Հա

Ազգային

03/02/2018

Մուրադ Փափազեան. «Մակրոնը յստակ պատկերացնում է՝ Արցախը հայ ժողովրդին է պատկանում»

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայում հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանի խօսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը Արցախը միայն հայկական է պատկերացնում։

«alikonline.ir» - ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայում հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանի խօսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը Արցախը միայն հայկական է պատկերացնում։

Նա «tert.am»-ի հետ զրոյցում նկատեց, որ յունւարի 30-ին իր համանախագահութեամբ գործող խորհրդի կազմակերպած ընթրիքին Մակրոնի պատասխանն իր հրաւէրքին՝ միասին գնալ Արցախ, յստակ էր:

«Նա պատասխանեց՝ չի կարող գալ հիմա, որովհետեւ Ֆրանսիան համանախագահ է, դա կը նշանակի, որ արժէք չունի Ֆրանսիայի խօսքը, բայց երբ որ խնդիրը լուծւի, ինձ հետ կը գայ, նշանակում է՝ հայկական Արցախ է գալու: Նա Արցախը միայն հայկական է պատկերացնում: Սա կարեւոր է, ևեւ Ադրբեջանն իմացաւ այդ մասին»,- նշեց նա:

Յիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը յունւարի 30-ին մասնակցել էր Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի (CCAF) կողմից կազմակերպւող ամենամեայ ընթրիքին։ Մակրոնը միջոցառմանը ներկայացել էր Անմոռուկով ու ծաւալուն ելոյթ ունեցել: Նա նշել էր, որ Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակման օրը կը ներառւի Ֆրանսիայի Հանրապետութեան օրացոյցում:

Նաեւ խօսել էր Ղարաբաղեան հիմնախնդրից եւ պատասխանելով Մուրադ Փափազեանի հրաւէրքին՝ միասին գնալ Արցախ, ասել էր․«Ես ձեզ չեմ ուղեկցի Լեռնային Ղարաբաղ այցի ընթացքում, քանի որ Ֆրանսիան կը կորցնի իր դերն այս հակամարտութիւնում եւ չի կարողանայ միջնորդ եւ լսելի լինել երկու կողմերի համար: Յուսով եմ՝ կը գամ ձեզ հետ մի օր, երբ ամէն ինչ կարգաւորւած կը լինի»:

Դիտարկմանը, թէ Էմանուէլ Մակրոնն ինչպէս ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հետ հանդիպմանը, այնպէս էլ հայ համայնքի ընթրիքին խօսել է հիմնախնդրի կարգաւորումը փոխզիջումային տարբերակով լուծելու անհրաժեշտութեան մասին, Մուրադ Փափազեանը պատասխանեց․«Կամ բանակցութիւններ կան կամ չկան, կամ միայն պատերազմով պէտք է լուծւի հարցը, եւ մէկը պիտի յաղթի, միւսը պարտւի, կամ՝ փոխզիջումով․․․ 24 տարի է, որ այս բանակցային գործընթացը կայ, եւ յստակ է, որ պետութիւնները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը չեն պատկերացնում, որ հիմնախնդիրն առանց փոխզիջման կը լուծիի»,- ասաց նա:

Ըստ Մուրադ Փափազեանի՝ Էմանուէլ Մակրոնը շարունակում է ԼՂ հիմնահարցի վերաբերեալ իր նախորդների քաղաքականութիւնը:

«Ես համոզւած եմ, որ Մակրոնը կը կարողանայ այդ գիծը պահպանել, եւ կարող է նաեւ այլ առաջարկ անել: Դրա մասին դեռ վաղ է խօսել: Բայց նա յստակօրէն, ինչպէս Ֆրանսուա Օլանդը, պատկերացնում է՝ Արցախը Հայաստանին, հայ ժողովրդին է պատկանում: Նա ձեւ է փնտրում, որ իրականանայ այս տարբերակը»,- նշեց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։