Հա

Ազգային

Հինգշաբթի, 01 Փետրւարի 2018 11:30

Դաւիթ Իշխանեան. «Հ. Յ. Դաշնակցութիւնը կաջակցի Արցախի միջազգային ճանաչմանը»

Յունւարի 26-28-ը ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում կայացել է երկու տարին մէկ գումարւող՝ ՀՅԴ Արցախի կառոյցի Շրջանային ժողովը։ ՀՅԴ Արցախի կառոյցի 2018-20 թւականների գլխաւոր անելիքների մասին «Ապառաժ»-ը զրուցել է ԿԿ-ի վերընտրւած ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանի հետ։

«alikonline.ir» - Յունւարի 26-28-ը ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում կայացել է երկու տարին մէկ գումարւող՝ ՀՅԴ Արցախի կառոյցի Շրջանային ժողովը։ ՀՅԴ Արցախի կառոյցի 2018-20 թւականների գլխաւոր անելիքների մասին «Ապառաժ»-ը զրուցել է ԿԿ-ի վերընտրւած ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանի հետ։

«Որպէս ռազմավարական նպատակ՝ Հ.Յ. Դաշնակցութիւնն իր համահայկական կառոյցների միջոցով պէտք է աջակցի Արցախի միջազգային ճանաչմանը, Արցախի քաղաքական անկախութեան ու տնտեսական ինքնաբաւութեանը, բարեկամական խմբերի եւ շրջանակների ընդլայմանը եւ երկրի անվտանգութեան ու պաշտպանութեան համակարգի ամրապնդմանը»,- ընդգծել է Դաւիթ Իշխանեանը։

Ներքին քաղաքական իմաստով՝ կարեւորւել է Արցախի քաղաքական դաշտի կայացումը եւ քաղաքական ուժերի հետ փոխյարաբերութիւնների անհրաժեշտութիւնը։ «Ապագայ երկամեակում լուրջ ուշադրութիւն ենք դարձնելու «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» եւ «Վարչատարածքային բաժանման մասին» օրէնքների ընդունմանը, ինչպէս նաեւ Սահմանադրութիւնից բխող մի շարք օրէնքների»,- նշել է ՀՅԴ Արցախի կառոյցի ներկայացուցիչը։

Շրջանային ժողովն ուշադրութեան արժանացրեց նաեւ ժողովրդագրական իրավիճակի բարելաւմանը միտւած քայլերը։ «Կենտրոնական կոմիտէին յանձնարարւեց համատեղ աշխատանք տանել իշխանութիւնների հետ եւ մշակել համապատասխան ռազմավարական ծրագրեր՝ ժողովրդագրական իրավիճակի բարելաւման, վերաբնակեցման եւ հայրենադարձութեան նպատակով»,- նշել է Դ. Իշխանեանը։

Օրակարգային կարեւոր հարցերից էր նաեւ 2020 թւականին կայանալիք համապետական ընտրութիւնները։ Քննարկւեցին «որոշակի առաջարկներ» իսկ ընտրութիւններին ՀՅԴ Արցախի կառոյցի մասնակցութեան ձեւաչափի հարցը կը յստակեցւի ապագայ քննարկումների արդիւնքում:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ