Հա

Ազգային

12/02/2018

Ռէյտինգային ընտրակարգը չի կարող պատճառ դառնալ «ՀՀԿ-ՀՅԴ» համագործակցութեան յուշագիրը չեղեալ յայտարարելու

Ռէյտինգային ընտրակարգը չի կարող պատճառ դառնալ «ՀՀԿ-ՀՅԴ» համագործակցութեան յուշագիրը չեղեալ յայտարարելու. ԱԺ ճեպազրոյցների ժամանակ յայտարարեց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը՝ պատասխանելով այն հարցին, թէ տեղին են այն դիտարկումները, թէ ռէյտինգային ընտրակարգի շուրջ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ տարաձայնութիւններ կան, եւ հնարաւո՞ր է՝ այն դառնայ կոալիցիոն գործընկերների քաղաքական ապահարզանի պատճառ:

«alikonline.ir» - Ռէյտինգային ընտրակարգը չի կարող պատճառ դառնալ «ՀՀԿ-ՀՅԴ» համագործակցութեան յուշագիրը չեղեալ յայտարարելու. ԱԺ ճեպազրոյցների ժամանակ յայտարարեց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը՝ պատասխանելով այն հարցին, թէ տեղին են այն դիտարկումները, թէ ռէյտինգային ընտրակարգի շուրջ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ տարաձայնութիւններ կան, եւ հնարաւո՞ր է՝ այն դառնայ կոալիցիոն գործընկերների քաղաքական ապահարզանի պատճառ:

«Բանակցութիւնների փուլում սեպարատ յայտարարութիւններ են լինում, բայց այս փուլում ձեռնպահ եմ, թէ ինչու է ՀՀԿ-ը պաշտպանում ռէյտինգային ընտրակարգը: Բայց ռէյտինգային ընտրակարգը նախապայման չի եղել «ՀՀԿ-ՀՅԴ» համագործակցութեան հուշագրի համար»,- ասաց Ռուստամեանը՝ շեշտելով, որ այն, իհարկէ, կարող է դառնալ յարաբերութիւնները հետագայում աւելի սերտացնելու հարց, թէեւ չի կարծում, որ գերակայ հարց է:

Արմէն Ռուստամեանը շեշտեց, թէ կոալիցիայից բխող ծրագրեր ունեն, որոնք պէտք է կեանքի կոչել մինչեւ 2022 թւականը, եւ պարտաւոր են իրականացնել՝ յօգուտ ժողովրդի:

Պատգամաւորը յիշեցրեց, որ վարկանիշային ընտրակարգի շուրջ տարաձայնութիւնը գոյութիւն ունէր նաեւ մինչեւ կոալիցիոն գործընկեր լինելը, եւ դրա մասին իրենք բազմիցս բարձրաձայնել են:

«Ինքս անձամբ ունեցել եմ առիթներ քննարկումների ժամանակ` նշելու, որ այն կարգը, որն առաջարկւում է ռէյտինգայինի հետ կապւած, շեղում է համամասնական ընտրակարգի դասական պատկերացումներից: Այս խնդիրը գոյութիւն ունէր մինչեւ կոալիցիայի ձեւաւորումը, հարցը օրակարգից չենք հանել, անկախ նրանից՝ գիտէինք, որ ՀՀԿ-ը դէմ էր, սակայն շարունակելու ենք մեր մօտեցումն այդ ուղղութեամբ պաշտպանել: Չենք կարող չտեսնելու տալ այդ հանգամանքը, որ ընտրական գործընթացները հանգեցնեն նրան, որ աւելի քիչ ձայնով կարող են մանդատ ստանալ»,- ասաց նա եւ նշեց, որ հաւանական լուծման հետ կապւած խնդիրը դեռեւս քննարկւող հարց է:

Արմէն Ռուստամեանը, խօսելով սահմանադրական փոփոխութիւնների մասին, ասաց, որ պէտք է գտնել ադեկվատ լուծում, որպէսզի փոխւած Սահմանադրութեամբ կառավարման համակարգը լիարժէք կեանքի կոչւի կիրառման փուլում։ Նա յիշեցրեց, որ իրենց նպատակն էր վերացնել գերկենտրոնացւած, միահեծան իշխանութիւնը ՀՀ-ում եւ բոլորի գնահատականներով, ոչ միայն տեղի, այլեւ եւրոպական գործընկերների, ՀՀ-ն աւելի ժողովրդավարական համակարգ է որդեգրել, անցում կատարելով ապակենտրոնացւած համակարգի:

«Ապակենտրոնացումը պէտք է լիարժէք իրականացնել, այստեղ էլ կարող են կիրառման փուլում տարբեր մօտեցումներ լինել, որը կարող է տպաւորութիւն առաջացնել, որ գործընթացը լիարժէք ապակենտրոնացման տեղի չի ունենում, այն ցանկութիւններին համապատասխան, որ նախկինում ունեցել ենք: Բայց միանշանակ, սահմանադրական մեխանիզմները ապակենտրոնացումը ելակետային սկզբնական փուլում անպայման տեղի է ունենալու եւ իշխանութեան ճիւղերը տարանջատւելու են»,- ասաց նա:

ՀՅԴ խմբակցութեան ղեկավարը, մասնաւորապէս, շեշտեց դատական իշխանութիւնն ամրապնդւում է: «Ստեղծւած դատական խորհուրդն ամբողջութեամբ տնօրինելու է դատական իշխանութիւնը»,-ասաց նա եւ յաւելեց, որ եթէ նախկինում նախագահի լիազօրութիւնն էր դատաւորներ նշանակել, ազատել, այսօր արդէն նաեւ վարչապետը չունի նման լիազօրութիւն:

Պէտք է գտնել ադեկվատ լուծում, որ փոխւած Սահմանադրութեամբ կառավարման համակարգը լիարժէք կեանքի կոչւի կիրառման փուլում, նշեց Արմէն Ռուստամեանը՝ անդրադառնալով պնդումներին, որ Հայաստանը գնում է դէպի սուպերվարչապետական համակարգ:

Ռուստամեանի խօսքով, իրենց նպատակն էր վերացնել գերկենտրոնացած, միահեծան իշխանութիւնը Հայաստանում, եւ բոլորի գնահատականներով՝ ոչ միայն տեղի, այլ նաեւ Եւրոպական գործընկերների, ՀՀ-ն աւելի ժողովրդավարական համակարգ է որդեգրել՝ անցում կատարելով ապակենտրոնացած համակարգի:

«Ապակենտրոնացումը պէտք է լիարժէք իրականացնել: Այստեղ էլ կարող են կիրառման փուլում տարբեր մօտեցումներ լինել, որոնք տպաւորութիւն կը ստեղծեն, որ գործընթացի լիարժէք ապակենտրոնացում տեղի չի ունենում այն ցանկութիւններին համապատասխան, որ նախկինում ունեցել ենք:

Բայց միանշանակ, սահմանադրական մեխանիզմների ապակենտրոնացումը ելակետային փուլում անպայման տեղի է ունենալու, եւ իշխանութեան ճիւղերը տարանջատւելու են»,-ընդգծեց Ռուստամեանը:

Որպէս ապակենտրոնացման օրինակ նա բերեց դատական իշխանութեան օրինակը՝ նշելով, որ եթէ նախկինում նախագահի լիազօրութիւնն էր դատաւորներ նշանակելը, ազատելը, այսօր արդէն նաեւ վարչապետը չունի նման լիազօրութիւն:

ՀՅԴ խմբակցութեան ղեկավարի խօսքով, պէտք է այնպէս անել, որ կառավարութիւն, վարչապետ, նախարար գործառոյթները յստակ տարանջատւեն՝ համաձայն Սահմանադրութեան. «Այնպիսի վիճակ չառաջանայ, որ վարչապետը փոխարինի կառավարութեանը: Այսօր վարչապետ-կառավարութիւն գործառոյթները տարանջատւած են, այլ հարց, որ գուցէ էլ աւելի տարանջատելու հնարաւորութիւն կայ»:

Նա նկատեց, որ Հայաստանում դեռ կայ իներցիոն մտածելակերպ, որ թէեւ համակարգը փոխւել է, սակայն իրականում համակարգի փոփոխութիւնների քողի տակ պահպանւել են նոյն կառավարման ոճը, նոյն սոցիալական քաղաքականութիւնը. «Պէտք է ցրենք նման մտածողութիւնը»,- ընդգծեց Ռուստամեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։