Հա

Ազգային

13/01/2018

Կիրօ Մանոյեան. «Արեւմուտքի եւ Թուրքիայի օրակարգում Եւրոմիութեանը Թուրքիայի անդամակցութեան հարց չկայ»

Առաջիկայ 10-15 տարիներին Թուրքիան չի դառնայ Եւրոմիութեան անդամ: ԵՄ անդամակցութեան հարցն այլեւս ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Եւրոմիութեան օրակարգում է: «Tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը:

«alikonline.ir» - Առաջիկայ 10-15 տարիներին Թուրքիան չի դառնայ Եւրոմիութեան անդամ: ԵՄ անդամակցութեան հարցն այլեւս ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Եւրոմիութեան օրակարգում է: «Tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը:

Հարցին՝ ի՞նչն է փոխւել թուրք-գերմանական յարաբերութիւններում, ինչո՞ւ նախորդ տարի Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլը յայտարարեց, որ Թուրքիայի նկատմամբ Գերմանիայի քաղաքական կուրսը հնարաւոր է խստացւի, բայց օրերս Գերմանիայի ԱԳ նախարարն ասաց, որ հնարաւոր ամէն բան կանեն թուրք-գերմանական յարաբերութիւնների կարգաւորման համար, Կիրօ Մանոյեանը պատասխանեց.

«Գերմանի քաղաքականութիւնը Թուրքիայի նկատմամբ չի փոխւել: Պարզապէս վերանայումներ են եղել: Պէտք է ընդունել, որ Թուրքիան յաջողել է Եւրոպային ինչ-որ իմաստով պատանդ պահել՝ սպառնալով  սիրիացի գաղթականներով: Մէկ տարի առաջ Թուրքիան հնարաւորութիւն էր տալիս, որ փախստականները հասնեն Եւրոպա եւ դա ճնշում էր Եւրոպային եւ յարաբերութիւնները վատթարացան նաեւ այս պատճառով: Վերանայել է իր կեցւածքը նաեւ Թուրքիան: Նրանք էին մեղադրական ոճով խօսում, բայց փոխեցին իրենց հռետորաբանութիւնը՝ հասկանալով, որ Գերմանիայի հետ չյարաբերւել չեն կարող»:

Ըստ Մանոյեանի՝ Եւրոպան պատանդ է Թուրքիայի ձեռքում եւ դա որոշակի կեցւածք է թելադրում Արեւմուտքին, ամէն դէպքում, թէ՛ ԵՄ օրակարգից, թէ՛ Թուրքիայի օրակարգից հանւել է Եւրոմիութեանը Թուրքիայի անդամակցութեան խնդիրը: «Գուցէ յատուկ յարաբերութիւններ լինեն, նման կարգավիճակ լինի, բայց անդամակցութեան հարցը, եթէ ոչ առհաւէտ, գոնէ առաջիկայ 10-15 տարիների համար օրակարգից հանւած է»,- նշեց ՀՅԴ-ականը:

Այս ընթացքում, ըստ Կիրօ Մանոյեանի, Թուրքիան դարձաւ ոչ թէ եւրոպական, այլ՝ աւելի իսլամական եւ հեռացաւ եւրոինտեգրումից: «Թուրքիայի անդամակցութեան գործընթաց իրաւականօրէն կայ, բայց դեֆակտո չկայ: Թուրքիայում այնպիսի խնդիրներ կան, որոնց առաջ Եւրոպան աչք է փակում, բայց յայտարարում է, որ անդամակցութեան հարց չկայ: Թուրքիան ունի Եւրոմիութեան հետ համագործակցութիւնը խորացնելու խնդիր, բայց ոչ անդամակցութեան»,- նշեց նա:

Կիրօ Մանոյեանն ասաց, որ Թուրքիան ցանկութիւն չունի զիջումների գնալ, երկրում արտակարգ իրավիճակ է, դատարանները չեն գործում, հազարաւոր մարդիկ աշխատանքից ազատւում են, քաղաքացիներին ձերբակալում են եւ նման պայմաններում անհնար է անդամակցել Եւրոմիութեանը:

Խօսելով թուրք-ամերիկեան լարւած յարաբերութիւնների մասին` ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատուն ասաց, որ Վաշինգտոնը փորձել է կարգաւորել յարաբերութիւնները Թուրքիայի հետ, բայց Թուրքիան ուզում է, որ ԱՄՆ-ն բոլոր խնդիրներում, այդ թւում՝ Հայոց Ցեղասպանութեան հարցում, իր «նւագի տակ պարի», ինչն ԱՄՆ ներկայիս իշխանութեան համար հեշտ չէ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։