Հա

Ազգային

15/02/2018

Թուրքիայի օկուպացիան յանգեցնում է անմեղ կանանց եւ երեխաների մահւան

Կանադայի Հայ Դատի յանձնախումբը փետրւարի 7-ին նամակ է յղել Կանադայի արտգործնախարար Քրիստիա Ֆրիլանդին՝ տեղեկացնելով, որ Աֆրինի նկատմամբ թուրքական բանակի կողմից կիրառւող զինւած գործողութիւնները անօրինական են:

«alikonline.ir» - Կանադայի Հայ Դատի յանձնախումբը փետրւարի 7-ին նամակ է յղել Կանադայի արտգործնախարար Քրիստիա Ֆրիլանդին՝ տեղեկացնելով, որ Աֆրինի նկատմամբ թուրքական բանակի կողմից կիրառւող զինւած գործողութիւնները անօրինական են: Տեղեկացնում է «noranor.ca»-ն:

«Ներկայ իրավիճակը լուրջ սպառնալիք է Սիրիայի քաղաքացիական պատերազմի խաղաղ լուծմանը»,-ասւում է նամակում:

Կանադայի Հայ Դատի յանձնախումբը յայտարարել է, որ Թուրքիայի օկուպացիան հանգեցնում է անմեղ կանանց եւ երեխաների մահվան:

Ընդգծելով, որ Աֆրինը Սիրիայի առաւել խաղաղ եւ անվտանգ շրջաններից է, յիշեցնում է, որ այն սիրիացի ներգաղթեալների համար ապաստան է հանդիսանում: Նամակում նաեւ նշւած է. «Այսօր Աֆրինը շրջապատւած է ուժերով, որոնք չեն ուզում այս տարածաշրջանի զարգացումը»:

«Մենք վստահ ենք, որ Կանադան եւ միջազգային հանրութիւնը քուրդ ժողովրդին աջակցութիւն ցուցաբերելու բարոյական պարտականութիւն են կրում»,-կոչ է արել Կանադայի Հայ Դատի յանձնախումբը: Այն խստօրէն դատապարտել է յարձակումը, խնդրել, որ ԱԳՆ-ն եւս օգնի կասեցնել Թուրքիայի ապօրինի գործողութիւններն ու վերջինիս զինւած ուժերը անյապաղ դուրս բերելու պահանջ ներկայացնի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։