Հա

Ազգային

07/02/2018 - 08:30

Արմէն Ռուստամեան. «Արմէն Սարգսեանին կողմ չքւէարկելու պատճառ չկայ»

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը խորհրդարանում լրագրողների հետ զրոյցում նշեց, որ դեռ վերջնական որոշում չեն կայացրել ՀՀ նախագահի թեկնածու Արմէն Սարգսեանին կողմ քւէարկելու հարցում:

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը խորհրդարանում լրագրողների հետ զրոյցում նշեց, որ դեռ վերջնական որոշում չեն կայացրել ՀՀ նախագահի թեկնածու Արմէն Սարգսեանին կողմ քւէարկելու հարցում: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

«Արմէն Սարգսեանն անձամբ դեռ պատասխան չի տւել՝ ընդունե՞լ է նախագահի թեկնածու դառնալու` ՀՀԿ առաջարկը, թէ՞ ոչ, ուստի Դաշնակցութիւնն էլ դեռեւս չունի որոշում: Քանի դեռ Արմէն Սարգսեանը վերջնական որոշում չի կայացրել, իսկ մենք սպասում ենք նրա որոշմանը, մենք էլ վերջնական որոշում չունենք: Ամէն դէպքում` ես չեմ տեսնում պատճառ, որ բացարկ յայտնենք այս անձին: Այն բոլոր խնդիրները, որոնք մենք կարեւորում ենք նոր Հայաստանի համար, համահունչ են Արմէն Սարգսեանի մօտեցումների հետ»,- նշեց Ռուստամեանը։

Անդրադառնալով այն քննադատութիւններին, որ ըստ էութեան, նախագահն այլեւս շատ իրաւունքներ չունի, եւ նախագահի ինստիտուտը ձեւական է լինելու, պատգամաւորն ասաց. «Մեզ օդ ու ջրի պէս պէտք է անաչառ եւ անկողմնակալ անձնաւորութիւն, ով կը լինի Սահմանադրութեան երաշխաւորը, կը հետեւի, որ օրէնքներն ու որոշումները չհակասեն  Սահմանադրութեանը: Կարծում եմ, որ Արմէն Սարգսեանը լաւ է պատկերացնում այս խնդիրները»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։