Հա

Ազգային

07/02/2018 - 11:30

Լոյս է տեսել Հայոց Ցեղասպանութեան մասին Թաներ Աքչամի անգլալեզու գիրքը

Թուրք պատմաբան Թաներ Աքչամը յայտնել է անգլալեզու նոր՝ «Սպանութեան հրամանները. Թալէաթ փաշայի հեռագրերն ու Հայոց Ցեղասպանութիւնը» գրքի լոյս տեսնելու մասին:

«alikonline.ir» - Թուրք պատմաբան Թաներ Աքչամը յայտնել է անգլալեզու նոր՝ «Սպանութեան հրամանները. Թալէաթ փաշայի հեռագրերն ու Հայոց Ցեղասպանութիւնը» գրքի լոյս տեսնելու մասին:

«Գիրքն արդէն պաշտօնապէս լոյս է տեսել: Ես այժմ ձեռքում եմ պահում իմ օրինակները: Սա հիասքանչ զգացողութիւն է»,- «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է հեղինակը: Նա յայտնել է, որ գրքում ներառւած են երկու գլուխներ, որոնք չկան աւելի վաղ թուրքերէն հրատարակւած «Նաիմ էֆենդու յուշագրութիւնները եւ Թալէաթ Փաշայի հեռագրերը» գրքում:

Նա յայտնել է, որ գրքի անգլալեզու տարբերակում ոչ միայն ներկայացնում է նոր փաստաթղթեր, այլեւ քննարկում է «կեղծ ստորագրութիւնների» եւ «կեղծ ժամանակագրութեան» հարցը: «Մեծ ցանկութիւն ունեմ այս նոր փաստերը ներկայացնել թուրք ընթերցողներին»,- աւելի վաղ գրքի հրապարակման մասին խօսելիս ասել էր Աքչամը:

Թուրքերէնով 2016 թւականին հրատարակւած «Նաիմ էֆենդու յուշագրութիւնները եւ Թալէաթ Փաշայի հեռագրերը» աշխատանքում ներառւած Թալէաթ փաշայի հեռագրերում բացեիբաց երեւում են հայերին կոտորելու հրամանները: Օրինակ՝ 1915 թ. սեպտեմբերի 22-ի հեռագրերից մէկում Թալէաթ Փաշան այսպիսի հրաման է տւել. «Հայերը Թուրքիայի տարածքում ապրելու, աշխատելու իրաւունքներից ամբողջութեամբ զրկւել են, պետութիւնը, իր վրայ վերցնելով ամբողջ պատասխանատւութիւնը, հրամայում է ողջ չթողնել անգամ օրօրոցի երեխաներին»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։