Հա

Ազգային

Շաբաթ, 11 Նոյեմբերի 2017 10:50

Յակոբ Բագրատունին՝ նախագահ Աունի հետ հանդիպումից յետոյ. «Ճգնաժամը երկար չի տեւի»

Լիբանանի նախագահ Միշէլ Աունի նախաձեռնած՝ լիբանանեան քաղաքական ուժերի ղեկավարների հետ հանդիպումների շրջանակում,  ՀՅԴ Լիբանանի Կենտրրոնական Կոմիտէի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունին հանդիպել է նախագահ Աունի հետ:

«alikonline.ir» - Լիբանանի նախագահ Միշէլ Աունի նախաձեռնած՝ լիբանանեան քաղաքական ուժերի ղեկավարների հետ հանդիպումների շրջանակում, նոյեմբերի 7-ին ՀՅԴ Լիբանանի Կենտրրոնական Կոմիտէի ներկայացուցիչ, խորհդարանի պատգամաւոր Յակոբ Բագրատունին հանդիպել է նախագահ Աունի հետ: Տղեկացնում է «Ազդակ»-ը:

Հանդիպման աւարտից յետոյ, Յակոբ Բագրատունին նշել է, որ ներկայ պահին տիրական է համբերատար զգուշաւորութիւն, քանզի նման ճգնաժամերի կարգաւորումը ժամանակ է պահանջում:

«Ճգնաժամաը քաղաքական է, եւ անհրաժեշտ է, որպէսզի մենք իմանանք վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականի իրական պատճառների մասին»,- ասել է նա:

Յակոբ Բագրատունին նշել է, որ Լիբանանի խորհրդարանական ընտրութիւնները պէտք է տեղի ունենան սահմանաւած ժամկէտներում. «Ճիշտ է, որ կայ ճգնաժամ, սակայն նախագահ Աունն ունի սահամանադրական իրաւասութիւններ, եւ այդ ճգնաժամը երկար չի տեւի»,- նշել է նա:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։