Հա

Ազգային

06/02/2018

Ա. Ռուստամեան. «Տարածքային, ռէյտինգային ընտրակարգից պէտք է հրաժարւել, այն արդար չէ»

Տարածքային, ռէյտինգային ընտրակարգից պէտք է հրաժարւել: Լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը:

«alikonline.ir» - Տարածքային, ռէյտինգային ընտրակարգից պէտք է հրաժարւել: Լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Սա ռէյտինգ է տարածքների, ոչ թէ անձանց, դրանից հրաժարւել է պէտք»,- ասաց նա:

Դիտարկմանը, թէ «Ծառուկեան» խմբակցութիւնն այսօր նման նախաձեռնութեամբ է հանդէս եկել՝ հրաժարւել գործող ընտրակարգից, Արմէն Ռուստամեանն ասաց, որ իրենք շատ վաղուց են այս դիրքորոշման, իսկ «Ծառուկեան» խմբակցութիւնը նոր է հանդէս եկել այդ առաջարկով:

«Մենք այդ նախաձեռնութիւնն ունեցել ենք վաղուց, առաջ ընկնելու հարց չկայ, մեզ համար կարեւոր է, որ այս հարցը լուծւի: Իրենք առաջարկում են գնալ համամասնական փակ ցանկերով, այնինչ դա չէ միակ լուծումը: Գործող կարգը, այո, հակաժողովրդավարական է, բայց իրենց առաջարկը համարում ենք ոչ ամբողջական: Մենք ունենք այլ փաթեթ, որտեղ կան միջազգային կառոյցների գնահատականները, այն ենթադրում է Ընտրական օրէնսգրքի կատարելագործում»,- նշեց նա:

Արմէն Ռուստամեանի խօսքով՝ իրենք բանակցում են ՀՀԿ-ի հետ այդ փաթեթը առաջարկելու համար, որովհետեւ եթէ մեծամասնութիւնը չհամաձայնի փոփոխութիւններ կատարել, այն չի ընդունւի:

«Ի՞նչ անենք, գանք ասենք՝ տեսէք մենք ինչ լաւն էինք, առաջարկեցինք, նրանք ինչ վատն էին, չառաջարկեցի՞ն: Չէ, բանակցել է պէտք, մենք ուզում ենք համաձայնեցւած, աւելի լիարժէք փոփոխութիւնների փաթեթ ներկայացնել»,- յաւելեց պատգամաւորը:

Արմէն Ռուստամեանն ասաց, որ գործող ընտրակարգը կարելի է փոխարինել երկու համամասնական դասական տարբերակով. «Առաջինը՝ փակ ցանկերով քւէարկութիւն, երբ քաղաքացին ընտրում է իր համար նախընտրելի պատգամաւորին, բայց հերթականութիւնը նախապէս որոշել է կուսակցութիւնը եւ երկրորդ՝ բաց ցանկերով քւէարկութիւն, որը ներկայացւում է այբբենական կարգով, ընտրողն ընտրում է իր համար նախընտրելի թեկնածուին, ապա որոշւում է ռէյտինգներով, ընտրւում են նրանք, ովքեր ամենից շատ ձայներն են ստացել»:

Ներկայիս ընտրակարգը, նրանց խօսքով, արդար չէ:

Ռուստամեանն ասաց, որ ՀՀԿ-ն առայժմ համաձայն չէ իրենց դիրքորոշման հետ. «Կառավարման համակարգը փոխելու համար 25 տարի պայքարեցինք, վերջը հասանք, հանգիստ եղէք»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։