Հա

Ազգային

05/03/2018 - 14:30

ՀՅԴ-ն պատրաստ է քննարկել ՀՀ վարչապետի ցանկացած թեկնածուի անուն, որ կառաջարւի ՀՀԿ-ն

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութիւնը պատրաստ է քննարկել ՀՀ վարչապետի ցանկացած թեկնածուի անուն, որ կառաջարկի ՀՀԿ-ն: Խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը այս մասին նշեց ՀՀ ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրոյցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը:

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութիւնը պատրաստ է քննարկել ՀՀ վարչապետի ցանկացած թեկնածուի անուն, որ կառաջարկի ՀՀԿ-ն: Խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը այս մասին նշեց ՀՀ ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրոյցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը:

Նա կարծում է, որ արդէն ապրիլի 9-ին մօտ, երբ կաւարտւեն ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսեանի լիազօրութիւնները, իշխանական կոալիցիայում ՀՀ վարչապետի թեկնածուի շուրջ առաջին քննարկումները տեղի կունենան: «Կոալիցիայի յուշագրով նախատեսւած է, որ վարչապետի թեկնածու առաջադրելու իրաւունքը պատկանում է ՀՀԿ-ին, բայց բնական է՝ իրենք պէտք է ներկայացնեն թեկնածուին, եւ կոալիցիան պէտք է այդ հարցը քննարկի: Սա տեղի կունենայ ապրիլի 9-ին մօտ: Մենք, կարծում եմ, ապրիլի 9-ից շուտ չենք հրապարակի»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ռուստամեանը:

Նա ընդգծեց, որ կառավարման նոր համակարգը սկսելու է գործել ապրիլի 9-ից յետոյ, հետեւաբար վարչապետի ընտրութեան հարցն էլ առաջանալու է ապրիլի 9-ից յետոյ: «Դեռ նոր ընտրւած նախագահն էլ պէտք է ստանձնի իր լիազօրութիւնները, որովհետեւ նա էլ պէտք է մասնակցի այդ պրոցեսին»,- ասաց պատգամաւորը :

Արմէն Ռուստամեանը, սակայն, կարծիք յայտնեց, որ իրենք մինչեւ ապրիլի 9-ը ներքին կարգով կիմանան վարչապետի թեկնածուի անունը: Հարցին՝ ՀՅԴ-ն պատրաստ է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսեանից բացի այլ թեկնածութիւն եւս քննարկել, Ռուստամեանն ընդգծեց, որ պատրաստ են քննարկել ցանկացած թեկնածութիւն, որ կառաջարկի ՀՀԿ-ն: «Վարչապետ առաջադրելու իրաւունքը պատկանում է այդ կուսակցութեանը: «Մենք կը քննարկենք կոնկրետ անձի հետ կապւած հարցը»,- ընդգծեց Արմէն Ռուստամեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։