Հա

Ազգային

Շաբաթ, 21 Հոկտեմբերի 2017 11:10

Աւստրալիայի խորհրդարանի երկու անդամ քննադատել են Ադրբեջանին

Աւստրալիայի խորհրդարանի երկու անդամ՝ Դէյւիդ Ֆինն ու Ջոն Ալեքսանդրը, Ադրբեջանին մեղադրել են Ղարաբաղում հակամարտութեան խաղաղ կարգաւորման ջանքերը տապալելու մէջ

«alikonline.ir» - Աւստրալիայի խորհրդարանի երկու անդամ՝ Դէյւիդ Ֆինն ու Ջոն Ալեքսանդրը, Ադրբեջանին մեղադրել են Ղարաբաղում հակամարտութեան խաղաղ կարգաւորման ջանքերը տապալելու մէջ։ Տեղեկացնում է «news.am»-ը:

Դէյւիդ Ֆինը խորհրդարանում ելոյթ ունենալով՝ քննադատութեան է ենթարկել սենատոր Կոնչետա Ֆիէրաջանթի Վելլսի՝ «տարածքային ամբողջականութեան» մասին արտայայտութիւնը, որ նա արել է Ադրբեջան կատարած ուղեւորութիւնից յետոյ, յայտնում է Աւստրալիայի Հայ Դատի յանձնախումբը։

Իր հերթին Ջոն Ալեքսանդրը նշել է, որ Արցախը, ի տարբերութիւն Ադրբեջանի, պատրաստ է խաղաղութեան հասնելու համար լրացուցիչ մոնիթորինգ անցկացնել։

Երկու պատգամաւորն էլ մանրամասն կանգ են առել «Ադրբեջանական լանդրոմատի» գործով վերջին հետաքննութեան վրայ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ վստահութեան միջոցառումների ամրապնդման կապակցութեամբ առաջարկութեան մասին խօսելով՝ Ալեքսանդրը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ընդունել ԵԱՀԿ-ի առաջարկները, մինչդեռ Ադրբեջանը՝ ոչ, ու կոչ է արել Աւստրալիային նոյնպէս դերակատարութիւն ունենալ ԵԱՀԿ-ում որպէս գործընկեր։

Աւստրալիայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Վաչէ Ղահրամանեանը երախտագիտութիւն է յայտնել պատգամաւորներին՝ նրանց յայտարարութիւնների համար՝ նշելով, որ դրանք յատուկ կարեւորութիւն ունեն Արցախին աջակցելու տեսանկիւնից։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։