Հա

Ազգային

03/02/2018 - 14:30

Յակոբ Բագրատունին հանդիպել է Միշէլ Աունի եւ Նաբիհ Բերրիի հետ

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի պատգամաւոր Յագոբ Բագրատունին երէկ՝ փետրւարի 2-ին առանձին հանդիպումներ է ունեցել Լիբանանի նախագահ Միշէլ Աունի եւ խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիի հետ: 

«alikonline.ir» - ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի պատգամաւոր Յագոբ Բագրատունին երէկ՝ փետրւարի 2-ին առանձին հանդիպումներ է ունեցել Լիբանանի նախագահ Միշէլ Աունի եւ խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիի հետ: Տեղեկացնում է «Ազդակ»-ը:

Նախագահ Աունի հետ կայացած հանդիպումից յետոյ Յակոբ Բագրատունին նշել է, որ Հ.Յ. Դաշնակցութիւնը յատկապէս եւ լիբանանցիներն ընդհանրապէս գոհ են նախագահ Աունի առաջադրած նախաձեռնութիւններից:

Ըստ նրա՝ Միշէլ Աունի նախաձեռնութիւնները համապատասխանում են Հանրապետութեան նախագահին անհրաժեշտ վարւելակերպին, եւ հաշւի առնելով այն հանգամանքը, որ Հանրապետութեան նախագահը բոլոր Լիբանանցիների նախագահն է, Միշէլ աունը գործում է ի խնդիր բոլոր լիբանանցիների բարօրութեան եւ երկրի անվտանգութեան ապահովման:

Խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիի հետ հանդիպումից յետոյ, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչը նշել է, որ երկու հանդիպումների արդիւքնում ինքը կարող է հաստատել, որ իրավիճակը նորմալ է, եւ ներքաղաքական լարւածութիւնը թօթափւել է:

Նա ընդգծել է, որ Լիբանանին յաջողւել է յաղթահարել ճգնաժամը, յատկապէս վերջին շրջանի Իսրայէլի սպառնալիքների ֆոնին:

«Այսօր մենք յաւելեալ իմաստութեան, քաղաքական չափաւոր հռետորաբանութեան եւ հարցերը փողոցից դուրս բերելու կարիքն ունենք: Կան հարցեր, կան տարակարծութիւններ եւ կայ բանավէճ, որը սակայն հնարաւոր է լուծել միայն երկխօսութեամբ՝ առանց լարւածութիւն առաջացնելու, եւ առանց դիմելու այնպիսի քայլերի, որոնց հետեւանքներն անորոշ են»,- ասել է Բագրատունին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։