Հա

Ազգային

13/01/2018

Արմէն Ռուստամեան. «Հանրահաւաքներով թանկացումների դէմ պայքարել չի կարելի, բողոքների դէմն առնելու կոնկրետ քայլեր պէտք է կատարւեն»

Գնաճն առկայ է, հարցն իշխանութեան օրակարգում է: «tert.am»-ի հետ զրոյցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը:

«alikonline.ir» - Գնաճն առկայ է, հարցն իշխանութեան օրակարգում է: «tert.am»-ի հետ զրոյցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը:

«Գնաճը որոշակի առումներով օբիեկտիւ պատճառներ ունի, բայց նկատի ունենալով այն, որ բիւջէով սոցիալական խնդիրների լուծում չենք նախատեսել, պէտք է կառավարութիւնը միջոցներ գտնի եւ ունի այդ հնարաւորութիւնը, որ գնաճը կարիքաւոր խաւերի վրայ չանդրադառնայ: Մենք սոցիալական պետութիւն ենք եւ սոցիալապէս անապահով խաւերը պէտք է զգան պետութեան հոգածութիւնը»,- նշեց Արմէն Ռուստամեանը:

Գնաճի դէմ հիմնական պայքարը, ըստ պատգամաւորի, կառավարութիւնը նախատեսել է տնտեսական աճը, տնտեսութեան արագընթաց զարգացումը: Նրա խօսքով՝ գնաճը չի ազդի նրանց վրայ, ովքեր վարձատրւում են:

Կարիքաւորի պարագայում, Արմէն Ռուստամեանի խօսքով, կամ սպառման նւազագոյն զամբիւղ եւ եթէ մարդը չի կարողանում գնել նւազագոյնը, որովհետեւ չունի համապատասխան աշխատավարձ, ուրեմն պէտք է պետութիւնը աջակցի նրանց տարբեր ծրագրերով:

«Մենք կանենք ամէն ինչ, որ կառավարութիւնը տրամադրի այս ռեսուրսները, սա կառավարութեան պարտաւորութիւնն է»,- նշեց նա:

Դիտարկմանը, թէ «Ելք»-ը թանկացումների դէմ երթ է նախաձեռնում, հնարաւո՞ր է, որ ՀՅԴ-ն էլ մասնակցի որպէս մտահոգ ուժ, Արմէն Ռուստամեանն արձագանգեց այսպէս. «Քաղաքական կամք ու քաղաքական լուծումներ է ենթադրում թանկացումների դէմ պայքարը: Մեր նպատակն այն չէ, որ գնաճից առաջացող դժգոհութիւնը բերենք ներքին ցնցումներ առաջացնենք: Սա կարող է սրել այդ հարցը: Մենք խնդիրն այն է, որ հարցը լուծւի, ոչ թէ օգտագործւի, բողոքների դէմ պէտք է կոնկրետ քայլեր ձեռնարկել»:

Ռուստամյանն ասաց, որ «Ելք»-ը ընդդիմադիր կուսակցութիւն է եւ բնական է, որ բողոքները, դժգոհութիւնները պէտք է դառնան այդ ուժի օրակարգի մի մասը: Ըստ նրա՝ իրենց իրաւունքն է ընտրել պայքարի նման ձեւը: Ամէն դէպքում, ըստ նրա, հանրահաւաքներով հնարաւոր չէ գնաճի դէմ պայքարել, «պէտք են շատ աւելի լուրջ գործիքներ կիրառել, եւ առաջին հերթին տնտեսական կառավարման ծրագրերի հետ առնչւող գործիքներ»:

«Իշխանութեան մէջ գտւող ուժն այդ ճանապարհով չպէտք է գնայ: Իշխանութիւնն ունի լծակներ, հնարաւորութիւններ, որոնք պէտք է իրացնի, լուծի խնդիրները, որպէսզի դժգոհութիւնը ընդդիմութեան դաշտում նւազի: Եթէ որոշակի դժգոհութիւն մնացել է, ապա ընդդիմութեան իրաւունքն է դա օգտագործել»,- ասաց նա:

Պատգամաւորը նշեց, որ լուծումը ամբողջական բարեփոխումների գործընթացում է: «Մենք համոզւած ենք, որ այն ծրագիրը, որը մենք կառավարութեան մէջ լինելով հաստատել ենք Ազգային ժողովում, եւ պէտք է իրականացնենք մինչեւ 2022 թւականը, եթէ կեանքի կոչւի, վստահ եմ, որ կը լուծւեն նաեւ այս խնդիրները»:

Ա. Ռուստամեանը շեշտեց, որ իրենց նպատակը գնաճից առաջացող դժգոհութիւնից ներքին ցնցումներ առաջանցելը չէ: «Այդ կերպ, ընդհակառակը, աւելի կարող է այդ հարցը սրւել: Մեր խնդիրն այն է, որ հարցը լուծւի, ոչ թէ հարցն օգտագործւի: Այդ բողոքները չպէտք է օգտագործել, պէտք է բողոքների դեմն առնելու կոնկրետ քայլեր կատարւեն»,- ասաց ՀՅԴ խմբակցութեան ղեկավարը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։