Հա

Ազգային

17/02/2018

Հին երգը նոր առիթով

Հայաստանում լրատւամիջոցներ կան, (էլեկտրոնային եւ ոչ էլեկտրոնային) որոնց, թէեւ «մասնագիտացած են» քաղաքական թեմաների գծով, իրենց բանսարկու, ստահոդ ու սադրիչ բնույթի համար այլ բան չես անւանի քան դեղին մամուլ: Այս օճառա-պղպջակային ոճի հրատարակութիւնները կրկին աշխուժացել են Դաշնակցութեան հասցէին ցեխարձակումների գործում: Պատճա՞ռը՝ շատ ակնյայտ է, առաջիկայ ամիսներին Հայաստանում տեղի է ունենալու պետական-իշխանական համակարգի արմատական փոփոխութիւն, որին էլ կը հետեւի նոր կառավարութեան ձեւաւորումը՝ արդէն առկայ կամ փոփոխւած կամ նոր ձեւաչափով:

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

 

Հայաստանում լրատւամիջոցներ կան, (էլեկտրոնային եւ ոչ էլեկտրոնային) որոնց, թէեւ «մասնագիտացած են» քաղաքական թեմաների գծով, իրենց բանսարկու, ստահոդ ու սադրիչ բնույթի համար այլ բան չես անւանի քան դեղին մամուլ: Այս օճառա-պղպջակային ոճի հրատարակութիւնները կրկին աշխուժացել են Դաշնակցութեան հասցէին ցեխարձակումների գործում: Պատճա՞ռը՝ շատ ակնյայտ է, առաջիկայ ամիսներին Հայաստանում տեղի է ունենալու պետական-իշխանական համակարգի արմատական փոփոխութիւն, որին էլ կը հետեւի նոր կառավարութեան ձեւաւորումը՝ արդէն առկայ կամ փոփոխւած կամ նոր ձեւաչափով: Ուրեմն այս դեղին մամուլը կամ նրա տերերն ու պատւէր իջեցնողները «մեծ իրադարձութիւնների» նախօրեակին «լուրջ» խնդիր են դրել իրենց առջեւ՝ ցոյց տալ Դաշնակցութեանն իր տեղը, սեպ խրել գործող կոալիցիոն գործընկերութեան արանքում, Դաշնակցութեանը ներկայացնել որպէս անյուսալի, թիկունքից հարւածելու ընդունակ ուժի:

Նպատա՞կը՝ գուցէ յաջողւի փչացնել կոալիցիա կազմած ուժերի յարաբերութիւնները, հասնել նրան, որ կառավարման ոլորտում Դաշնակցութեան մասնակցութիւնը սահմանափակւի կամ ընդհանրապէս բացառւի բարձրագոյն իշխանութեան մէջ ներկայութիւնը եւ… եւ երջանկանալ դրանով: Ով գիտէ, գուցէ յաջողւի նաեւ նրանց տեղը գրաւել՝ յայտնի ճշմարտութիւն է, որ սուրբ տեղը դատարկ չի մնում:

Մարդիկ, ինչպէս տեսնում ենք, «վեհ» նպատակ են դրել իրենց առջեւ եւ յանուն դրա պատրաստ են ամէն ինչի: Միայն լաւ կը լինէր մի փոքր թարմացնէին իրենց մտքի ու ասելիքի զինանոցը:

Չէ որ նրանք, ովքեր քիչ թէ շատ հետեւում են լրատւամիջոցների եւ, որոշակի տեսանկիւնից, մեծ լւացքատուն յիշեցնող սոցցանցերի ընթացքին, վաղուց գիտեն, որ Դաշնակցութիւնը, անկախ նրանից, թէ որ դաշտում է գործում, միշտ ընդգծել է, որպէս քաղաքական առանձին ուժի իր ինքնուրոյնութիւնը: Ամենակոշտ ընդդիմութիւն եղած ժամանակ անգամ Դաշնակցութիւնն այնպես չի «խփել» իշխանութիւններին, որ հարւածը դիպչի պետութեանը եւ իշխանութիւն եղած ժամանակ չի խուսափել ասելուց, որ այս կամ այն հարցում իր կարծիքը տարբեր է, կամ թէ դժգոհ է այս կամ այն քայլից ու նախաձեռնութիւնից, եթէ անգամ դրա հեղինակը իշխանութիւնն է կամ իր այլ գործընկերը: Ընդ որում ինչ որ ասել ու արել է դրսեւորել է միայն բաց ձեւով, ոչ մէկին անակնկալի չի բերել եւ մանաւանդ թիկունքից չի հարւածել: Այս գործելաձեւի շնորհիւ էլ շատերի պէս եօթ կաշի չի փոխել, անկախութեան գրեթէ երեք տասնամեակի ընթացքում աջից-ձախ, գլխիվայր եւ այլ ցատկեր չի կատարել: Այդ իսկ պատճառով նա եղել է միշտ կանխատեսելի եւ նոյն այդ պատճառով յարգանք է վայելել, թէ՛ գործընկերների, թէ՛ նոյնիսկ օտար հակառակորդների ու անգամ թշնամիների մօտ:

Հիմա, հին սազն առած, մեր «դեղնամորթները» նորից սկսել են.«Արմէն Ռուստամեանն ասաց թէ ռէյտինգայինին դէմ ենք, Երեւանի քաղաքային կոմիտէն դատապարտեց, բա իրենց ներքի՞ն հարցերը… ուրեմն, սա վերջնագիր է, սա պահանջագիր է, ամէն ինչ վերջացած է…»:

Առաջարկում եմ նայել ոչ թէ մէկ-երկու, այլ երեք-չորս ամիս առաջւայ Դաշնակցության դիրքորոշումներն ու արտայայտութիւնները տարբեր հարցերի վերաբերեալ, աւելի յետ գնալ՝ ամիսներ եւ տարիներ, մի՞թէ նոյն բանը չենք տեսնի: Այդ ե՞րբ Դաշնակցութիւնը ինքնուրոյն կարծիքներ չի ասել, որոնք կարող էին տարբեր լինել, կամ ե՞րբ չի քննադատել ու անգամ իշխանութիւնների առջեւ պահանջներ չի ներկայացրել, երբ երկրում ոչ արդիւնաւէտ, արտառոց, հակահասարակական ու հակաօրինական գործընթացներ ու դէպքեր են տեղի ունեցել:

Իսկ ընդհանրապէս համախոհութիւնը չի նշանակում միագոյնութիւն, կամ միաձայնութիւն, ինչը ի դէպ, հետեւում է Դաշնակցութեանը տարբերւող խօսքի վրայ «բռնեցնողների» աղմուկից, որն անկասկած արվււմ է ժողովրդավարութեան անունից, իրականում աղճատելով ժողովրդավարութեան եւ բազմակարծութեան ըմբռնումն ու տառը:

Վերջում յայտնեմ ափսոսանքս նրա համար, որ մեր «դեղնամորթները» դարձեալ ոչնչի չեն հասնելու եւ աւելի շատ նրա համար, որ «մեր» դեղնամորթները», ծանօթ ուրիշ «դեղնամորթների» համեմատ, այսքան «կարճահասակ» էլ մնացին:

«arfd.am»

Յարակից լուրեր

  • Ղեկավարման կոալիցիոն սկզբունքը Հայաստանում
    Ղեկավարման կոալիցիոն սկզբունքը Հայաստանում

    Ներկայացւած խորագրի ներքոյ կարելի է թերեւս պատմաքաղաքական լուրջ ուսումնասիրութիւններ կատարել, սկսելով Հայաստանի պառլամենտարիզմի ակունքներից: Յիշենք, որ Հայաստանի առաջին Հանրապետութեան հռչակմանը յաջորդող օրերին, դեռեւս Թիֆլիսում, վարչապետ նշանակւած Յովհաննէս Քաջազնունին յանձնարարութիւն ունէր ձեւաւորելու կոալիցիոն կառավարութիւն:

  • Ինչ տօն ենք տօնում
    Ինչ տօն ենք տօնում

    Ակնյայտ է, որ որոշ մարդկանց համար այսօր էլ դեռ յստակ չէ, թէ ինչին է նւիրւած 100-ամեակի տօնը, որ համազգային շուքով տօնում ենք այս տարի: Միթէ՞ այդպիսի տպաւորութիւն չի ստացել ցանկացած մարդ ներկայ գտնւելով (եթէ յաջողւել է ներկայ գտնւել) Սարդարապատի տօնակատարութեանը: Ինքս առիթ ունեցայ տանը լինելու եւ հեռուստացոյց միացնելու, երբ հարիւրամեակի համերգին ինչ-որ երիտասարդ փորձում էր անգլերէն երգ երգել եւ հասկանալով, որ այստեղ էլ բան չեմ կորցրել փոխեցի ալիքը:

  • Ձեզ ո՞վ է սնանում
    Ձեզ ո՞վ է սնանում

    Արդարութեան կացինահարները Դաշնակցութեանը մեղադրում են անարդարութեան մեղքով։

    Հաւասարութեան ոտնահարները Դաշնակցութեանը այպանում են անհաւասարութեան յանցանքով։

    Ազատութեան իրաւունքների կաշկանդները Դաշնակցութեանը պախարակում են ազատութեան իրաւունքների զլացումով։

  • Փորձութիւն իշխանութեամբ
    Փորձութիւն իշխանութեամբ

    ՀՀ խորհրդարանի կողմից Նիկոլ Փաշինեանին երկրի վարչապետ ընտրելու գործողութեամբ փակւեց Հայաստանում խաղաղ-յեղափոխական իշխանափոխութեան համաժողովրդական-հրապարակային պայքարի էջը եւ սկսւեց յաջորդ՝ պալատական իշխանափոխութեան գործընթացը: Որքան էլ որ երկրորդը պայմանաւորւած է առաջինով ակնյայտ է, որ այս երկուսը միանգամայն տարբեր երեւոյթներ են՝ ենթակայ իրենց իւրայատուկ ազդակների:

  • Ամէն ջանք թափել իրականացնելու համար զանոնք
    Ամէն ջանք թափել իրականացնելու համար զանոնք

    Դաշնակցական կոչուելու համար բաւական չէ տեսականօրէն յարել Դաշնակցութեան ծրագրին ու կանոնագրին եւ համակրանքով ընդունել կանոնագրութեան հինգ պահանջներն ու կուսակցական որոշումները եւ կրաւորական կերպով ենթարկուել նրանց:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։