Հա

Ազգային

Երեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2017 13:00

Կ. Մանոյեան. «Թուրքիան ցոյց տւեց, որ պատրաստ չէ առանց նախապայմանների ՀՀ-ի հետ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատել»

«Հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրութիւնից յետոյ Հայաստան-Թուրքիա մթնոլորտն աւելի վատ է, քան ստորագրութիւնից առաջ»,- «Հայ-թուրքական յարաբերութիւնները արձանագրութիւնների ստորագրումից առաջ եւ յետոյ» թեմայով քննարկմանն ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերով գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը:

«alikonline.ir» - «Հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրութիւնից յետոյ Հայաստան-Թուրքիա մթնոլորտն աւելի վատ է, քան ստորագրութիւնից առաջ»,- «Հայ-թուրքական յարաբերութիւնները արձանագրութիւնների ստորագրումից առաջ եւ յետոյ» թեմայով քննարկմանն ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերով գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը: Գրում է «panorama.am»-ը:

Նրա խօսքով, այն փաստը, որ արձանագրութիւնները ստորագրւած են եւ ութ տարի է չեն վաւերացւել Թուրքիայի կողմից կամ Թուրքիայի պատճառով, իսկապէս մթնոլորտն աւելի վատացրել են, քան մինչեւ արձանագրութիւնների ստորագրութիւնը: ՀՅԴ-ական գործիչն ասաց, որ Թուրքիան տակաւին ցոյց տւեց, որ պատրաստ չէ առանց նախապայմանների Հայաստանի հետ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատել:

«Այն փաստը, որ այսօր Հայաստանի իշխանութիւնները չեն ցանկանում որեւէ ձեւի յարաբերութիւններ ունենալ Թուրքիայի հետ, վկայում է այն մասին, որ իրենք իսկապէս դժգոհ են կատարւածից»,- նշեց Կ. Մանոյեանը:

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից արւած յայտարարութեանը, որ մինչեւ 2018 թւականի գարուն արձանագրութիւնների կենսագործման ուղղութեամբ շարունակաբար որեւէ դրական տեղաշարժի բացակայութեան պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրութիւնները յայտարարելու է առ ոչինչ, նա ասաց. «Մեր ցանկութիւնն է, որ չկատարւի, քանի որ, գտնում ենք, որ այս արձանագրութիւններում կան Թուրքիայի կողմից առաջ քաշւած առնւազն երկու նախապայմանի բաւարարում, իսկ երրորդ նախապայմանը՝ Արցախի հարցով, արդէն Թուրքիան առաջ քաշեց մինչեւ ստորագրութիւնը, բայց ոչ ուղղակի արձանագրութիւնների տեքստում: Նոյնիսկ ստորագրութեան օրը, որ չորս ժամ ուշացաւ, պատճառը դա էր՝ ուզում էր ողջ գործընթացը կապել Արցախի հարցին, որը ես չեմ կարծում մինչեւ գարուն որեւէ դրական տեղաշարժ կունենայ»:

Կիրօ Մանոյեանի խօսքով, Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրութիւնների առ ոչինչ յայտարարելն արդէն աւելի ճիշտ ուղու վրայ կը դնի ամէն ինչ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։