Հա

Ազգային

Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2017 13:30

ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի նախաձեռնութեամբ մեկնարկել է Եւրոպայի հայերի 4-րդ համագումարը

ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձանխմբի գրասենեակի նախաձեռնութեամբ, այսօր՝ հոկտեմբերի 18-ին Բրիւսէլում մեկնարկել է Եւրոպայի հայերի 4-րդ համագումարը

«alikonline.ir» - ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձանխմբի գրասենեակի նախաձեռնութեամբ, այսօր՝ հոկտեմբերի 18-ին Բրիւսէլում մեկնարկել է Եւրոպայի հայերի 4-րդ համագումարը:

Համագումարին, Եւրոպայում աշխատող Հայ Դատի յանձնախմբերի եւ հայկական այլ կազմակերպութիւնների կողքին մասնակցում են պատւիրակներ Հայաստանից, Արցախից, ԱՄՆ-ից եւ այլ շրջաններից, որոնք երկու օրերի ընթացքում քննարկելու են հայ ժողովրդի դիմագրաւած հիմնահարցերի ներկայ զարգացումները:

Համաժողովի բացմանը ողջոյնի խօսքով հանդէս են եկել Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանն ու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայարապետը:

Իր ելոյթում նախագահ Սահակեանը արժեւորել է նման միջոցառումները, նշելով, որ դրանք լաւ հարթակ են՝ քննարկելու համազգային խնդիրները, նախանշելու դրանց լուծման ուղիներն ու հետագայ անելիքները, մշակելու եւ իրականացնելու տարբեր ծրագրեր սփիւռքի հայկական համայնքների, Մայր Հայաստանի եւ Արցախի շարունակական զարգացման ու զորացման ուղղութեամբ:

«Չափազանց կարեւոր է, որպէսզի կայանայ մտքերի կառուցողական փոխանակում, հնչեն տարբեր կարծիքներ եւ ընդունւեն փոխհամաձայնեցւած որոշումներ՝ առաջին հերթին գերնպատակ ունենալով միաւորել մեր ժողովրդի տարբեր հատւածները համազգային ծրագրերի իրականացման շուրջ»,- ընդգծել է նա:

Բակօ Սահակեանը խորին երախտագիտութիւն է յայտնել բոլոր նրանց, ովքեր մշտապէս սատարում են Արցախին, ապրում նրա հոգսերով, անում հնարաւորը տարբեր ատեաններում արցախեան հիմնախնդիրը արդարացի ներկայացնելու եւ մեր ժողովրդի իրաւունքները պաշտպանելու համար:

Միջոցառման ընթացքում նախագահ Սահակեանն Արցախի Հանրապետութեան ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի աւանդի համար «Երախտագիտութիւն» մեդալ է յանձնել ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։