Հա

Ազգային

20/11/2017 - 13:30

Աղւան Վարդանեան. «ՀՅԴ-ի խիղճը կտրուկ տարբերւում է միւսների խղճից»

ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրոյցների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Աղւան Վարդանեանը եւս մէկ անգամ նշեց, թէ ինչու է ՀՅԴ-ն կողմ 2018 թւականի բիւջէի նախագծին:

«alikonline.ir» - Այսօր՝ նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրոյցների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Աղւան Վարդանեանը եւս մէկ անգամ նշեց, թէ ինչու է ՀՅԴ-ն կողմ 2018 թւականի բիւջէի նախագծին: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

«Կոռուպցիայի դէմ պայքարի նկատելի արդիւնքներ, ստւերի կրճատման միտում, հարկային, մաքսային ոլորտների էական բարելաւում, ներդրումային ծրագրեր ենթակառուցւածքներում, Հայաստանի գրաւչութեան ամրապնդում եւ այլն: Այսպիսի իրողութիւններ է տեսել ՀՅԴ-ն 2018 թւականի բիւջէի նախագծում։ Կուզէի, որ դուք էլ կամաց-կամաց սկսէիք այդպէս մտածել, բայց դա անյոյս ցանկութիւն է»,- ասաց պատգամաւորը։

Դիտարկմանը`ընդդիմութիւնը նշում է, որ կառավարութիւնը ձախողել է, ի՞նչ խղճով է ՀՅԴ-ն կողմ այս բիւջէի նախագծին, Վարդանեանը պատասխանեց. «ՀՅԴ-ի խիղճը կտրուկ տարբերւում է միւսների խղճից»:

Նա յիշեցրեց, որ անհրաժեշտ է նայել, թէ ինչպէս են այդ նոյն ուժերը քւէարկել նախորդ կառավարութիւնների ներկայացրած բիւջէների նախագծերին, այն դէպքում, երբ նրանք լիովին ձախողել էին:

«Ընդդիմությունը երբեմն պէտք է լինի մոլի։ Նրանց գործն է քննադատել, չտեսնելու տալ ռէալ փաստերը։ Այստեղ թւեր ու փաստեր կան: Տեսէք, թէ նախորդ տարի ինչպէս են քւէարկել այդ նոյն ուժերը: Օրինակ` 2016 թւականին տնտեսական աճը 0.2 տոկոս էր, այս տարւայ համար նախատեսւել է 3.2 տոկոս, իսկ եկող տարի նախատեսւում է 3.5 տոկոս»,- նշեց պատգամաւորը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։