Հա

Ազգային

Երկուշաբթի, 15 Յունւարի 2018 09:50

Եւրոխորհրդարանի անդամը բարձրացրել է Արցախի երիտասարդութեանը մեկուսացման հարցը Մոգերինիին ուղղւած նամակում

Եւրոխորհրդարանի անդամ, Բելգիայի ներկայացուցիչ Լուի Միշէլը երկու գրաւոր հարց է ուղղել ԵՄ գերագոյն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին Արցախի ուսանողների վրայ «Erasmus+» ծրագրի տարածման, նաեւ շփման գծում միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի իրականացման մասին։ Այս մասին յայտնում է Եւրոպայում Հայ Դատի յանձնախմբի գրասենեակը։ 

«alikonline.ir» - Եւրոխորհրդարանի անդամ, Բելգիայի ներկայացուցիչ Լուի Միշէլը երկու գրաւոր հարց է ուղղել ԵՄ գերագոյն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին Արցախի ուսանողների վրայ «Erasmus+» ծրագրի տարածման, նաեւ շփման գծում միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի իրականացման մասին։ Այս մասին յայտնում է Եւրոպայում Հայ Դատի յանձնախմբի գրասենեակը։ Գրում է «news.am»-ը:

Նամակում Միշէլը նշում է, որ Արցախի ուսանողների համար անհասանելի է ծրագիրը , որը տարածւում է Արեւելեան գործընկերութեան վեց անդամ երկրների վրայ։

«Արցախի ներկայ կարգավիճակը ոչ մի դէպքում չպէտք է արդարացում լինի Արցախի ժողովրդի սոցիալական մեկուսացման համար, յատկապէս ուսանողների ու երիտասարդների։ Քանի որ վերջնական նպատակը տարածաշրջանի խաղաղութիւնն է, Լեռնային Ղարաբաղի երիտասարդութիւնը պէտք է օգտւի այն նոյն իրաւունքներից, ինչ Արեւելեան գործընկերութեան միւս վեց երկրների երիտասարդութիւնը։ Այս կապակցութեամբ գրաւոր հարցը կարեւոր քայլ է հասարակայնութեան ուշադրութիւնը գրաւելու ու այս կարեւոր հարցը ԵՄ-ում որոշում կայացնող անձանց առջեւ բարձրացնելու համար»,- յայտնել է Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Գասպար Կարապետեանը։

Լուի Միշէլը նաեւ դիմել է Մոգերինիին ՝ խնդրելով պարզաբանել, թէ ինչպէս է ԵՄ-ն մտադիր աջակցել հրադաարի ռեժիմի պահպանմանը ու հետաքննութեան մեխանիզմի ստեղծմանը։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։