Հա

Ազգային

09/01/2018 - 11:20

Դաւիթ Իշխանեան. «Միջազգային կառոյցների կողմից նկատելի է Ադրբեջանի անընդհատ խուսափելը եւ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների չկատարելու փաստը»

2017 թւականին ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման բանակցային գործընթացում տեղաշարժ չարձանագրելով հանդերձ պէտք է նշել մէկ կարեւոր փաստ. կարծես թէ 2016 թւականի ապրիլից յետոյ կողմերը նորից եզրեր են գտել բանակցային գործընթացը շարունակելու համար:

«alikonline.ir» - 2017 թւականին ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման բանակցային գործընթացում տեղաշարժ չարձանագրելով հանդերձ պէտք է նշել մէկ կարեւոր փաստ. կարծես թէ 2016 թւականի ապրիլից յետոյ կողմերը նորից եզրեր են գտել բանակցային գործընթացը շարունակելու համար:

Այս մասին «aravot.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, Արցախի ԱԺ պատգամաւոր Դաւիթ Իշխանեանը:

Նա գտնում է, որ բանակցային գործընթացի վերաբերեալ որոշակի որակումներով արտայայտւելու եւ գնահատականներ տալն այնքան էլ ճիշտ չէ, բայց ընդհանուր առմամբ հաշւի առնելով այն պատրաստակամութիւնը, որ կողմերն արտայայտել են բանակցային գործընթացը շարունակելու համար, այդ առումով կարելի է որոշակիօրէն դրական հեռանկար տեսնել:

Ըստ Դաւիթ Իշխանեանի` միջազգային կառոյցների կողմից նկատելի է Ադրբեջանի անընդհատ խուսափելը եւ պայմանաւորւածութիւնների չկատարելու փաստը` մասնաւորապէս հետաքննութիւնների մեխանիզմների տեղակայման հետ կապւած, ինչն էլ որոշակիօրէն քաղաքական իր ազդեցութիւնն ու հետքն է թողել Ադրբեջանի վրայ: «Այդ ամէնը երեւացել է միջազգային տարբեր հարթակներում, Ադրբեջանի արտաքին քաղաքականութեան ունեցած կորուստների եւ որոշակի նահանջի, միւս կողմից էլ կարելի է ասել հայկական արտաքին գերատեսչութեան ձեռքբերումների առումով: Մենք ականատես ենք եղել եւրոպական հարթակներում Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից, թէկուզեւ քաղաքական տեսակէտների ներկայացմամբ համապատասխան ակնկալիքներ` հէնց այդ պայմանաւորւածութիւնների կատարման առումով: Նաեւ տեղին է նշել, եթէ հետաքննութիւնների մեխանիզմների տեղակայման գործընթացը, որպէս երկկողմ պայմանաւորւածութիւնների կատարում, որպէս այդպիսին տեղի չի ունեցել, սակայն մենք կարողացել ենք գոնէ միակողմանիօրէն այդ առումով որոշակի դրական տեղաշարժ ունենալ եւ կանխարգելել Ադրբեջանի կողմից դիւերսիոն ներթափանցման փորձերը եւ դրա հետ կապող նրանց հեռանկարները»,- նշում է ԱԺ պատգամաւորը:

Սակայն նրա կարծիքով սա բաւարար չէ եւ պէտք է ձգտել երկկողմ պայմանաւորւածութիւնների ամբողջական կատարման գործընթացն իր աւարտին հասցնելը, եւ հրադադարը, որպէս փաստացի իրականութիւն արձանագրելը: «Այստեղ նաեւ կարելի է շեշտադրում անել այն հանգամանքին, որ միջազգային կառոյցները որքան էլ, որ փորձել են անցած երկու տասնամեակների ընթացքում երկակի ստանդարտներ կիրառելով հանդերձ, իրականութիւնը երբեմն նաեւ խեղաթիւրելով, հաւասարութեան նշան դնել հայկական կողմի եւ ադրբեջանական կողմի միջեւ, սակայն այսօր արդէն հետաքննութիւնների մեխանիզմների միակողմանիօրէն տեղակայումը փաստի առաջ է կանգնեցրել հէնց Ադրբեջանին»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։