Հա

Ազգային

Երկուշաբթի, 12 Փետրւարի 2018 13:40

Նիւ Եօրքի կենտրոնում ապրիլի 22-ին Ցեղասպանութիւնը ճանաչելու պահանջով բազմահազարանոց ցոյց կանցկացւի

Ապրիլի 22-ին հազարաւոր մարդիկ կը հաւաքւեն Նիւ Եօրքի հանրայայտ «Times Square» հրապարակում՝ Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի կապակցութեամբ:

«alikonline.ir» - Ապրիլի 22-ին հազարաւոր մարդիկ կը հաւաքւեն Նիւ Եօրքի հանրայայտ «Times Square» հրապարակում՝ Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի կապակցութեամբ: Ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «massispost.com»-ը՝ յաւելելով, որ ցոյցի շրջանակում ելոյթ կունենան յայտնի արւեստագէտներ, քաղաքական գործիչներ, ակադեմիկոսներ ու իրաւապաշտպաններ:

Նշւում է, որ Օսմանեան կայսրութեան կողմից սպանւած 1.5 մլն. հայերի յիշատակը ոգեկոչողներն ԱՄՆ իշխանութիւններից կը պահանջեն պաշտօնապէս ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնը:

«Դա մարդկութեան դէմ գործւած յանցանք է, որը 1943 թ. «ցեղասպանութիւն» եզրոյթով է կոչել լեհ-հրեական ծագումով փաստաբան Ռաֆայէլ Լեմքինը»,- նշել է Միչիգանի Դիրբորնի համալսարանի հայկական հետազօտութիւնների կենտրոնի հիմնադիր-ղեկավար դոկտոր Դենիս Փափազեանը:

Նրա կարծիքով՝ Թուրքիայի կողմից Ցեղասպանութեան ճանաչումը շատ կարեւոր է, քանի որ այդ երկիրն Օսմանեան կայսրութեան իրաւայաջորդն է ու պատասխանատւութիւն է կրում կատարւածի համար:

Աղբիւրը յաւելում է, որ Նիւ Եօրքում կայանալիք ցոյցը կազմակերպւելու է «Վարդանի դուստրեր եւ որդիներ» հայկական միջազգային կազմակերպութեան, Հայկական ընդհանուր բարեգործական միութեան, Ամերիկայի հայկական խորհրդի, ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի եւ մի շարք այլ կազմակերպութիւնների աջակցութեամբ:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ