Հա

Ազգային

05/11/2017 - 12:00

Քաղաքական ծաղրանկարիչների անհաւատալի արկածները

Մենք միշտ ենք ասել, որ Հայաստանում կայ քաղաքական հանճարների մի շերտ, որի շնորհիւ կարիկատուրայի ժանրն անպակաս է հայ քաղաքական մտքի անդաստանում: Մի առիթով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանն այս շերտը բնորոշող ոչ թէ ածական, այլ մի ամբողջ գոյական դրեց շրջանառութեան մէջ` «վերլուծագանգ»: Յիշեցի՞ք: Բայց պատկերացրէք` ոչ ոք չփորձեց իր վրայ վերցնել: 

ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ

 

Մենք միշտ ենք ասել, որ Հայաստանում կայ քաղաքական հանճարների մի շերտ, որի շնորհիւ կարիկատուրայի ժանրն անպակաս է հայ քաղաքական մտքի անդաստանում: Մի առիթով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանն այս շերտը բնորոշող ոչ թէ ածական, այլ մի ամբողջ գոյական դրեց շրջանառութեան մէջ` «վերլուծագանգ»: Յիշեցի՞ք: Բայց պատկերացրէք` ոչ ոք չփորձեց իր վրայ վերցնել: Պատճառն էլ այն է, որ քաղաքական կարիկատուրայի ժանրում ստեղծագործելը չափազանց դիւրին է, եւ կարելի է օրական մի քանի իրարամերժ յօդւած գրել հանրութեանը յուզող եւ նոյնիսկ չյուզող միեւնոյն հարցի մասին: Գրում են արագ եւ, որպէս կանոն, առանց մտածելու:

Ահաւասիկ, նախօրթին վերլուծում էին ՀՅԴ ղեկավար մարմինների համատեղ ընդլայնւած նիստի հաղորդագրութիւնը, որ հրապարակել էին գրեթէ բոլոր կայքերը: Կարծում եմ` աւելորդ է նշելը, որ հաղորդագրութիւնը վերլուծողներից շատերն այնպէս էին գրել, ասես իրենք ներկայ են եղել նիստին: Աւելին, ասես իրենք շատ աւելի լաւ գիտեն, թէ իր խօսքում ինչ է ուզեցել ասել այդ նիստում ելոյթ ունեցողը: Այդպէս էլ, համոզւած ուրիշի մտքերը կարդալու հարցում իրենց անսխալականութեան մէջ, եզրակացրել են, որ ՀՅԴ-ն յատուկ ժողով է արել, որպէսզի հարւած հասցնի վարչապետին եւ կանաչ ճանապարհ հարթի Սերժ Սարգսեանի համար` դէպի վարչապետական աթոռ:

Ստացւում է, որ Սերժ Սարգսեանը մի տեսակ անյարմար է զգում այդ մասին վարչապետին ասել եւ ՀՅԴ-ին խնդրել է այսպիսի մի բան անել, որ Կարէն Կարապետեանը կամաց-կամաց իմանայ 2018 թ. ապրիլին իր անելիքը եւ «աջ քաշի»: Մէկ այլ գրբաց էլ գրել էր, թէ կոալիցիոն կառավարութեան անդամ ՀՅԴ-ն, քննադատելով կառավարութեանը, փորձում է խուսափել պատասխանատւութիւնից: Սա հետաքրքիր է մէկ այլ առումով: Ժամանակին Գագիկ Ծառուկեանը, լինելով կոալիցիոն կուսակցութեան ղեկավար, յայտարարեց, որ ՀՀԿ-ական նախարարներն իրենց տեղում չեն: Այն ժամանակ ոչ ոք չասաց, թէ Ծառուկեանը խուսափում է կառավարութեան խայտառակ գործունէութեան պատասխանատւութիւնից: Բայց երբ, ի տարբերություն ԲՀԿ-ի, ՀՅԴ ղեկավար մարմինները գորգ են հրաւիրում գործադիրում ներկայացւած կուսակից նախարարներին ու մարզպետներին, քննարկում նրանց վստահւած ոլորտներում տիրող իրավիճակը եւ նրանց ասում, որ փոփոխութիւնների տեմպերը չեն գոհացնում, որ սոցիալական խնդիրները չեն պակասել, որ տնտեսութեան զարգացման տեմպերը ցածր են սպասւածից, դա արդէն պատասխանատւութիւնից խուսափել է նշանակում, վարչապետին անկիւն քշել եւ այլն:

ՀՅԴ-ի պարագայում տարբերակւած մօտեցումը նոր բան չէ: Այստեղ նրանք երկակի, եռակի, անգամ քառակի ստանդարտներ կարող են կիրառել, միայն թէ կարողանան հերթական ցնդաբանութիւնը հասցնել հանրութեանը: Ի՞նչ արժէր միայն նոր Սահմանադրութեան հետ կապւած նրանց անդուլ տառապանքը, որով փորձեցին տպաւորութիւն ստեղծել, թէ ՀՅԴ-ն վատ ընդդիմութիւն է, քանի որ պաշտպանում է սահմանադրական փոփոխութիւններ կատարելու Սերժ Սարգսեանի որոշումը: Դէ արի ու այսքանից յետոյ բացատրիր, որ սահմանադրական փոփոխութիւնները, մանաւանդ, եթեէ դրանցով նախատեսւում է այնպիսի մեծ քաղաքական գործընթաց, ինչպիսին երկրի կառավարման կարգի փոփոխութիւնն է, հնարաւոր չէ եւ սխալ է մեկնաբանել ընդդիմութիւն-իշխանութիւն հակադրութեամբ կամ խաղով: Այս դէպքում ստիպւած ես կողմնորոշւել միանգամայն այլ բաներով, օրինակ` երկրի զարգացման համար քո պատկերացրած լաւագոյն մոդելի առաւելութիւններով: Ի վերջոյ, այնպէս էլ չէր, որ ՀՅԴ-ն մեր նոր անկախութեան շրջանում, յանկարծ, եկաւ այն համոզման, որ խորհրդարանական կառավարումն է լաւագոյն տարբերակը: Դեռ 18-20 թւականներին մենք այս համակարգն ենք ունեցել, իսկ նոր անկախութեան շրջանում ՀՅԴ-ն ամէն ինչ արել է նախագահի միահեծան իշխանութեան, լաւ իմաստով, թուլացման եւ իշխանութեան միւս օղակների իրաւասութիւններն ընդլայնելու ուղղութեամբ: Ճի՞շտ էր, արդեօք, Րաֆֆի Յովհաննիսեանը, որ յայտարարում էր խորհրդարանական կառավարման առաւելութիւնների մասին, սակայն դէմ էր, որ փոփոխութիւնը կատարի Սերժ Սարգսեանը: Ոչ ոք Րաֆֆի Յովհաննիսեանին խորհրդարանական կառավարմանը «ոչ» քւէարկելու համար այսօր չի քննադատում, փոխարէնը քննադատում են Դաշնակցութեանը, որ «այո» ասաց իր սեփական համոզմունքներին:

Նորից գանք ՀՅԴ Բիւրոյի եւ ԳՄ-ի համատեղ ընդլայնւած նիստին: Ասում են` ՀՅԴ-ն իր հաղորդագրութեամբ յաջորդ կառավարութեան մէջ ներկայ լինելու յայտ է ներկայացնում, տալիս է նոր իշխանութեան ձեւաւորման գործընթացի մեկնարկը եւ այլն: Նոյնիսկ գրել էին` ՀՅԴ-ն այսօրւանից է հնչեցնում զանգը, որ ժամանակ ունենայ շահելու հանրութեան համակրանքը: Յետոյ յանկարծ յիշում են, որ՝ չէ, արա, առաջիկայում ընտրութիւններ չկան, եւ այս ծուղակից դուրս են սողոսկում իրենք իրենց հարց տալով` իսկ գուցէ ՀՅԴ-ն այսկերպ ցոյց է տալիս, որ կոալիցիայում ինքը ինքնուրո՞յն խաղացող է: Փարատելով այս կարգի բոլոր անհանգստութիւնները` նշենք, որ, ի տարբերութիւն 7 ամսական «ընդմիշտ ընդդիմադիրների», ՀՅԴ-ն երբեք ֆալշստարտ չի գրանցում, եւ ժամանակն է հասկանալու, որ կոալիցիան ինքնանպատակ մի բան չէ, որտեղ պէտք է լաւ ժամանակ անցկացնել ու թռնել: Իսկ 2018 թւականի ապրիլից յետոյ, մանաւանդ, կոալիցիայում արդիւնաւէտ աշխատել կարող են բացառապէս ինքնուրոյն քաղաքական ուժերը, այնպէս, ինչպէս ցոյց տւեց ՀՅԴ-ն` գործադիրում ներկայացւած իր ընկերներից հաշւետւութիւն պահանջելով: Այլապէս ասում էք` զանգ, ստարտ, հարւած վարչապետին, սիրում եմ-չեմ սիրում… Ծիծաղելի է:

Յ.Գ. Մինչ մենք գրում էինք յօդւածը, կայքերում երեւաց ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանի յայտարարութիւնն այն մասին, որ Սերժ Սարգսեանն իր փորձով` թէ քաղաքական եւ թէ խրամատային, երկրի անվտանգութեան հարցերում անփոխարինելի է: Դէ արի ու իրար այսքան սիրող երկու ՀՀԿ-ականներին հակադրիր միմեանց եւ փորձիր մէկին անկիւն քշել: Իսկ ո՞վ էր օրնիբուն գրում նրանց հակասութիւնների մասին: Այո, այո, մեր քաղաքական կարիկատուրշչիկները (ծաղրանկարիչները-ԽՄԲ.):

«Հրապարակ» օրաթերթ

Յարակից լուրեր

  • Յեղափոխականութեան էջը պէտք է փակել եւ գնալ երկրի զարգացման
    Յեղափոխականութեան էջը պէտք է փակել եւ գնալ երկրի զարգացման

    ՀՅԴ անդամ, գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանն արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին ռէյտինգային ընտրակարգով առաջադրւելու է կա՛մ Երեւանում, կա՛մ Շիրակի ընտրատարածքում: «Ես վստահ եմ, որ մենք կը յաղթենք, որովհետեւ մենք իրական այլընտրանք ենք: Մեր խնդիրն այժմ ուղղակի յետյեղափոխական զարգացումն է, յեղափոխականութեան էջը պէտք է փակել եւ գնալ երկրի զարգացման»,- «tert.am»-ի հետ զրոյցում ասաց Ա. Խաչատրեանը:

  • Ով է Դաշնակցականը. Դաշնակցականը եւ 98 տոկոսը
    Ով է Դաշնակցականը. Դաշնակցականը եւ 98 տոկոսը

    Փաստ է, որ Խ. Միութեան փլուզումէն վերջ, դրամատիրական աշխարհակարգը սկսած է գործել սանձարձակութեամբ։ Այս ախարհակարգը կը դաւանի ոչ թէ մարդկային արժէքներ՝ իրենց բաղադրամասերով, այլ միայն ու միայն նիւթական-դրամական արժէքային կառոյց մը, Շուկան (գլխագիր), ուր կարելի է ամէն ինչ վաճառել ու գնել։

  • Ի՞նչ պէտք է անի Հայաստանը, երբ ԱՄՆ-ն տնտեսական ահաբեկչութիւն է իրականացնում Իրանի դէմ
    Ի՞նչ պէտք է անի Հայաստանը, երբ ԱՄՆ-ն տնտեսական ահաբեկչութիւն է իրականացնում Իրանի դէմ

    ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Բոլթոնը տարածաշրջան կատարած այցի ընթացքում մի շարք յայտարարութիւններ էր արել, որոնք տագնապալի էին Հայաստանի եւ Իրանի բարեկամական յարաբերութիւնների առումով։ ԱՄՆ-ի պատժամիջոցներն արդէն գործում են, եւ այդ պայմաններում Հայաստանը ստիպւած է միաժամանակ ճկուն եւ ոչ երկիմաստ քաղաքականութիւն վարել։ Իրանի հետ բարեկամութիւնը վտանգելն անթոյլատրելի է։

  • Եթէ ուզում ենք ընդունել մարտահրաւէրները
    Եթէ ուզում ենք ընդունել մարտահրաւէրները

    Ես, որ սովորական դաշնակցական եմ ու հասարակ մահկանացու, մարդ լինելով նաեւ քաղաքացի եմ՝ սիրահարւած իմ քարքարոտ Երկրին, պիտի հաստատեմ, որ Հ.Յ. Դաշնակցութիւնը ասելիք ունի, դեռ անելիք ունի, եւ ճակատագրական պահին, որը մօտ է, ու յղի ամենատարբեր անակնկալներով, դեռ պիտի հրապարակ ելնի, որ աւելի ճիշտ է՝ ճակատի գիծ կոչել: Ելնի ու առաջնորդի աշխարհի հայութեանը՝ սեփական օրինակով ու անձնազոհութեամբ։

  • «Եթէ Պուտինը կտրականապէս ասաց՝ մենք աջակցում ենք ՀՀ-ին, ոչ մի Լուկաշենկօ, Նազարբաեւ չի էլ լինի»․ բելառուսցի քաղաքագէտը՝ ՀԱՊԿ-ում գլխաւոր քարտուղարի ընտրութեան մասին
    «Եթէ Պուտինը կտրականապէս ասաց՝ մենք աջակցում ենք ՀՀ-ին, ոչ մի Լուկաշենկօ, Նազարբաեւ չի էլ լինի»․ բելառուսցի քաղաքագէտը՝ ՀԱՊԿ-ում գլխաւոր քարտուղարի ընտրութեան մասին

    Բելառուսցի քաղաքական վերլուծաբան Իւրի Դրակախրուստի կարծիքով՝ դեկտեմբերին սպասւող ՀԱՊԿ գագաթնաժողովին՝ կառոյցի գլխաւոր քարտուղար ընտրելու ժամանակ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը ձեռքերը վայր չի դնի: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։