Հա

Ազգային

13/02/2018 - 14:40

Արցախի հիմնահարցի լուծման բանալին գտնւում է արցախցիների ձեռքում

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակօ Սահակեանը փետրւարի 9-ին հանդիպել է ՀՀ չորրորդ նախագահի պաշտօնում ՀՀԿ-ի կողմից առաջարկւած թեկնածու Արմէն Սարգսեանին։ 

Պաշտօնական հաղորդագրութեան համաձայն՝ հանդիպումների ժամանակ քննարկւել է պետականաշինութեանը, հայկական երկու պետութիւնների համագործակցութեանը, Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան ամրապնդմանը, ներքին ու արտաքին քաղաքականութեանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

«alikonline.ir» - Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակօ Սահակեանը փետրւարի 9-ին հանդիպել է ՀՀ չորրորդ նախագահի պաշտօնում ՀՀԿ-ի կողմից առաջարկւած թեկնածու Արմէն Սարգսեանին։ Սկզբում նրանք առանձնազրոյց են ունեցել, ապա հանդիպումը շարունակւել է ընդլայնւած կազմով, որին մասնակցել են նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու Սրցախի թեմի աոաջնորգ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլեանը, պետ նախարար Արայիկ Յարութիւնեանը, պաշտօնատար այլ անձինք:

Պաշտօնական հաղորդագրութեան համաձայն՝ հանդիպումների ժամանակ քննարկւել է պետականաշինութեանը, հայկական երկու պետութիւնների համագործակցութեանը, Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան ամրապնդմանը, ներքին ու արտաքին քաղաքականութեանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի ԱԺ պատգամաւոր, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանի հետ, ով եւս ներկայ է եղել Արմէն Սարգսեանի հետ հանդիպմանը։

 

- Պարոն Իշխանեան, Դուք մասնակցելէք Արմէն Սարգսեանի հետ հանդիպմանը։ Արդեօ՞ք Ձեր սպասելիքները, ակնկալիքները կատարւել են։

- Դուք ասում էք՝ սպասելիքներ կամ արդարացում, բայց շատ սովորական, պարզ հանդիպում էր՝ նախօրոք յայտարարւած ձեւաչափով Արցախ այցելելու եւ հանդիպումներ ունենալու մասին։ Արմէն Սարգսեանը հանդիպման ընթացքում ներկայացրեց իր պատկերացումները, տեսլականը որպէս թեկնածու ՀՀ նախագահի եւ խօսեց Արցախի հիմնահարցի ու, ընդհանրապէս, Արցախի միջազգային ճանաչմանն ուղղւած այսպէս իր մօտեցումներն ու պատկերացումները ներկայացրեց։

 

- Իսկ այդ մօտեցումները որքանո՞վ էին համընկնում նաեւ Ձեր, արցախցիների պատկերացումներին:

- Կարծում եմ այդ հարցերին անդրադառնալը որպէս համընկնել դեւեւս վաղ է, քանի որ շատ սովորական եւ շատ պարզ մօտեցումներ են:

 

- Հանդիպումից յետոյ Արմէն Սարգսեանը յայտարարել էր, թէ Արցախեան հիմնահարցը պէտք է լուծւի բանակցային ճանապարհով:

- Հարցի լուծման գործընթացը բոլորն էլ տեսնում են բանակցային գործընթացի միջոցով, եւ այն ինչ բարձրաձայնեց պարոն Սարգսեանը, կարծում եմ ՝ այլընտրանք չունի: Մանաւանդ պէտք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ հէնց այդ օրերին տարածաշրջան էին այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ յաջորդ օրն իսկ հանդիպում ունեցան նաեւ Արցախի նախագահի հետ: Հանդիպման ընթացքում եւս մէկ անգամ վերահաստատւեցին բանակցային գործընթացքով հարցի լուծման մօտեցումները:

 

- Ձեզ համար՝ որպէս արցախցու, ի՞նչ կարեւոր շեշտադրումներ էին առկայ Արմէն Սարգսեանի ելոյթում հանդիպման ժամանակ։

- Այն, ինչ մեր պատկերացումների մէջ էր, եւ կը ցանկանայինք լսել Արմէն Սարգսեանից, կարծում եմ՝ լսեցինք։ Եւ կարծում եմ՝ եթէ թեկնածուն դառնայ նախագահ, մենք աւելի գործնական կարող ենք այն սկզբունքների շուրջ, որոնց մասին ինքը ներկայացրեց իր տեսակէտները՝ աւելի համագործակցելով, նաեւ ունենալ յաջողութիւններ։ Ամենակարեւորն այն է, որ մենք բոլորս մեր պատկերացումների մէջ մէկ անգամ եւս՝ Արցախեան շարժման այս 30-ամեակի շեմին, տեսնում ենք, որ Արցախը կարող է համահայկական իրականութեան մէջ ունենալ այն կարեւոր առանցքը, որի շուրջ կարող է համախմբել եւ կենտրոնացնել հայութեան ներուժը։

 

- Սակայն ՀՀ նոր Սահմանադրութեան համաձայն՝ նախագահն աւելի ներկայացուցչական պաշտօն է, եւ որոշումներ կայացնողը վարչապետն է։ Այս առումով Արցախի համար աւելի կարեւո՞ր չէ, թէ ով է լինելու ՀՀ վարչապետն ապրիլից յետոյ։

- Մենք չենք խառնւում Հայաստանի ներքաղաքական հարցերին։ Ով էլ որ լինի Հայաստանի նախագահը կամ վարչապետը, Արցախի հիմնահարցի լուծման բանալին գտնւում է արցախցիների ձեռքում, եւ Արցախի ժողովուրդը հէնց 30 տարի առաջ այս օրերին իր տեսակէտը եւ իր կամքը ներկայացրեց:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։