Հա

Ազգային

Երկուշաբթի, 13 Նոյեմբերի 2017 11:20

ՀՅԴ ՀԵՄ-ի համահայաստանեան դիւանների հաւաքի ընթացքում քննարկւել է տարկետման իրաւունքի սահմանափակման հարցը

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութիւնը 2017 թ. նոյեմբերի 10-12-ը Երեւանում կազմակերպել էր Համահայաստանեան երիտասարդական կառոյցների ներկայացուցիչների հաւաք: Հաւաքին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերում գործող ՀՅԴ ՀԵՄ-ի մասնաճիւղերի շուրջ 60 անդամներ: Հաւաքի մասնակիցները ներկայացրեցին իրենց մէկամեայ գործունէունեութեան զեկոյցները՝ հանդիպելով կուսակցական եւ քաղաքական գործիչների հետ, քննարկելով երիտասարդութեանը յուզող մի շարք հարցեր:

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութիւնը 2017 թ. նոյեմբերի 10-12-ը Երեւանում կազմակերպել էր Համահայաստանեան երիտասարդական կառոյցների ներկայացուցիչների հաւաք: Հաւաքին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերում գործող ՀՅԴ ՀԵՄ-ի մասնաճիւղերի շուրջ 60 անդամներ: Հաւաքի մասնակիցները ներկայացրեցին իրենց մէկամեայ գործունէունեութեան զեկոյցները՝ հանդիպելով կուսակցական եւ քաղաքական գործիչների հետ, քննարկելով երիտասարդութեանը յուզող մի շարք հարցեր:

Սեմինար-քննարկումների ընթացքում առաջադրւած նոր մօտեցումների եւ գաղափարների արդիւնքում մասնակիցները նախատեսում են մշակել գործունէութեան նոր ծրագեր, որոնք միտւած կը լինեն մարզերում երիտասարդութեան ազգային եւ հանրային շահերի պաշտպանութեան շուրջ համախմբմանն ու երիտասարդութեան առջեւ ծառացած արդի խնդիրների լուծմանը: 

Կարեւորելով պարտադիր զինւորական ծառայութիւնից տարկետման իրաւունքի սահմանափակումների դէմ կազմակերպւած ուսանողական վերջին ցոյցերն ու դասադուլները, ՀՅԴ ՀԵՄ-ի համահայաստանեան դիւանների հաւաքը քննարկեց նաեւ ստեղծւած իրավիճակը՝ փաստելով հետեւեալը.

1. ամիսներ առաջ, ՀՀ ՊՆ նախաձեռնութեամբ կայացած «Ես եմ» եւ «Պատիւ ունեմ» ծրագրի հանրային քննարկումների ընթացքում ՀԵՄ շարքերից առաջարկւել են մի շարք տեսակէտներ եւ մտահոգութիւններ, որոնց քննարկելու նպատակով միութիւնը նախաձեռնել է ընկերային հաւաքներ՝ հրաւիրելով ՀՅԴ ԱԺ խմբակցութեան եւ համապատասխան ոլորտներում փորձառութիւն ունեցող ընկերների: Քննարկումների ընթացքում հետաքրքրութիւն ցուցաբերած երիտասարդնարը ստացել են իրենց յուզող հարցերի պատասխանները,

2. քննարկումների արդիւնքում կազմւել է առաջարկութիւնների փաթեթ, որը ներկայացւել է խորհրդարանում ՀՅԴ խմբակցութեան կողմից ու ներառւել կուսակցութեան դիրքորոշումների մէջ,

3. ողջունելով ուսանողութեան եւ երիտասարդութեան քաղաքացիական եւ քաղաքական ակտիւութիւնը, գնահատելով երկրում ընթացող բարեփոխումների եւ ներքաղաքական  իրադարձութիւնների հանդէպ երիտասարդութեան ուշադրութիւնը, յորդորում ենք դասադուլ անցկացնող ուսանողներին՝ Հայաստանի պաշտպանութեան եւ կրթութեան ոլորտում ընթացող բարեփոխումներին անդրադառնալ առաւել ամբողջական եւ գլոբալ՝ ելնելով պետութեան առջեւ ծառացած ազգային անվտանգութեան եւ գիտակրթական հասարակութեան ձեւաւորման առաջնահերթութիւններից: Այս առումով զինւորական ծառայութիւնից տարկետման իրաւունքի առաջադրւող փոփոխութիւններն ամենեւին խոչընդոտ չեն կարող հանդիսանալ ուսանողների՝ գիտութեամբ զբաղւելու իրաւունիքի արդիւնաւէտ իրացմանը, քանզի առաջադրւում են նաեւ մի շարք այլընտրանքային լուծումներ, որոնք ընդլայնում են ուսանողների զինւարական ծառայութեան ընտրութեան հնարաւորութիւնները:  

4. Պետութիւն-քաղաքացիական հասարակութիւն, պետութիւն-երիտասարդութիւն երկկողմանի պատասխանատւութեան եւ հոգատարութեան առկայութիւնը պետութեան ամրութեան կարեւորագոյն գրաւականներից են: Այս գաղափարի համընդհանուր ընկալումն ու գործադրումը կը յանգեցնի կուռ պետութեան եւ բարձր իրաւագիտակցութեան մակարդակ ունեցող հասարակութեան ձեւաւորման: Ըստ այդմ, առաջարկում ենք շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներից ձեւաւորել նախաձեռնող խումբ եւ սկսել ակտիւ ուսանողական-երտասարդական քննարկումներ՝ «Բարեփոխումներն ու երիտասարդութեան մօտեցումները» խորագրով:

5. Սոյն առաջարկն ընդունելու պարագայում ՀՅԴ ՀԵՄ-ը պատրաստ է իր կարողականութեամբ նպաստել այդ քննարկումների կազմակերպական աշխատանքներին, ինչպէս նաեւ քննարկումների արդիւնքում առաջադրւած տեսակէտների գործադրման կառուցողական քայլերին:

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութեան
Կենտրոնական վարչութիւն
13.11.2017 թ.
Ք. Երեւան

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։