Հա

Ազգային

12/11/2017 - 14:20

Շահան Գանտահարեան. «Լիբանանում իրավիճակը մտահոգիչ է, բայց ոչ՝ խուճապային»

Սաուդական Արաբիա-Իրան սրւող հակամարտութեան հետեւանքով Լիբանանում ճգնաժամ է սկսւում, որն, ըստ որոշ վերլուծութիւնների, վտանգներ է պարունակում տարածաշրջանի քրիստոնեաների, այդ թւում՝ հայ համայնքի համար: Շատերն անգամ Լիբանանից հայերի զանգւածային ներհոսք են կանխատեսում դէպի Հայաստան: Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը «panorama.am»-ի հետ զրոյցում նշեց, որ տարածաշրջանում իրավիճակի հերթական վերաթէժացում է։

«alikonline.ir» - Սաուդական Արաբիա-Իրան սրւող հակամարտութեան հետեւանքով Լիբանանում ճգնաժամ է սկսւում, որն, ըստ որոշ վերլուծութիւնների, վտանգներ է պարունակում տարածաշրջանի քրիստոնեաների, այդ թւում՝ հայ համայնքի համար: Շատերն անգամ Լիբանանից հայերի զանգւածային ներհոսք են կանխատեսում դէպի Հայաստան: Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը «panorama.am»-ի հետ զրոյցում նշեց, որ տարածաշրջանում իրավիճակի հերթական վերաթէժացում է։

«ԴԱԷՇ-ի դէմ ռազմական գործողութիւնները հազիւ համեմատաբար հանդարտւած՝ այժմ փորձ է արւում սուննի-շիա լարւածութիւնը սրել։ Այս ընդհանուր համապատկերի մէջ պէտք է դիտարկել վարչապետ Հարիրիի՝ Սաուդական Արաբիա հրաւիրումը եւ այնտեղ յանկարծակի հրաժարականը։ Մինչ Լիբանանը հետզհետէ գնում էր հանգուցալուծումների հունով, այժմ շատ են դեկլարատիւ հարթութեան վրայ առճակատման միտւող յայտարարութիւնները: Այսուհանդերձ, լիբանանեան պետական բարձրագոյն մակարդակների վրայ տիրապետում է զգուշաւորութիւն եւ սադրանքների եւ հրահրումների չներքաշւելու համակողմանի միտում»,- ասաց նա:

Շահան Գանտահարեանի կարծիքով՝ խուճապի մատնւելու կարիք չկայ. մինչ այս պահն անվտանգութեան առումով որեւէ զարգացում չկայ, ընդհակառակը հանդարտութեան կոչեր են, հանգոյցը խաղաղ եւ զուտ քաղաքական ճանապարհներով լուծելու տրամադրութիւններ:

Այս պահի դրութեամբ, ըստ Գանտահարեանի, արտահոսքի միտումներ չեն երեւում, բայց կայ ընդհանուր տարածաշրջանի անհեռանկար իրավիճակ, գլոբալ առումով՝ տարածաշրջանում վերահսկելի քաոս պահպանելու աշխարհաքաղաքական միտումներ, ինչն էլ բնականաբար մարդկանց երկիրը լքելու մասին մտորելու առիթ կը տայ։ Իրավիճակի ձեւակերպումն, ըստ «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագրի, հետևեալն է. կայ լուրջ մտահոգութիւն, սակայն չկայ խուճապ։

«Այս պահին Լիբանանում կեանքը գնում է նորմալ սովորական հունով։ Կարծում եմ անհրաժեշտութիւն կայ ընդհանրապէս Մերձաւոր արեւելքի երկրների եւ այնտեղ ապրող հայութեան համար հայեցակարգի մշակման եւ անցանկալի իրադրութիւնների դէպքում պատրաստ ծրագրերի, իսկ դա անպայման պիտի համակարգւի ՀՀ համապատասխան գերատեսչութիւնների եւ միջինարևելեան երկրների համայնքների պատասխանատուների միջեւ` հնարաւոր որեւէ զարգացման դիմակայել կարողանալու համար»,- ասաց նա։

Յարակից լուրեր

  • Իրանը եւ ԵՄ-ն կարեւորել են Եմէնի խաղաղութեան համաձայնագրի իրագործումը
    Իրանը եւ ԵՄ-ն կարեւորել են Եմէնի խաղաղութեան համաձայնագրի իրագործումը

    Եմէնի ճկնաժամի կապակցութեամբ, Իրանի եւ Եւրոմիթեան միջեւ կայացած բանակցութիւնների 5-րդ փուլի աւարտին, ԵՄ-ն հանդէս է եկել հաղորդագրութեամբ, որում կողմերի անունից, կարեւորւել է Եմէնի ճգնաժամաի կարգաւրման կապակցութեամբ, Ստոկհոլմի համաձայնագրի, մասնաւորապէս Ալ Հոդայդէ նաւահանգստում կրակի դադերացման մասին պայմանաւորւածութեան ամբողջական իրագործումը:

  • «Դամասկոսի, Թեհրանի եւ Բաղդադի յարաբերութիւնները չափազանց ամուր են». Ասադ
    «Դամասկոսի, Թեհրանի եւ Բաղդադի յարաբերութիւնները չափազանց ամուր են». Ասադ

    Մարտի 18-ին, Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը հանդիպել է Իրանի եւ Իրաքի զինւորական պատւիրակութիւնների հետ, որոնք Դամասկոսում էին, մասնակցելու տարածաշրջանում ահաբեկչութեան դէմ պայքարի կապակցութեամբ Սիրիայի, Իրանի եւ Իրաքի եռակողմ խորհրդակցութեանը:

  • «The New York Times».  «Սաուդական Արաբիայի թագաժառանգը հրամայել է խոշտանգել թագաւորութեան այլախոհ հպատակներին»
    «The New York Times». «Սաուդական Արաբիայի թագաժառանգը հրամայել է խոշտանգել թագաւորութեան այլախոհ հպատակներին»

    Սաուդական Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալման ալ Սաուդն ընդդիմադիր լրագրողի սպանութիւնից մէկ տարի առաջ այլախոհութեան ճնշման արշաւ էր սկսել, որի նպատակն է եղել լրտեսել, խոշտանգումների ենթարկել թագաւորութեան հպատակներին:

  • ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…
    ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…

    Իրան-Հայաստան յարաբերութիւններում, 2019 թւականի փետրւարի 27-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանի եւ նրան ընկերակցող պատւիրակութեան այցը յատկանշական պէտք է համարել, քանի որ. Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ, մտահոգութիւն էր առաջացել այն մասին, թէ հնարաւոր է պաշտօնական Երեւանի քաղաքական արեւելման փոփոխութիւնը՝ հիւսիս-հարաւից դէպի Արեւմուտք: Այլ խօսքով, արեւելեան օրիենտացիան պէտք է, որ զիջէր արեւմտեանին:

  • Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսեան Լիբանանի մէջ
    Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսեան Լիբանանի մէջ

    16 մարտ 2019-ին սկսաւ Արցախի Հանրապետութեան պետական նախարար Գրիգորի Մարտիրոսեանի Լիբանան այցելութիւնը: Պետական նախարարին կ՛ընկերակցի Արցախի Շահումեան շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսեան:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։