Հա

Ազգային

05/02/2018

ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը կոչ է արել չթռչել «Թուրքական աւիաուղիներ»-ով

ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը կոչ է արել չթռչել թուրքական «Turkish Airlines» աւիաուղիներով: 

«alikonline.ir» - ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը կոչ է արել չթռչել թուրքական «Turkish Airlines» աւիաուղիներով: Այդ մասին ըստ «tert.am»-ի՝ կազմակերպութիւնը գրել է «Twitter»-ի իր էջում:

«Թռչէք «Turkish Airlines»-ով, եթէ ցանկանում էք հարստացնել նրանց գլխաւոր բաժնետիրոջը՝ լրագրողների ձերբակալող, այլախոհների ոչնչացնող, եկեղեցիներ քանդող, քահանաներ առեւանգող, քրիստոնեաներին ճնշող, Կիպրոսն օկուպացնող, քրդերին սպանող եւ հայերի, յոյների, ասորիների ցեղասպանութիւնը հերքող Էրդողանի ռեժիմին»,- գրել է կազմակերպութիւնն իր էջում:

ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը յաւելել է նաեւ, որ ամերիկեան «NBC» հեռուստաընկերութիւնը թուրքական աւիաուղիներից գումարներ է ստանում եւ վարում է ագրեսիւ հակաամերիկեան քարոզչութիւն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։