Հա

Ազգային

23/12/2017 - 11:30

Արմէն Ռուստամեան. «Փոփոխութիւնները չեն բացառւում»

ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը «Հայկական Ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրոյցում չի բացառել, որ նոր կառավարութիւնում ՀՅԴ պորտֆելների որոշակի փոփոխութիւններ լինեն, միաժամանակ նշել է թէ այդ հարցը այնքան էլ էական չէ:

«alikonline.ir» - ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը «Հայկական Ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրոյցում չի բացառել, որ նոր կառավարութիւնում ՀՅԴ պորտֆելների որոշակի փոփոխութիւններ լինեն, միաժամանակ նշել է թէ այդ հարցը այնքան էլ էական չէ:

«Պորտֆելներն այդքան էական չեն այս խնդրի հետ կապւած, բայց բնականաբար կարող են տեղի ունենալ որոշակի վերադասաւորումներ նոր կառավարութեան ձեւաւորման առիթով»,- ասել է Ռուստամեանը:

«Հայկական ժամանակ»-ի թղթակցի հարցին, թէ ի՞նչ վերադասաւորումների մասին է խօսքը՝ պորտֆելների թիւը կը շատանա՞յ, թէ՞ կը նւազի, Ռուստամեանը պատասխանել է՝ «Դրա մասին դեռ վաղ է խօսելը, քանի որ այդ մասին դեռ քննարկումներ չեն սկսւել: Բայց ակընկալում ենք, որ տեղի կունենան եկող տարում»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։