Հա

Ազգային

07/03/2018 - 13:30

Ա. Ռուստանեան. «Հետեւողական ենք լինելու. ՀՅԴ առաջարկութիւնը տնտեսական մրցակցութեան օրէնքի վերաբերեալ»

ԱԺ արտահերթ նիստում քւէարկութեան դրւեց կառավարութեան կողմից ներկայացւած` «Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան մասին» ՀՀ օրէնքում լրացումներ եւ փոփոխութիւններ կատարելու հարցը:

«alikonline.ir» - ԱԺ արտահերթ նիստում քւէարկութեան դրւեց կառավարութեան կողմից ներկայացւած` «Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան մասին» ՀՀ օրէնքում լրացումներ եւ փոփոխութիւններ կատարելու հարցը: Գրում «yerkir.am»-ը:

Վարման կարգով ելոյթ ունեցաւ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը: Նա յայտնեց, որ ՀՅԴ-ն կողմ է քւէարկելու` պայմանով, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատւածում իրենց առաջարկութիւնը յանձնաժողովը կրկին քննարկի:

«Դրա մասին խօսել ենք յանձնաժողովում: Մեր հետեւողական մօտեցումն է, որ այսպիսի յանձնաժողովներում  քաղաքական ուժերն առաջարկներ անելու փուլում պէտք է մասնակցութիւն ունենան, մասնաւորապէս` ընդդիմութեանը վերապահւի այդպիսի հնարաւորութիւն: Մենք այդ առաջարկութիւնը կը քննարկենք առաջինից երկրորդ ընթերցմամբ, ակնկալում ենք, որ այդ քննարկումը տեղի կունենայ, եւ այս հարցի լուծմանը կանդրադառնանք առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում: Այդ հարցը նաեւ բարձրացրել է մեր ներկայացուցիչը յանձնաժողովի նիստի ժամանակ»,- ասաց Ռուստամեանը:

«Ելք»-ի պատգամաւոր Արամ Սարգսեանը նշեց, որ իրենց խմբակցութիւնն էլ կողմ կը քւէարկի` բազմաթիւ վերապահումներով, բազմաթիւ բացեր կան, սակայն եթէ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատւածում փոփոխութիւններ լինեն, կողմ լինեն, հակառակ դէպքում` ոչ:

Եւ այսպէս` խորհրդարանը միաձայն առաջին ընթերցմամբ կողմ քւէարկեց նախագծին:

Նշենք, որ, ըստ նախագծի, տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան յանձնաժողովը, ՀՀ Սահմանադրութեան փոփոխութիւնների համաձայն, դառնում է ինքնավար մարմին, որի անդամներին ձայների մեծամասնութեամբ նշանակում է ՀՀ Ազգային ժողովը` վարչապետի առաջարկութեամբ:

ԱԺ ՀՅԴ խմբակցութիւնը կողմ է քւէարկեց այս նախագծին`պայմանով, որ հաւշի կառնւի այն մօտեցումը, որ, ՀՀ Սահմանադրութեան 122-րդ յօդւածի 1-ին մասի համաձայն, ինքնավար մարմինը ստեղծւում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրաւունքների եւ ազատութիւնների իրականացումն ապահովելու, ինչպէս նաեւ Սահմանադրութեամբ սահմանւած հիմնարար նշանակութիւն ունեցող հանրային շահերի պաշտպանութեան նպատակով:

ՀՅԴ-ն առաջարկում է, որ ինքնավար մարմնի անդամների առաջադրումը վերապահւի ՀՀ Ազգային ժողովի կողմից ձեւաւորւելիք մրցութային յանձնաժողովին, որին մասնակից կարող են դառնալ ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցութիւնները (կոնսենսուսով), Գործարարների միութիւն եւ այլն:

Ի լրումն՝ ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի կողմից ՀՀ Ազգային ժողով է ներկայացրւել «Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան մասին» օրէնքի նախագծի վերաբերեալ առաջարկութիւնների փաթեթ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։