Հա

Ազգային

11/01/2018 - 11:10

Սուրէն Պարսեան. «Մեր երկրում չպէտք է լինեն ծայրայեղ աղքատներ եւ ծայրայեղ հարուստներ»

«Նոյեան տապան» ակումբում ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու Սուրէն Պարսեանը ներկայացրեց բենզինի, դիզվառելիքի եւ սեղմած գազի թանկացումների վերաբերեալ իրենց ուսումնասիրութիւնները:

«alikonline.ir» - «Նոյեան տապան» ակումբում ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու Սուրէն Պարսեանը ներկայացրեց բենզինի, դիզվառելիքի եւ սեղմած գազի թանկացումների վերաբերեալ իրենց ուսումնասիրութիւնները: Տեղեկացնում է «aravot.am»-ը:

Նա նշեց, որ մօտ երեք անգամ դիզվառելիքի ակցիզային հարկը նւազեցւել է, 1 տոննայի մասով 35 հազար դրամից մինչեւ 13 հազար դրամ, այն պէտք է մօտ 20 դրամի չափով ազդեցութիւն ունենար գների վրայ: Բայց դիզելային վառելիքի վրայ նոր հարկատեսակ է աւելացել՝ ԱԱՀ, որը նախկինում չկար: Այս հարկատեսակները համաչա՞փ են արդեօք, ազդել գների վրայ՝ դեռ շարունակում են ուսումնասիրել: Դիզվառելիքը 390 դրամ էր, յունւարի 1-ից դարձել է 440 դրամ, «Ռեգուլեար» բենզինը 420-ից դարձել է 440 դրամ: Բենզինի շուկայում ունենք գերիշխող դիրք ունեցող երկու տնտեսվարող՝ «Ֆլեշը» եւ «CPS»-ը:

Նա նշեց, որ այդ երկու ընկերութիւնները մեծ ազդեցութիւն ունեն շուկայի գնային քաղաքականութեան վրայ: 2017-ի 11 ամիսների ընթացքում բենզինի եւ դիզվառելիքի սպառման աճ ունենք, 9 տոկոսով աւելի շատ է ներկրւել: Սեղմւած գազը մէկ խմ 190 դրամ էր, յունւարի 1-ից դարձել է 210 դրամ: Բայց նկատւում է, որ Երեւանում սեղմւած գազը գազալցակայաններում 20 դրամով աւելի թանկ է վաճառւում, քան մարզերում՝ մասնաւորապէս՝ Գեղարքունիքում, Արարատում, Աշտարակում: Այնտեղ բարձրացումից յետոյ էլ գազի գինը 190-200 դրամ է: Թէ ինչու է Երեւանում աւելի թանկ, միակ տարբերութիւնը տարածքի վարձակալութեան գումարն է, բայց Երեւանում էլ սպառման ծաւալներն են մեծ, հետեւաբար, թէ որքանով է արդարացւած սեղմւած գազի այդ գինը, Պարսեանը նշեց, որ յանձնաժողովը դեռ պէտք է պարզի:

Պարսեանը դժգոհեց, որ տարօրինակ կերպով հարկային բեռի ամբողջ աւելացումը փոխանցւեց սպառողների վրայ. «Միգուցէ առանձին գազալցակայան կամ բենզալցակայան իր շահոյթի հաշւին 5-10 դրամ պակաս դնէին, քան մրցակիցը, կարող էր այդպէս իր պահանջարկն աւելացներ, բայց ոչ մէկը նման բան չարեց որեւէ մէկը, բոլորը միահամուռ կերպով նոյն չափով բարձրացրին: Տեղի չունեցաւ այդ մրցակցային երեւոյթը»:

Լրագրողները հարցրեցին՝ ձեր կուսակցութիւնը՝ ՀՅԴ-ն կողմ է քւէարկել հարկային փոփոխութիւններին, դուք չէի՞ք զգուշացրել ձեր կուսակցութեանը, պատգամաւորներին, թէ ինչ վտանգներ են պարունակում նման փոփոխութիւնները:

Պարսեանը պատասխանեց, որ իրենց գրասենեակը ստեղծւել է 2017-ի ամռանը. «Շատ կարեւոր է, որ գների բարձրացումը պէտք է համահունչ լինի աշխատավարձերի բարձրացմանը: Գնաճն անխուսափելի է, բայց այն կարող է լինել կարգաւորւող, որ սոցիալապէս խոցելի խմբերի համար մեղմւեն գնաճային ճնշումները»:

Սուրէն Պարսեանն առաջարկում է կառավարութեանը կարգաււորել բենզինի մեծածախ շուկան:

Նա յիշեցրեց, որ 2012-ին CPS-ը իր վարած քաղաքականութեան պատճառով տուգանւեց, որովհետեւ մեծածախ գներով մանրածախ վաճառք էր իրականացնում, ինչի հետեւանքով մանր բենզալցակայանները վերացան: Յանձնաժողովը պատժեց ընկերութեանը 100 մլն. դրամով, բայց միւս ընկերութիւնները, որոնք վնաս էին կրել դրանից, որեւէ փոխհատուցում չունեցան, նրանք արդէն անհետացել էին շուկայից: Արդիւնքում՝ կենտրոնացաւ շուկան երկու գերիշխողների ձեռքում: Ուստի հիմա ՀՅԴ-ականն առաջարկում է, որ բենզինի շուկայում նոյն կարգաւորումը մտցւի, ինչ «Դեղերի մասին» օրէնքով էր առաջարկւում՝ ներմուծողներին արգելւի մանրածախ վաճառք իրականացնել. «Թողնենք, որ այս շուկայում փոքր ու միջին բիզնեսը զարգանայ, դրանով հնարաւորութիւն կը տանք եկամուտների վերաբաշխում ապահովել: Մեր երկրում չպէտք է լինեն ծայրայեղ աղքատներ եւ ծայրայեղ հարուստներ, այս շեղումը պէտք է մեղմել»:

Սուրէն Պարսեանը մտահոգութիւն յատնեց, որ բենզինի եւ դիզվառելիքի գների բարձրացումը կարող է նպաստել տրանսպորտի սակագների վերանայմանը, ինչը նկատւում է հիմա մարզերում:

Նա ասաց, որ թանկացումների հարցերը դարձնելու են ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն խորհրդի քննարկման առարկայ:

Յարակից լուրեր

  • Տնտեսութիւնը խոշոր ներդրումային ծրագրերի կարիք ունի
    Տնտեսութիւնը խոշոր ներդրումային ծրագրերի կարիք ունի

    ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանի համար անհասկանալի է՝ ինչու է կառավարութիւնը Ամուլսարի հանքի շահագործման փորձաքննութեան համար 400 հազար դոլար վճարել, իսկ հետագայում կասկածի տակ է դնում այդ փորձաքննութիւնն իրականացնող ընկերութեան հեղինակութիւնը։

  • Հանքարդիւնաբերութեան ոլորտում պէտք է օրէնսդրական փոփոխութիւններ կատարւեն
    Հանքարդիւնաբերութեան ոլորտում պէտք է օրէնսդրական փոփոխութիւններ կատարւեն

    ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է Ամուլսարի ոսկեբեր քւարցիտների հանքավայրի շահագործման խնդրին տնտեսական տեսանկիւնից:

  • ՀՀ տնտեսութեան սեւ-սպիտակը. ինչու տնտեսագէտին չի ոգեւորում այն, ինչ ոգեւորել է վարչապետին
    ՀՀ տնտեսութեան սեւ-սպիտակը. ինչու տնտեսագէտին չի ոգեւորում այն, ինչ ոգեւորել է վարչապետին

    Տնտեսագէտ Սուրէն Պարսեանը խոշոր հարկատուների ցանկում դրական տեղաշարժ չի տեսնում։ Մուտքերն աւելացել են, բայց տնտեսութեան կառուցւածքը չի փոխւել։

    Ի տարբերութիւն ՀՀ վարչապետի, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը ՀՀ խոշոր հարկատուների կիսամեակային ցուցանիշներով ոգեւորւած չէ։

  • Մեծ ներդրումների, պետական վերահսկողութեան ու արդիւնաւէտ կառավարման կարիք կայ
    Մեծ ներդրումների, պետական վերահսկողութեան ու արդիւնաւէտ կառավարման կարիք կայ

    Էներգամատակարարման ընդհատումներ յաճախ են լինում աշխարհում, բայց Հայաստանում եղածն աննախադէպ էր, քանի որ այն ընդգրեց հանրապետութեան գրեթէ ողջ տարածքն ու բաւականին երկար տեւեց,- նկատում է ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը ու պատճառաբանում էներգետիկ համակարգի անարդիւնաւէտ կառավարմամբ եւ տնտեսական խնդիրներով։

  • Անհրաժեշտ են մեծածաւալ կապիտալ ներդրումներ
    Անհրաժեշտ են մեծածաւալ կապիտալ ներդրումներ

    Երէկ հանրապետութեան զգալի հատւածում գրանցւել են էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապւած խնդիրներ, ինչի հետեւանքով ներկայումս երկրի տնտեսութիւնը եւ մեր ազգաբնակչութիւնը լարւածութիւն եւ անյարմարաւէտութիւն է զգում. կրում է զգալի բարոյական եւ նիւթական վնասներ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։