Հա

Ազգային

Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 09:20

Ցեղասպանութեան մասին «Ժխտման ճարտարապետները» վաւերագրական ֆիլմն անցել է «Օսկար»-ի որակաւորման փուլը 

Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Ժխտման ճարտարապետները» նոր փաստա-վաւերագրական ֆիլմը «Օսկար» մրցանակաբաշխութեանը մասնակցելու որակաւորում է ստացել:

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Ժխտման ճարտարապետները» նոր փաստա-վաւերագրական ֆիլմը «Օսկար» մրցանակաբաշխութեանը մասնակցելու որակաւորում է ստացել:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս յայտնում է «Horizon weekly»-ն, այն 159 վաւերագրական ֆիլմի շարքում է, որոնք ընտրւել են աւելի քան 26 հազար յայտից: Այս մասին յայտարարել է ֆիլմի գլխաւոր պրոդիւսեր Մոնթէլ Վիլեամսը Ամերիկայի Հայ Դատի յանձնաժողովի համաժողովի ժամանակ:

«Ժխտման ճարտարապետները», որը նկարահանւել է հեռուստապրոդիւսերներ Դին Քէյնի ու Մոնթէլ Վիլեամսի նախաձեռնութեամբ, Ցեղասպանութեան մասին փաստերը ներկայացնում է փրկւածների ու ականատեսների աչքերով: Ֆիլմում մի շարք փորձագէտներ համեմատականներ են անցկացնում Ցեղասպանութեան պատմական ժխտման եւ ներկայում համաշխարհային հակամարտութիւնների գօտիներում զանգւածային կոտորածների միջեւ:

Ֆիլմի ռեժիսորն է Դեւիդ Լի Ջորջը: Ֆիլմում նկարահանւել են «WikiLeaks» կայքի համահիմնադիր Ջուլիան Ասանժը, Հետաքննութիւնների դաշնային բիւրոյի գաղտնի տեղեկութիւնների արտահոսքն «ապահովող» լրագրող Սիբէլ Էդմոնդսը, Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էւանսը, ցեղասպանագէտ Գրեգորի Սթանտոնը:

Յիշեցնենք, որ ֆիլմի պրեմիերան Վաշինգտոնում կայացել է սեպտեմբերի վերջին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։