկուշաբթի, 09 Հոկտեմբերի 2017 14:40

Իսակ Իւնանէսեան. «Պէտք է Իրանցիներին իրազեկել ԼՂ հիմնահարցի հետ կապւած ճշգրիտ տեղեկութիւններով»

Երէկ՝ հոկտեմբերի 8-ին, Կովկասի ուսումնասիրութիւնների կենտրոնում կայացաւ հանդիպում, որի ընթացքում քննարկւեց Իսակ Իւնանէսեանի հեղնակած «Արցախի հիմնաhարց»-ը գիրքը: Գիրքը պարունակում է յօդւածներ՝ Արցախի պատմութեան, ԼՂ հիմնահարցի ողջ իրականութեան հետ կապւած, որոնք հաւաքագրել է գրքի հեղինակը:

«alikonline.ir», Ս. Ֆարմանեան - Երէկ՝ հոկտեմբերի 8-ին, Կովկասի ուսումնասիրութիւնների կենտրոնում կայացաւ հանդիպում, որի ընթացքում քննարկւեց Իսակ Իւնանէսեանի հեղնակած «Արցախի հիմնաhարցը» գիրքը: Գիրքը պարունակում է յօդւածներ՝ Արցախի պատմութեան, ԼՂ հիմնահարցի ողջ իրականութեան հետ կապւած, որոնք հաւաքագրել է գրքի հեղինակը:

Քննարկամ հիմնական զեկուցաբերներն էին Կովկասի հարցերով պատմութեան գիտահետազօտող Քաւէ Բայաթն եւ Ալի Ալիբաբայի Դարմանին:

Սկզբում գրքի մասին հակիրճ բացատրութիւն ներկայացրեց Կովկասեան ուսումնասիրութիւնների կենտրոնի տնօրէն դոկտ. Մեհդի Հոսէյնին որտեղ անդրադարձաւ գրքի բովանդակութեանը եւ հեղինակ՝ Իսակ Իւնանէսեանի կենսագրութեանը: Այնուհետեւ գրքի մասին, տարբեր դիտանկիւններով արտայայտւեցին օրւայ զեկուցաբերները:

Հանդիպման մասնկացների թւում էր նաեւ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը: Նա իր գնահատանքի խօսքերն ուղղեց գրքի հեղինակին եւ հանդիպման մասնակիցներին, այնուհետեւ յայտնեց իր տեսակէտները գրքում նշւած պատմական փաստերի վերաբերեալ:

Հնչած տեսակէտների թւում էր Իրանի ռադիօ հեռուստատեսութեան լրատւական ծառայութեան լրագրողի տեսակէտը: Նա նշեց, որ շատերն են անծանօթ Արցախեան հիմնահարցին, եւ այդ կապակցութեամբ փաստա-վաւերագրական յօտւածների հաւաքագրումը ե՛ւ անհրաժեշտ է ե՛ւ ցանկալի:

Իսակ Իւնանէսեանն էլ իր հերթին կիսելով լրագրողի կարծիքն ասաց. «Այսօր մեր բոլորիս պարտքն է վեր հանել նման կարեւոր հիմնահարցեր որոնց թւում է՝ Արցախը: Պէտք է հնարաւորինս լրացնել բացթողումները, այցելելով Արցախի պատմական բնակավայրեր, հէնց՝ ձեր լրագրողներիդ միջոցով պէտք է Իրանցի հասարակութեանը տեղեկատւութիւն հաղորդւի Ղարաբաղի մասին»:

Վերջում, գրքի հեղինակը իր շնորհակալական խօսքերն ուղղեց ներկաներին՝ նշելով. «Իրանի սահմանակից հարեւանի հիմնահարցով հետաքրքրւած իրանցի մտաւորականների թիւը քիչ են, ինչն էլ շատ է յուզում ինձ»:

Հեղինակը եզրափակելով իր ելոյթը յայտնեց. «Արցախը կիսելով իր սահմանը Իրանի հետ արդէն իսկ մեծ նշանակութիւն է ներկայացնում երկրի համար: Պէտք է Իրանցի մտաւորականները քննարկումներ կազմակերպեն այդ ամէնի մասին, որպէսզի պարզեն դրա էութիւնը ու հասարակութեանը ճիշտ իրազեկեն ծաւալւող գործընթացների մասին: Ասյտեղ անելիք ունեն նաեւ իրանցի հետազօտողները եւ հեղինակները»:

Նշենք որ, «Արցախի հիմնաhարցը» գիրքը ընթերցողի սեղանին է դրւել 6 ամիս առաջ: Հեղինակը, պատմական իրադարձութիւնները, բարեխղճօրէն եւ մանրակրկիտ հաւաքագրել ու գիտականօրէն ներկայացրել է 10 գլուխներում: Գիրքը պատմական-վաւերագրական յօտւածների հաւաքածու է, այն հաւաքագրւել է հեղինակի եւ մի շարք պատմաբանների եւ փորձագէտների ջանքերով:

Աներկբայօրէն կարելի է ասել, որ այս գիրքը կարող է ծառայել, ինչպէս հետազօտական նպատակների, այնպէս էլ՝ ԼՂ հիմնահարցի վերաբերեալ որպէս ամփոփ տեղեկագիր՝ շարքային ընթերցողների լայն շրջանակի համար։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։