Հա

Ազգային

Շաբաթ, 03 Փետրւարի 2018 12:30

«The American Conservative». «Մարդկութեան պատմութեան մէջ մի յստակ փաստ կայ՝ ոչ ոքի չեն անհանգստացնում հայերի հետ կապւած հարցերը»

Ամերիկացի հրապարակախօս Բիլ Կաուֆմանը «The American Conservative» ամսագրի կայքում «Հայկական ռապսոդիա» խորագրով ուշագրաւ յօդւած է հրապարակել՝ նկատելով, որ հայերը միշտ աշխարհում թերագնահատւած են մնում: 

«alikonline.ir» - Ամերիկացի հրապարակախօս Բիլ Կաուֆմանը «The American Conservative» ամսագրի կայքում «Հայկական ռապսոդիա» խորագրով ուշագրաւ յօդւած է հրապարակել՝ նկատելով, որ հայերը միշտ աշխարհում թերագնահատւած են մնում: Այս մասին գրում է «tert.am»-ը:

Հեղինակը խոստովանում է, որ հայերով սկսել է հետաքրքրւել միայն հայ աղջկայ հետ ամուսնանալուց յետոյ՝ բացայայտելով Արեւմուտքում լուրջ գործունէութիւն ծաւալած հայ յայտնիներին: Նրանց թւում Կաուֆմանը նախեւառաջ առանձնացնում է գրող Վիլիամ Սարոյեանին՝ բոլոր ժամանակների ամենայայտնի հային, որը կենդանութեան օրօք թերագնահատւած մնաց:

Հեղինակը նկատում է, որ վերջերս հոլիվուդեան դերասանուհի Մէգ Ռայանը Սարոյեանի «Մարդկային կատակերգութիւն» վէպի հիման վրայ բաւական յաջող ֆիլմ էր («Իթակէ») նկարահանել, որն ինչպէս եւ հայերին ու Հայոց Ցեղասպանութեանն առնչւող միւս կինոնկարները՝ Ատոմ Էգոյեանի «Արարատ»-ը, նախորդ տարւայ «Խոստումը», բացարձակապէս անտեսւեց ժամանցային արդիւնաբերութեան կողմից:

«Մարդկութեան պատմութեան մէջ մի յստակ փաստ կայ. ոչ ոքի չեն անհանգստացնում հայերի հետ կապւած հարցերը: Հանգուցեալ աներոջս՝ Վազգէն Անտոնեանին, դա չէր զարմացնում: Նա մեծացել էր Հալէպում՝ այն ժամանակ, երբ Սիրիան դեռեւս ապահով ու հիւրընկալ «դրախտավայր» էր հայ գաղթականների համար: Նա շատ սրամիտ, կրթւած մարդ էր, որն անասելի հպարտանում էր իր ծագմամբ: Սակայն նրա ջերմ ժպիտի տակ մշտապէս թաքնւած էր տխրութիւն, որը կարելի է նկատել նաեւ Հոլոկոստը վերապրածների զաւակների դէպքում: «Ես այստեղ օդար (օտար-«tert.am») եմ»՝ շարունակ կրկնում էր նա»,- վերյիշել է Կաուֆմանը:

Հեղինակը խոստովանում է, որ անբացատրելի հարազատութիւն է զգում ինչ-որ մէկի նկատմամբ, երբ իմանում է, որ նրա ազգանունն աւարտւում է «իան» կամ «եան»-ով:

«Հիմա ափսոսում եմ, որ այդպէս էլ չկարդացի Ֆրանց Վերֆէլի՝ Հայոց Ցեղասպանութեան մասին հանրայայտ «Մուսա լեռան 40 օրը» վէպը, ինչը Վազգէնն ինձ խորհուրդ էր տալիս: Խոստանում եմ, որ այս ձմեռ կը կարդամ: Անկեղծ ասած՝ չեմ ակնկալում 1.5 մլն. հայի ոչնչացման մասին ֆիլմ տեսնել, քանի որ այս թեման զրոյական հետաքրքրութիւն է ներկայացնում Հոլիվուդի համար»,-եզրափակել է հեղինակը՝ եւս մէկ անգամ շեշտելով, որ հայերի վերաբերեալ հարցերը մերժւում են Հոլիվուդում:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ